Վարորդական իրավունքների և բալային համակարգին վերաբերող օրենքի կետերը պետք է վերանայվեն (տեսանյութ) Եթե ժողովուրդն ապրում է խորոված-փարթիների համար, տարրալուծվելու է կամ տեղահանվելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի օրոք «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
27
Քաղաքացուն խաբելու օրը չեղարկել հունիսի 7-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հրաձգություն կազմակերպածը հանգրվանած է եղել նույն հյուրանոցում, որտեղ տեղի է ունեցել Թրամփի հետ ընդունելությունը Կրակոցներ Վաշինգտոնի «Հիլթոնում». Թրամփին տարհանել են, կրակողը ձերբակալվել է Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Պատերազմ Արցախում
Ի՞նչ էր առաջարկել Քեմալ Աթաթուրքը հայերին (տեսանյութ) Նիկոլի ստերի շարքից․ հիշողության թարմացում (տեսանյութ) Վարորդական իրավունքների և բալային համակարգին վերաբերող օրենքի կետերը պետք է վերանայվեն (տեսանյութ) Եթե ժողովուրդն ապրում է խորոված-փարթիների համար, տարրալուծվելու է կամ տեղահանվելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Աննան իրականացրեց Մեհրիբանի երազանքը (տեսանյութ) Թուրքերը հա էլ մուրճով կտան գլխիդ, եթե գործոն չես (տեսանյութ) Քաղաքացուն խաբելու օրը չեղարկել հունիսի 7-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլական Տիտանիկը խորտակելու համար ձեզ պետք է այսբերգի ավելի մեծ, չերևացող մասը Ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը ճանաչվել էր «ամսվա ուսուցիչ» Հրաձգություն կազմակերպածը հանգրվանած է եղել նույն հյուրանոցում, որտեղ տեղի է ունեցել Թրամփի հետ ընդունելությունը Կրակոցներ Վաշինգտոնի «Հիլթոնում». Թրամփին տարհանել են, կրակողը ձերբակալվել է Փաշինյանի օրոք «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ...». օրվա մեջբերումը Քաղաքացու «ուղեղը լվանալու» օր (տեսանյութ) Ստի ու կեղծիքի հիմնադիր ՔՊ-ի տոնը (տեսանյութ) Մի փոքր փողոց երեք ամսում չե՞ք կարողանում նորոգել (տեսանյութ) ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է հիմնահատակ nչնչացման վտանգի տակ. ահազանգ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի Վանդալիզմը հենց այս տեսքն ունի. Լիլիթ Գալստյան Այսօր քաղաքացի Փաշինյանի ՄԵԾ ՍՏԻ օրն է. Ռուբեն Մխիթարյան Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգության խնդիր է Տեղումները կշարունակվեն Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Ինչ քայլեր կանի Թուրքիան հունիսի 7 ից հետո (տեսանյութ) Իմ հայկական ինքնությունը մեծապես ազդել է աշխարհի իմ ընկալման վրա․ Քիմ Քարդաշյան Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար

Արժանապատվության շարժումը և մինչև քոքը մաշվածները. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Այսօր երկրապահի օրն է, Սասուն Միքայելյանի երկրապահինը չէ, խնդրում եմ չխառնել,  էսօրվա երկրապահին չէ. այսօր ոչ թե հանձնող երկրապահների օրն է, այլ պահող երկրապահների օրն է, ովքեր հայրենիք են ազատագրել։ Վաղը մայիսի 9-ն է հաղթանակի օրը, ինչպես ընդունված է ասել՝ եռատոնը, որից մնացել է մեկը՝ ի սկզբանե եղած հայրենական պատերազմում հաղթանակը։ Ինչ ունեինք, կորցրեցինք։ Չենք կորցրել տասնամյակներ առաջ, դարեր առաջ, կորցրել ենք երեկ, մեր աչքի առաջ, մեր թույլտվությամբ։ Ինչ ունեինք՝ կորցրել ենք, դրա համար էլ հիմա նշելու բան չունենք, հպարտանալու բան չունենք, ամաչում ենք։ Միայն մայիսի 9-ը չէ։ Առաջ ունեինք հունվարի 28՝ բանակի օր․ օրացույցում հիմա էլ կա։ Բայց ո՞ւմ համար է տոն, ո՞ր բանկի օրը․ էն բանակի, որ էս տարի արդեն 30 հոգի մահացել ու սպանվել ա՞, էն բանակի, որտեղ խրճիթում մի դասակ զինվոր է զոհվո՞ւմ ու ոչ մեկ չի պատժվում։ Հուլիսի 5-ը ո՞ւմ համար է տոն այլևս․ մի սահմանադրության օր է, որը փոխում են թուրքի պահանջով։ Էս երկրում, որը կախված է մեր թշնամի երկրներից, որը պետականության կորստի առաջ է, ո՞վ է նշում անկախության օրը։ Սաղ օրը խոսում են ինքնիշխանությունից ու սաղ օրր խոսում են՝ թշնամու թելադրանքով էլ ինչեր են անելու։ Մի հատ մայիսի 28 է մնացել, էն էլ չգիտես, թե թուրքերի մտքին ինչ կա, դա էլ սրանց միջոցով կչեղարկեն, թե չէ։  

Էս օրերին մեկնարկած շարժումն ինչի՞ մասին է, ժողովուրդ ջան․ որոշները փոքրացնում են իմաստը՝ դե մի 4 գյուղի համար է, էն էլ իսկի մերը չէ, դե գյուղ էլ չի, ինչ-որ հատված է, դե զինվոր չի կանգնելու պոստերին, սահմանապահ է կանգնելու, դա են չէ՞ ասում քպականները իրենց ղեկավարով․ չէ ժողովուրդ ջան, դա մեր ամենից ամուր դիրքերն են հանում, մաքրում ու տալիս թշնամու տիրապետության տակ․ այ հենց այդ դիրքերով մեր երկիրն էնքան անպաշտպան են դարձրել, որ ադրբեջանցին այլևս ոչ թե տանկով է գալու, այլ տապչկեքով։ Մարդիկ դուրս են եկել, որովհետև մեր ձեռքբերումներն էլ չկան։ Ցանկացած ազգ կենսունակ է իր նվաճումներով, իր հաջողություններով, իղձերով, քեզ ի՞նչ է մնացել, ինչո՞վ ես կենսունակ, ամբողջը խլել, վերացրել են։

Էսօրվա պայքարը շատ նման է 2022թ․ շարժմանը, 2021 թվականի շարժմանը, որը Արցախից մնացածի պահպանման համար էր։ Ամբողջ դիմադրության շարժման ժամանակ ասում էին ժողովուրդ, դուրս եկեք, ոտքի ելեք, որ Արցախը պահենք, որ Հայաստանի սահմանամերձ գյուղեր պահենք։ Լիքը մարդիկ ոտքի ելան, շատերը չելան, իսկ իշխանությունը ուժայինների միջոցով ամեն ինչ արեց, որ կոտրի, ջլատի շարժումը, մաշեցնի։ Այո, շարժումն Արցախի համար էր, բայց Արցախի մեր հայրենկիցներն էդպես էլ խելքի չեկան, ու դա փաստ է։ Այն ժամանակ ինձ թվում էր, որ զուգահեռ նույն բաները Արցախում պետք է տեղի ուենային՝ կանխելու համար մոտալուտ աղետը։ Չեղան, ու եղավ Փաշինյանի ճակատագրական հանդիպումը Պրահայում, որտեղ ճանաչեց Արցախը որպես Ադրբեջան․ անմիջապես եղավ բլոկադան, ի վերջո, մի քանի ռումբի ձայնից միայնակ մնացած ու սարսափած ժողովուրդը ճարահատյալ լքեց իր տներն ու եկավ Հայաստան։ Ոտքի ելնեին, Արցախն Ադրբեջանի կազմ չէր ճանաչվի, կարգելեիք։ Հույսները դրեցիք տարատեսակ սրիկաների խոստումների ու հավաստիացումների վրա, այդ թվում՝ և՛ Արցախի, և՛, առավել ևս՝  Հայաստանի  իշխանության։ Արդյունքը տեսանք։ Այսօր, այստեղ, Հայաստանում կրկնվում է նույնը։ Այն, ինչ եղավ Արցախի հետ, այսօր Հայաստանի հետ է կրկնվում։ Նույն բանն է։

Այս օրերին լսում, տեսնում եմ քաղաքացիների, որոնք ինչ-որ թերահավատության մեջ են։ Իրենց վրա գուցե կարողանում են ազդել, գուցե շատ են ֆեյսբուքյան անհաջող կայքեր ու վերլուծություններ կարդում, գուցե իրենք են այդպես վերլուծում․ խելացի, կրթված մարդիկ կան, բայց հարցադրումներն այնպիսին են, որ թվում է՝ ինչ-որ բանի չեն հավատում։

Անդրադառնամ մի քանիսին։ Լավ, բա ո՞վ է գալու հետո, սրան հանենք ո՞ւմ բերենք։ Ժողովուրդ ջան, հարց եմ տալիս՝ կարո՞ղ եք մեկ հոգու անուն տալ, որը կգա իշխանության ու կլինի ավելի վատ, քան հիմա է։ Իրականում նման մարդիկ կան, բայց նրանք շանս չունեն իշխանություն վերցնելու։ Ռեալ իրավիճակում անհնար է մեկը գա իշխանության, որը Նիկոլից վատը կլինի։ Բացի այդ, թե ով կգա Նիկոլից հետո, էս շարժումը դրա մասին չէ, էս շարժումը նրա մասին է, որ էն մարդը ու էն թիմը, որ էսքան մեր երկրին աղետներ է բերել, պիտի գնա։ Ես էդպես եմ հասկանում։ Երբ վաղը շարժում լինի այսինչին, այնինչին իշխանության բերելու մասին, քո դիրքորոշումը հաստատ կկարողանաս արտահայտել առնվազն քվեարկությամբ․ բայց հիմա դու դիրքորոշում ես արտահայտում համաձայն լինելու կամ չլինելու, ոչ թե որևէ մեկի գալու վերաբերյալ։

Քաղաքացիներն ասում են՝ մենք դուրս ենք եկել մի անգամ 2018 թվականին, խաբվել ենք ու հիմա հիասթափված ենք, չենք ուզում նորից խաբվել, դրա համար չենք դուրս գալիս, որ սխալվելու հավանականություն չունենանք։ Ժողովուրդ ջան, էդ պարագայում հենց սխալվում եք դուրս չգալով։ Որովհետև դուք դուրս եք ելել 2018 թվականին ու հենց դրա արդյունքում, անգիտակացաբար, նպաստել եք, որ մեր երկիրը էս կործանման ընթացքի մեջ մտնի։ Դուք սատարել եք նրան ու դրանով հա՛մ ձեզ եք կրակի մեջ գցել, հա՛մ նրանց, որոնք չեն սատարել։ Եվ հիմա առաջինը դո՛ւք պետք է դուրս գաք փողոց՝ ձեր սխալն ուղղելու։ Էսօր լիքը մարդիկ ներողություն են խնդրում 2018 թվականին Նիկոլ ընտրելու համար, 2021 թվականին Նիկոլ ընտրելու համար։ Ասում ենք՝ ապրեք խոստովանության համարձակություն ունենալու համար։ Բայց «մի անգամ սխալվել ենք, հիմա չենք դուրս գալիս»-ը սխալ դիրքորոշում է, հարգելի քաղաքացի։ Վերջապես դու եթե ասում ես որ Նիկոլին դեմ ես, բայց չես գալիս հրապարակ, ուրեմն Նիկոլին կողմ ես․ այդպես չի լինում ուղղակի։ Այս ամենի գինը շատ թանկ է, որ որևէ մեկն ալարի, երկար-բարակ քննարկի, ճիշտ ու սխալ անի։

Բա որ ասում են՝ ոչ մեկին չենք վստահում։ Սա ոչ միայն աբսուրդ է, այլ սա ևս արդարացում է գործողություններին տնից հետևելու համար, այն է՝ լինելու Նիկոլի հետ։ Շարժումը մի հոգի չէ․ այո գլխավորում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը․ սա արդեն հիմք է, որ հավատացյալ ժողովուրդը մասնակցի․ ի վերջո, առաջին անգամ է, որ եկեղեցին իշխանությունից պատասխանների պահանջով է հանդես գալիս, որովհետև պետականության կորստի վտանգ է տեսնում։ Եկեղեցին հայոց պետականության անկումից հետո ինքն է մշտապես կատարել շատ կարևոր ֆունկցիա, էն որ հազարամյակներ անց մնացել ենք հայ, այ էդ ֆունկցիան ու հիմա ոտքի են կանգնել հոգևորականները՝ կասեցնելու կորուստը։ Լավ, ասենք դեմ ես, որ եկեղեցին քաղաքական ու ազգային հարցերով միտինգ անի, Նիկոլին ես ուզում մնա՞, լու՞րջ, պատասխան էլ չտա ու մնա՞։ Իսկ ինքդ քեզ հարցրել ես՝ մնա ի՞նչ անի։ 2021-ին մնաց, ի՞նչ արեց։ Լավ ա՞։ Դզե՞ց, ինչոր բան։  

Բոլոր նրանք, ովքեր ինչ-որ այլ կերպ են վերլուծում շարժումը, կասկածում են ու չեն միանում, հարց եմ տալիս՝ ի՞նչ եք ուզում, գոնե դա գիտե՞ք։ Կարո՞ղ ես ասել, Հայաստանում եղել է մինչ այս երեք իշխանություն, երեքն էլ ունեցել է իր ընդդիմությունը՝ քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ և այլն, բայց չի եղել իշխանություն, որի հրաժարական պահանջեն համարյա բոլոր կուսակցութունները, գիտական շրջանակները, մասնագիտական շրջանակները, եկեղեցին, դերասանները, արվեստագետները, Սփյուռքի բոլոր գաղթօջախները, բոլորը և՝ միասին։ Հայաստանում կա վարչապետ, որի հրաժարականը պահանջել է անգամ Հայաստանի գործող նախագահը։ Ու մնացել է, չի հեռացել ու բերել-հասցրել է ստեղ։

Քննադատելի դիրքորոշումներից մեկն էլ այն է, որ կմիանանք, բայց վախենում ենք, մեզ վախեցնում են, ահաբեկում են և այլն։ Դրան առանձին թողարկմամբ կանդրադառնամ։ Վախեցնում են ինչո՞վ, աշխատանքից զրկելո՞վ, օգնությունից զրկելո՞վ։ Իր աշխատանքից վախեցող մարդուն ես ցույց եմ տալիս արցախցիների օրինակը, նրանք էլ էին վախենում, բայց արդյունքում կորցրեցին և՛ աշխատանքը, և տունը և հույսը, որ մի լավ բան երբևէ կլինի։ Ամեն մեկին մնացել է մի ճամպրուկ վեշ, դա էր այն գինը որը տվեցին այդ վախի արդյունքում։ Աշխատանքդ կորցնելուց վախենում ես, հայրենիքդ, հողդ, տունդ կորցնելուց չե՞ս վախենում։ Արցախցիներն էլ էին մտածում, դե մի բան կլինի, մի ձև կհանգուցալուծվի, տեսանք, իրենք էլ տեսան ոնց հանգուցալուծվեց։ Ոնց հանգուցալուծեց նույն Նիկոլ Փաշինյանը, անպայման նշենք։

Ժողովուրդ ջան, էս պայքարը ձեր բոլորի համար է առանձին առանձին և մեզ բոլորիս համար՝ ընդհանուր վերցրած․ գիտե՞ք, երբ մի հատ բան է կործանվում, օրինակ՝ առևտրի կենտրոն, տուժում են մարդիկ, որոնք կապ ունեն կամ էդ կործանման պահին են կապ ունեցել էդ կենտրոնի հետ, կարող է դրանց թիվը լինի շատ քիչ․ բայց երբ երկիր է կործանվում, ուրեմն կործանվում եք բոլորդ։ Ավելի մանրացնեմ․ եթե դու կորուստ չունես Կիրանցի հանձնումից, որովհետև ապրում ես Երևանում, կորուստ չունեցար Արցախի հանձնումից, կորուստ չունեցար Ջերմուկից հանձնումներից, մի մտածիր, որ դրանք քեզ չեն վերաբերում, որովհետև կործանվում է երկիրը, որի մեջ նաև դու ես։ Իսկ հանձնելով երկիր չեն պահում, մեռանք ասելով։ Եթե վաղը կորուստ չունենաս Զանգեզուրի միջանցք տալուց, Կորուստ չունեցար Սևանա լիճը տալուց, կորուստ կունենաս էն ժամանակ, երբ քո տան դիմաց ապրելու բերեն մի քանի քշված ադրբեջանցի. կորուստ կունենաս, երբ վաղը քո դպրոցում երեխադ դասը սկսի թուրքական հիմնը երգելով։ Այնպես որ, հա՛մ բոլորի համար ես դուրս գալիս, հա՛մ քո։

Կարճ ասած՝ այս նոր շարժումը, նույն դիրքորոշումն ու ասելիքը ունի, ինչ 2021, 2022 թվականի շարժումները, հանուն Արցախի պաշտպանության, ուղղակի ունի նոր թափ, ավելի մեծ է, տագնապներն ավելի մեծ են, որովհետև հնարավոր կորուստներն են ահռելի։ Արցախցիները ոտքի չելան, զրկվեցին տներից, երկրից։ Իրենց էլ թվում էր, թե վտանգ չկա, միջազգային հանրությունը, Ռուսաստանը, Նիկոլը մի բան կանեն, թույլ չեն տա։ Չէ, ինչպես թույլ տվեցին Արցախի հանձնումը, էնպես էլ թույլ կտան Հայաստանի հանձնումը։ Որովհետև եթե  դու չես ելնում ոտքի քեզ համար, ոչ մեկ քո տեղը չի պայքարելու։ Իմ վրա եմ վերցնում, որ ոչ մեկ չնեղանա․ ես ձեր ոչ մեկի փոխարեն չեմ պայքարում, ես անում եմ ինձ համար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>