Հայաստանը փոքրանում է, բանկային եկամուտները մեծանում են. Մհեր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի հաստիքային դահիճ Սրտի օլիգարխի «թավշյա» շինթույլտվությունները․ Մանուկ Սուքիասյանը մանրամասներ է հայտնում (տեսանյութ) Մյուս անգամ թող էդ մարդկանց Ադրբեջանի Ղազախի շրջանի ոստիկանները կանչեն
20
Երևանը վերածել են Սոդոմ-Գոմորի Երբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել (տեսանյութ) Բնակիչների բողոքը՝ հարևան շենքի հնարավոր պայթեցման դեմ. «Մայր Հայաստանի» անդամները տեղում են Քաղաքային իշխանության անգործությունն ու ապիկար կառավարումը շարունակվում է Մանրամասներ Սևանի ավագանու անդամի սպանության դեպքից Մինչ ադրբեջանցիները շարունակում են ծաղրել Փաշինյանին, վերջինս ծաղրում է հայ ժողովուրդին. Որքա՞ն պետք է հանդուրժենք այս խայտառակությունը (տեսանյութ) Երևան, մեր օրեր, քաղաքապետ Ավինյանը և «Ապոկալիպսիսի» վարժանքները «Մայր Հայաստան» ավագանու անդամները հրդեհի վայրում են․ մանրամասներ (տեսանյութ) Եթե խնձորին խնձոր ես ասում, ծիրան չես ասում, դրա սխալը ո՞րն է․ Բագրատ Սրբազան Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները Պատերազմ Արցախում
Օկուպացված Քարվաճառում ականներ են պայթել Հայաստանը փոքրանում է, բանկային եկամուտները մեծանում են. Մհեր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի հաստիքային դահիճ Լոնդոնյան «վոյա՞ժ», թե՞ Հայաստանի համար նոր «ցավոտ զիջումների» նախերգանք. «Փաստ» Սրտի օլիգարխի «թավշյա» շինթույլտվությունները․ Մանուկ Սուքիասյանը մանրամասներ է հայտնում (տեսանյութ) Երևանը վերածել են Սոդոմ-Գոմորի Երբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել (տեսանյութ) ՀՀ իշխանություններն իմացել են Ադրբեջանի սպասվող գործողությունների մասին․ Տիգրան Աբրահամյան Oտարերկրացին ներխուժել է ոստիկանության Կոտայքի բաժին և կրակոցներ արձակել Մյուս անգամ թող էդ մարդկանց Ադրբեջանի Ղազախի շրջանի ոստիկանները կանչեն Ագրարային համալսարանի վիճակը ողբերգական է ԵՄ դեսպանին էին փոխանցել քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը․ դեսպանը ոստիկանություն է դիմել Ավինյանը որոշել է քաղաքապետարանի մեքենաների ողջ պարկը թարմացնե՞լ Իսկ ո՞ւմ «շնորհակալ լինենք» այս բարձիթողի վիճակի և անպատասխանատվության համար Ինչու չկայացավ երկկողմ հանդիպումը Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» Է կիրառվել 7 վտանգավոր բան, որ կատարվեց մեկ օրում. «Կարճ ասած» (տեսանյութ) Գտնել լուծումներ կամ Հայաստանում արձակուրդ հնարավոր չէ Ողջ աշխարհում տեղի է ունեցել բանկերի ու ավիաընկերությունների աշխատանքի խափանում Բնակիչների բողոքը՝ հարևան շենքի հնարավոր պայթեցման դեմ. «Մայր Հայաստանի» անդամները տեղում են Հրազդանի կիրճում մեքենաներ են վնասվում քաղաքապետարանի ասֆալտապատում-փոսալցում չիրականացնելու հետևանքով․ ավագանու անդամ (տեսանյութ) Բաքուն ԼՂ-ում «մշակութային ջարդ» է իրականացնում․ ջնջում են հայկական ժառանգությունը Ասել են՝ պատերազմ է սպասվում, ու գնացել են «կայֆավատ» լինելու Ավինյանի «աղբի լճերը». Սամվել Հակոբյան (տեսանյութ) Կադրը անցած գիշեր ֆիքսել են Չարենցավանում․ Գագիկ Սուրենյան «Ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված Արմեն Խաչատրյանը 19 տարեկան էր»․ Արամ Գևորգյան Ագրոնոմիական ֆակուլտետ ընդունվել է ընդամենը 2 հոգի Քաղաքային իշխանության անգործությունն ու ապիկար կառավարումը շարունակվում է Հուլիսի 1-ն անցել է, ինչո՞ւ չկա համաձայնեցված կանոնակարգի նախագիծը․ Yerkir.am Հայաստանը գնում է ԱՄՆ-ի հերթական անդրծովյան գաղութ դառնալու ճանապարհով Փաշինյանը չի ներում իրեն լավություն արած մարդկանց. Տիգրան Քոչարյան

«Մինչև վերջին հայը» ծրագիրը, աղմկոտ լռությունը և մեր անելիքը․ Անդրանիկ Թևանյան

Ոստիկանական նռնակների, ներքաղաքական թոհուբոհի, տեղեկատվական աղմուկի ներքո ամերիկյան պաշտոնյաներն անկեղծորեն ու հրապարակավ խոսում են մինչև վերջին հայը Ռուսաստանի (նաև Իրանի) դեմ պայքարելու իրենց ծրագրերի մասին։ Թեման զարմանալիորեն օրակարգային չդարձավ։ Տարօրինակ լռություն է։

Նիկոլ Փաշինյանը զուգահեռաբար խոսում է հանրաքվեի մասին։ Մինչև վերջերս նա այդ թեման մոռացության էր տվել, բայց հայտնի իրադարձություններից հետո լեզու առավ ու սկսեց խոսել։ Այդ հանրաքվեն նույնպես մինչև վերջին հայն այլոց ծրագրերը սպասարկելու մասին է։

Փաշինյանը սահմանադրական փոփոխություն ենթադրող հանրաքվեն փաթեթավորում է եվրոպական փայլաթղթով, սակայն իրականում թուրք–ադրբեջանական արտադրության ապրանք է առաջարկում հայ ժողովրդին։

Ինչ վերաբերում է ամերիկյան պաշտոնյաների առաջարկին, ապա նրանք ձևականությունների հետևից չեն ընկնում և ի տարբերություն Նիկոլի՝ հայ ժողովրդի հետ անկեղծ են։

Ինչպես որ Բոլթոնն էր բաց տեքստով ցուցումներ տալիս Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ Օ՝Բրայանն է բացահայտորեն ասում, թե ինչ են ակնկալում նրանից, ինչ ծրագրեր են իրականացնում, ինչ է սպասում հայ ժողովրդին։ Ըստ այդմ՝

• Քանի դեռ Ռուսաստանը պատերազմում է Ուկրաինայում, պետք է շտապել Հարավային Կովկասում, որպեսզի Ռուսաստանին դուրս մղել այստեղից՝ տեղը լցնելով թուրք–ադրբեջանական ներկայությամբ,

• ԱՄՆ-ն անվտանգության որևէ երաշխքի չի տալիս Հայաստանին, բայց ամեն ինչ անում է, որպեսզի ՀՀ–ն քանդի գործող անվտանգության համակարգը (դուրս գա ՀԱՊԿ–ից, հեռացնի ռուսական ռազմաբազան Գյումրիից), ու միևնույն ժամանակ հայտարարում է, որ ՀԱՊԿ–ից դուրս գալը ՀՀ–ի գործն է,

• Հակառուսական ու հակաիրանական ծրագրերի սպասարկման համար Արևմուտքը պայքարելու է մինչև վերջին ուկրաինացին ու վերջին հայը․ Զելենսկին ու Փաշինյանը համաձայնել են դրան՝ անձնական անվտանգության երաշխիքների ու մասնավոր շահերի սպասարկման դիմաց,

• Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, բայց անունը կդրվի ճանապարհ, որպեսզի Փաշինյանը կարողանա «ինքնիշխանություն» բառն օգտագործելով խաբել իր փոքրաթիվ կողմնակիցներին,

• Եթե Ռուսաստանին Հայաստանից հեռացնելու գինը Հայաստանի վերացումն է լինելու, ապա ոչինչ, կարևորը «ինքնիշխանություն» բառը հաճախ օգտագործելն է,

• ԱՄՆ-ն դեռ գնահատական չունի Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ, բայց ողջունում է 2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում տեղի ունեցածը, որի շրջանակներում Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս ու նպաստեց հայերի էթնիկ զտմանը։

Եվ այսպես, Արցախի հայաթափումից հետո եկել է երկրորդ՝ Հայաստանի հայաթափման փուլը, և այդ մասին անոնս են անում ամերիկյան պաշտոնյաները։ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը դա կանխելու նախապայմանն է։ Կարևոր է նաև հստակ այլընտրանքի ներկայացումը հանրությանը։ Շատ ժամանակ չունենք։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan