Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում
2
Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Պատերազմ Արցախում
Որքա՞ն կթանկանա բենզինը Հայաստանում Ռուսաստանի արգելքից հետո. Փորձագետ Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Դիմողների կողմից ներկայացված փաստարկներն առավել քան համոզիչ են․ Վարդևանյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան Իրանի գերագույն առաջնորդի սպանության կազմակերպիչներն ու կատարողները չեն խուսափի պատժից. Զոլկադր ԵՀ ղեկավարն Ալիևին անվանել է Հայաստանի հետ «պատմական խաղաղության համաձայնագրի» «նախաձեռնող» Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք» Արծրուն Հովհաննիսյանը Փաշինյանից պաշտոն է ստացել Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության

Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Շատ ենք տեսակետներ լսում՝ մի էդքան անհանգստացեք իշխանության հակապետական քայլերի համար, հաջորդները կփոխեն, կվերականգնեն։ Նախ՝ այդքան էլ համաձայն չեմ, բաներ կա՝ կվերականգնեն, իհարկե, բաներ կան՝ շատ դժվար կլինի, գոնե երկար կլինի, գուցե պահանջվեն տասնյակ տարիներ։ Այդուհանդերձ, փոքր անդրադարձ անենք՝ ի՞նչը պետք է և կարող է փոխել հաջորդ իշխանութունը։ Հաջորդ իշխանությունը ահռելի բաներ ունի փոխելու, բայց հարց է՝ որը ունակ կլինի շտկել ու վերականգնել։

Օրինակ՝ օրենքը, որ կարող են փող մուծել ու ազատվել բանակից, դժվար չէ փոխելը։ Այս կառավարությունը և Ազգային ժողովը բազմաթիվ հակասահմանադրական օրենքներ են իրար հետ մոգոնել ու ընդունել՝ վիրավորանքի և զրպարտության մասին, վարորդներին կրկնակի տուգանելու մասին, դատարան դիմելու տուրքերը մեծացնելու մասին․ հեշտ փոխվող են։ Որակով մասնագետ ու նորմալ պետպատվեր, ու Հայոց պատմության դասագիրքը կգա ազգային տեսքի։ Նոր կառավարությունը պետք է առնվազն գյուղնախարարությունը վերականգնի, զանազան տուրքերով, հարկերով ու տուգանքներով քաղաքացիների ջեբը մտնելու էս պրակտիկային վերջ տա։ Նոր կառավարությունը պետք է փոխի իր այս մոտեցումը, որ արտաքին պարտք են վերցնում թոշակ, աշխատավարձ ու պարգևավճար տալու համար։ Հայաստանի պարտքը արդեն 12 մլրդ դոլարի է հասել։ Սա կարգավորելը շատ մեծ ու տարիների աշխատանք է պահանջում։

Оրինակ՝ ՔՊ-ական պատգամավորը ինքը իրեն քվեարկեց ու ընտրեց ԿԸՀ նախագահ․ նա պետք է մնա իր տեղո՞ւմ։ Բնականաբար՝ ոչ։ Օրենքն ասում է, որ ՀՌՀ անդամը, ՄԻՊ-ը պետք է լինեն հանրության մեջ բարձր վստահություն վայելող, անկողմնակալ անձինք․ էդպիսին ե՞ն։ Կղանքի մասին երգողին նշանակեցին ՀՌՀ անդամ, դրանք էլ, ՄԻՊ-ն էլ Փաշինյանի հերթական աջակիցն են։ Դրա համար ենք ասում՝ սրանք քանդել են ինստիտուտներ, որոնք մեկ օրում չէին ձևավորվել։ Ամեն ոլորտում էքսպերիմենտ են արել ու քանդել։ ՍԴ-ն քանդեցին գեղական ձևով․ Նիկոլի լրագրողը, որ դեպուտատ էր դարձել, օրենք գրեց ու ՍԴ անդամներին փոխեցին։ Քանդել ասելով՝ բուլդոզերը չտվեցին տակը ու շենքը փուլ տվին․ բայց էնտեղ կա՞ սահմանադրաական դատարան։ Սեդա Սաֆարյանը կամ Վահե Գրիգորյանը պետք է մնան իրենց տեղո՞ւմ։ Բարձրագույն դատական խորհուրդը էս կազմով պտի մնա՞։ Էս ամենը հեշտ է փոխել և պետք է փոխել, բայց որքա՞ն ժամանակ է պետք կլինի շողուլի բերելու էդ ինստիտուտները, վերականգնելու նրանց նկատմամբ վստահությունը։ Դատավորներին կարգապահապական պատասխանատվության ենթարկելու էս համակարգը պետք է փոխվի և հանիրավի հեռացված դատավորները, նրանք որոնք հրաժարվել են այս իշխանության երկարացման համար ծառայել, պետք է վերականգնվեն։ Քաղաքական հայացքների պատճառով լիքը պաշտոնանկություներ են եղել, լայք դնելու համար մարդկանց ազատել են աշխատանքից։ Արդյո՞ք այս հարցերով պետք չէ զբաղվի հաջորդ իշխանությունը։ Անպայման պետք է զբաղվի և վերականգնի արդարությունը։ Էսօր կարդացի՝ դատավոր է ազատվել աշխատանքից ներքին չաթում հակաիշխանական գրառումը լայքելու համար։ Աբսուրդ չէ՞։ 

Միանշանակ է, որ պետք է ակադեմիական քաղաքի ծրագիրը վերանայվի, փոխվի։ Հայաստանի բոլոր քաղաքներից ու մարզերից բուհերը տեղափոխելը աբսուրդ է, թե՛ կրթական, թե՛ սոցիալական, թե՛ մշակութային և այլ տեսանկյուններից։ Բայց այս որոշումը փոխելը հեշտ չի լինելու․ որովհետև սրանք նաև վաճառում են այդ բուհական շենքերը։ Էն, որ Փաշինյանը փակել է 2 թատրոն, 2 ընդդիմադիր հեռուստաընկերություն, վերաբացելը հեշտ է․ բայց վաճառված բուհի շենքը հետ բերելը դժվար կլինի, բայց կլինի։ Վստահ եմ, ընթացակարգերը խախտած կլինեն, հաստատ օրենքի խախտումներով կլինեն, էլ չեմ ասում՝ բա որ բացահայտվի որքան ատկատ են վերցրել։ Մի խոսքով։

Հայաստանի հաջորդ իշխանությունը պետք է իսպառ վերացնի այն մոտեցումը, երբ իրենց թիմակցին կանչում-հարցնում են՝ քեզ ո՞ր պաշտոնում ես տեսնում, հլը մտածի, դու հարց չունես, գնա աշխատի։ Պետք է հրաժարվի դեսպաններ նշանակելու այս մոտեցումից, երբ դեսպան են նշանակվում զուտ նրա համար, որ ՔՊ-ական են և ընդամենը գիտեն անգլերեն։ Սրանք գյուղապետի, ոստիկանի, Քննչականում աշխատողի, ԿԸՀ անդամի, գլխավոր քարտուղարի ու այլ պաշտոնների կրթական ցենզը հանել են, որ համապատասխանեցնեն ․․․ այո՛, իրենց։ Էլ չասեմ, որ պատգամավորին ցենզ չկա, վարչապետին էլ չկա։ Բոլոր էն մարդիկ, որ համայնքապետ են աշխատում ու ընտրվել են զոռբայությամբ, կրկնակի ընտրություններով, շանտաժով, ընտրվածներին կալանավորելով, անասնագողությամբ, ինչպես ընդունված է ասել տենց դեպքերում, պետք է հեռացվեն՝ Երևան, Վանաձոր, Ալավերդի, Վեդի, Թալին և այլն։

Պետք է արմատապես փոխվի Սփյուռքի նկատմամբ այսօրվա վերաբերմունքը։ Իշխանությունը ի վերջո, կփոխվի, հո սենց չի մնա, բայց քա՞նի տարի է պետք վստահությունը վերականգնելու համար։ Մենք գիտենք մի շարք սփյուռքահայերի, որոնք վստահելով իշխանությանը՝ գումար էին փոխնցում հայրենիքը կառուցելու համար․ հիշենք, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Քրքորյանին՝ Լինսի հիմնադրամով․ ինչքա՜ն գործ են արել։ Էսօր կասե՞ք մի սփյուռքահայի, որ Նիկոլին դավերիա անի, գումար ներդնի հայրենիք կառուցելու համար․ անհատույց։ Հո խելքը հացի հետ չեն կերել․ սրանք բարեգործական հիմնադրամ են բացում, հավաքված փողերի կեսից շատը տալիս են իրենց աշխատավարձին ու թռիչքներին։

Նորմալ իշխանությունը առաջնահերթ կվերականգնի հայ-ռուսական ռազմավարական հարաբերություները․ բայց հարց է՝ քանի տարի է պետք վստահությունը փոխադարձ վերականգնելու համար։ Հաջորդ իշխանության առաջին քայլերից մեկը պետք է լինի 44-օրյա պատերազմում զոհվածների իրական թիվն ու անունները հրապարակելը․ պետք է կայք բացի, բոլորի կենսագրություններով, լուսանկարներով, պատմությամբ։ Ինչքա՜ն պետք է հաջորդները չարչարվեն՝ կասեցնելու բանակի այս քանդումը, վերականգնելու ռազմական բալանսը, վստահությունը բանակի նկատմամբ։ Մեզ պե՞տք է էսպիսի գենշտաբի պետ, որ հարցնում ես Ջերմուկից ինչքան դիրք ենք կորցրել, ասում է՝ տեղյակ չեմ։ Մեզ պե՞տք է էսպիսի ՊՆ, որի ղեկավար կազմը դասատու ու ֆինանսիստ են, այլ՝ ոչ կադրային զինվորական։ Պետք է նաև այս խայտառակությանը վերջ տալ, որ 3 տարում 6 գենշտաբի պետ են փոխում կամ նույնքան ԱԱԾ պետ։ Երկիրը կարծես փորձադաշտ է, տրենաժոր է, սրանց ձեռքում։

Նոր իշխանությունը պարտավոր է անիրավի բռնություն ենթարկված, հետապնդված բոլոր անձանց գործերը վերանայել, վերաբացել, որ ոչ մեկ չմտածի, թե կարող է զինվորի ծնողներին քարշ տալ Եռաբլուրով կամ էլ մարդուն ցուցումով, «ընկեր ջան» ասելով կալանքի տակ պահել։ Ինչքան ջանք պետք է գործադրի նոր իշխանությունը, որ մեր գետնով տված արժանապատվությունը վերականգնի, որ հայ մարդը էլի իրեն հպարտ զգա, խեղճի պես չվերաբերվեն։ Ներքին պառակտվածությունը պետք է վերականգնել, ինչը էսօր կատաստրոֆիկ վիճակում է։

Էս սաղ հնարավոր է ժողովուրդ ջան։ Բայց կան բաներ, որոնք, մեզ չխաբենք, դառնալու է անհնար կամ պետք է սպասել հրաշքի։ Եթե 2021 թվականին նորմալ ընտրություն կատարելու պարագայում հնարավոր էր լինելու Շուշի ու Հադրութ բերել, ԼՂԻՄ-ի տարածքով Արցախը պահել, անկախության հասնելը, Հայաստանից տարածք չտալը, օկուպացիա թույլ չտալը, ես հիմա խիստ դժվարանում եմ ասել՝ ինչ պետք է փոխվի մեզ մոտ, ինչ աշխարհաքաղաքական փոփոխություն պետք է լինի, որ հնարավոր լինի հետ բերել կորցրածը։ Բայց ասում են՝ երբեք մի ասա երբեք։ Գուցե դա էլ հնարավոր լինի, իմացողը կիմանա, որը ոնց, որից հետո անի։ Ամեն նախագահ իր դուխին համապատասխան է վստահություն ու արդյունք ցույց տալիս։ Բայց քանի դեռ հնարավոր չէ կորցրածը հետ բերել, իշխանությւոնը պարտավոր է Արցախից բռնագաղթածներին տներ տալ, փոխհատուցում տալ իրենց զրկանքների համար, մինչ կկարողանանք այդ մարդկանց վերադարձնել իրենց հայրենիքը։ Անպայման պետք է վերադարձնել։ Դա ամբողջ հայության պարտքն է։

Իսկ որ հաստատապես անհնար է լինելու Եռաբլուրը փոքրացնելը, հետ բերելը մեր տղերքին, հետ բերելը էն առողջությունը, որ կորցրել ենք։

Վերջապես, հաջորդ իշխանությունը պարտավոր է կատարել բոլոր արդեն ի՛ր կողմից տրված խոստումները, իսկ ստելու համար պետք է պատասխանատվություն սահմանվի՝ պաշտոնազրկում, քրեական պատիժ կամ այլ։ Ֆեյքերով կառավարումը, ֆեյքերի, ոչ օրինական ինֆորմացիոն հարթակները, որոնք որևէ կերպ կապված լինեն իշխանության հետ, պետք է իսպառ վերացվի։

Գիտե՞ք ես թվարկեցի փոքր բանը այն ամենի, որ պետք է անի հաջորդը․ էսքանը չէ, որ սրանք քանդել են։ Այս ամենը կարգավորելը դժվար է լինելու, իհարկե․ որովհետև թեև սրանց բազմաթիվ որոշումներ, քայլեր հակաօրինական էին, հակասահմանադրական, անգամ հակամարդկային, բայց ողջունվում էին Նիկոլին սատարող միջազգային կառույցների կողմից․ այդ կառույցներն էլ գուցե ուշքի գան՝ հաջորդ իշխանության ժամանակ։

Կարճ ասած՝ հաջորդ իշխանությունը պետք է զրոյից պետություն կառուցի։ Իհարկե՝ լավագույն տարբերակը էս սխալները չանելն էր, հասկանալով չանելն էր, ճնշումենրի տակ չանելն էր․ բայց եթե արվել, ուրեմն պետք է փոխել։ Այս ամենը պահանջելու է ժամանակ, ռեսուրսներ, ծախսեր, երկար տարիներ, ուժերի գերագույն լարում։ Մի մասը հեշտ է լինելու փոխել, մի մասը դժվար, մի մասը՝ անհնարին։ Ու պետք է հենց էնպիսի իշխանություն, որն ի վիճակի լինի էս ամենի տակից դուրս գալ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>