Ռուսական կողմը սպասում է Երևանից պաշտոնական հաղորդագրությունների
Դիտել նաև
Հայաստանում քաղաքական հայացքների արտահայտման համար մարդկանց ձերբակալելը լուրջ տարակուսանք և մտահոգություն է առաջացնում. Լավրով
«Հայ եկեղեցին չպետք է ենթարկվի անհիմն հարձակումների»․ Լավրով
Սերգեյ Լավրովն անվերապահ հարգանքի է արժանացել ամբողջ աշխարհում․ Պուտին
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լավրովի այցը Հայաստան
Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է օրակարգից
Ռուսաստանը կկարողանա գնահատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի բանակցությունների արդյունքները միայն այն բանից հետո, երբ Երևանից պաշտոնական հայտարարություններ հայտնվեն այս հարցի վերաբերյալ։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։ «Մենք դեռ չգիտենք այս հանդիպման ամբողջական օրակարգը, թեև կան որոշակի հաղորդագրություններ»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Նա կոչ է արել սպասել «Հայկական կողմից որոշ հայտարարությունների մասին, որ նրանք նկատի ունեն քննարկել տրանսատլանտյան ինտեգրման թեման»։

