ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր Սիրիայի հարցով արտակարգ փակ նիստ կանցկացնի Անհատներն ու միլիոնների ողբերգությունը. Վահե Հովհաննիսյան Դամասկոսում պարետային ժամին էլ պայթյուններ են արձանագրվել
9
Կարմիր կետագծերի թեմայով դատական նիստի մասին և ոչ միայն (ուղիղ) Սիրիայում հայկական համայնքի ազգային առաջնորդարանն ուղերձ է հղել սիրիահայերին Հայաստան-Իրան-Հնդկաստան երթուղու գործարկման եռակողմ հանդիպումը չի կայացել․ մանրամասներ «Մայր Հայաստանը» շարունակում է տնետուն իրազեկման աշխատանքները (տեսանյութ) Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա. ՏԱՍՍ Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այն (տեսանյութ) Ասադը լքել է Սիրիան․ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը Ոչ ադեկվատի վտանգավոր թեզերը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Դամասկոսը գրավված է, Ասադը լքել է երկիրը. Թուրքիան զավթեց Սիրիան, հաջորդը... Փաշինյանը Փարիզում բոլ-բոլ նկարվել է. Մակրոն, Թրամփ, Մասկ... Պատերազմ Արցախում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր Սիրիայի հարցով արտակարգ փակ նիստ կանցկացնի Կարմիր կետագծերի թեմայով դատական նիստի մասին և ոչ միայն (ուղիղ) Ամերիկյան շահերը Սիրիայում շատ հստակ են. Սուրեն Սարգսյան Սիրիական ընդդիմությունը վերահսկում է Տարտուսը, որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան Սիրիայում հայկական համայնքի ազգային առաջնորդարանն ուղերձ է հղել սիրիահայերին Հայաստանի իշխանության բառապաշարն ու մոտեցումները ևս բարոյալքման տանող քայլեր են Անհատներն ու միլիոնների ողբերգությունը. Վահե Հովհաննիսյան Ադրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի նախագահի նստավայրը Հայաստան-Իրան-Հնդկաստան երթուղու գործարկման եռակողմ հանդիպումը չի կայացել․ մանրամասներ «Մայր Հայաստանը» շարունակում է տնետուն իրազեկման աշխատանքները (տեսանյութ) Քաղաքական պայքարը ապագայի նախագծերի պայքար է, այսինքն' մտքի, երեւակայության ու կամքի Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում. Վարդան Ոսկանյան Ադրբեջանն ավելի հանդուգն ու ապակառուցողական է լինելու, Թուրքիայի տոնայնությունն ավելի կոշտանալու է․ Արմեն Պետրոսյան Նիկոլը ժողովրդին հաց ու անվտանգություն չի կարող տալ, բայց կարող է տարատեսական շոուներով լավ զբաղեցնել Երկրաշարժ Հայաստանի Գառնի գյուղից 9 կմ հարավ-արևելք Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա. ՏԱՍՍ Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այն (տեսանյութ) Դամասկոսում պարետային ժամին էլ պայթյուններ են արձանագրվել Բաշար ալ-Ասադը «մեծ հավանականությամբ» զոհվել է Սա Թուրքիայի դերի, հեղինակության աճն է և դրան հակառակ Ռուսաստանի, Իրանի իմիջի անկումն է, ազդեցության թուլացումը. Ռուբեն Մելքոնյան Ասադը լքել է Սիրիան․ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը Մեծահոգաբար 48 ժամ՝ Ալեն Սիմոնյանին իր սուտը հերքելու համար․ Գեղամ Մանուկյան Հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել. Աբրահամյան Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները կշարունակի Բեյրութից. ՀՀ ԱԳՆ «Եթե Նիկոլ Փաշինյանին սկսի հետաքրքրել Ալեն Սիմոնյանի անձնականը, այնտեղ շատ ավելի հետաքրքիր բացահայտումներ կլինեն». Բորիս Մուրազի (տեսանյութ) Հերթական ահազանգը․ անգամ բարեկարգումը չեն կարողանում անվնաս իրականացնել (տեսանյութ) Ոչ ադեկվատի վտանգավոր թեզերը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Փարիզում կայացել է Ուկրաինայի և Վրաստանի նախագահների հանդիպումը Նիկոլն էլ Ալիևի «Աղազարյանն» է. Արմեն Աշոտյան Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ-ի միջև. Վահան Կոստանյան

Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ)

Ինչ պետք է իմանալ փաշինյանական ոճով «սահմանազատման» հետևանքների մասին:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
«Արդեն մի քանի օր է, ինչ մեր արևմտյան գործընկերները շնորհավորում են մեզ «պատմական իրադարձության»՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման մասին համաձայնագրի կապակցությամբ՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ ՆԱՏՕ-ից մինչև ՄԱԿ, Նորվեգիայից մինչև Գերմանիա, Խավիեր Կոլոմինայից և Տոյվո Կլաարից մինչև Արցախը Ադրբեջանին հանձնելու «կնքահայր» Շառլ Միշելը, բոլորը հիացած են Ադրբեջանին հայկական տարածքների հանձնմամբ, այն պայմաններում, երբ պաշտոնական Բաքուն շարունակում է հրաժարվել ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Ինչն իր հերթին նշանակում է, որ պաշտոնական Բաքուն և «Շուշիի հռչակագրով» նրա գործընկերը՝ պաշտոնական Անկարան, հրաժարվում են ճանաչել Հայաստանի քաղաքական սուբյեկտիվությունը, այլ կերպ ասած՝ չեն ճանաչում Հայաստանը որպես պետություն։
Մի կողմ թողնենք այն, որ Ուկրաինայում Արևմուտքը հրաժարվում է Ռուսաստանի հետ փոխզիջման գնալ ուկրաինական տարածքների հաշվին (գոնե առայժմ), իսկ Հայաստանի ղեկավարությանը խրախուսում է ավելի ու ավելի շատ տարածքների հանձնումը, և կանգ առնենք այն փաստի վրա, որ սահմանազատման նման ձևաչափի վտանգները (առանց հստակ քարտեզների, առանց միջնորդների, առանց պաշտոնական Բաքվի պարտավորությունների) հենց Նիկոլ Փաշինյանն ինքը հասկանում է:

Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի հետ հանդիպման ժամանակ, խոսելով նաև «սահմանազատման» ներկա փուլի մասին, հայտարարեց, որ իրենք շատ լուրջ անկյունաքար են դրել ՀՀ-ի ինքիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության ապահվման հաջող փուլ մտնելու և զարգացնելու համար: «Եթե մենք մեկ-երկու տարի ճիշտ կառավարենք, կկարողանանք ապահովել ՀՀ միջնաժամկետ և երկարաժամկետ գոյությունը»,- նշել է Փաշինյանը։
Տրամաբանական հարց է ծագում՝ իսկ եթե ոչ։

Բայց սա Փաշինյանի ընտրությունն է, իսկ ի՞նչ է մտածում այս մասին պետական ապարատը, ի՞նչ են մտածում մեր աշխարհաքաղաքական հարևաններն ու բնական դաշնակիցները։

Ապրիլին մենք ականատես եղանք մի տարօրինակ դրվագի, որին շատերը ուշադրություն չդարձրին. չնայած ամենաբարձր մակարդակով հայտարարություններին, չնայած Հայաստանի բնակչության «գլխին թափված» քարոզչական տեղեկատվության ողջ հոսքին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքել էր հայտարարությունները, թե կողմերի միջև արդեն պայմանավորվածություն կար սահմանազատում սկսել կոնկրետ Տավուշի մարզից։

Սա թեև էպիզոդիկ է, բայց իշխանության համակարգում տիրող տրամադրությունների և տարաձայնությունների դրսևորում է։ Եթե Հայաստանից 2 երկրների սահմանների սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների համար պատասխանատու Գրիգորյանի գրասենյակն ասում է, որ Տավուշի վերաբերյալ պայմանավորվածություններ չկան, ապա ո՞վ է իրականում բանակցություններ վարում Հայաստանի Հանրապետության անունից։

Եթե ապրիլի 3-ի հայտարարությունը Փաշինյանի դիրքորոշման հետ անհամաձայնության դրսևորում է, ապա պետական կառավարման ապարատում իրո՞ք հավատում են, որ մեկ հայտարարությամբ կարելի է ինչ-որ բան փոխել։

Պետական ապարատի ներկայացուցիչների, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների համար այս հարցը կրկին արդիական է դառնում՝ իսկապե՞ս իրենք ուզում են Նիկոլ Փաշինյանի հետ հավասար պատասխանատվություն կրել Հայաստանի հետ կատարվողի համար։ Իրենք 2018թ-ին միացաք նրան, որպեսզի և՛ Արցախը, և՛ Հայաստանը հանձնեք Ադրբեջանին, ինչպես նաև անձնական թշնամիներ դառնաք ՌԴ-ի և Իրանի համար:

Ի դեպ, Թեհրանի և Մոսկվայի մասին՝ և՛ հայկական պետական ապարատում, և՛ ԱԺ-ում Փաշինյանի խմբակցությունում, և՛ Հայաստանի ընդդիմության շարքերում, և՛ այս երկու երկրների մայրաքաղաքներում դեռևս չեն հասկացել, որ Փաշինյանը գնալու է մինչև վերջ։ Սա արդեն քաղաքական աքսիոմ է։

Նշված սուբյեկտներից յուրաքանչյուրն ինքն իր համար պետք է գնահատի, թե ինչ կարժենա անձնապես իր համար այս «փաշինյանական վերջը»:

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan