Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Դե, երդվեք. ով ումից է ուզում «պաշտպանել» Հայաստանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.
Վե՛րջ, փրկված ենք այլևս: Մեծ Բրիտանիայի զինված ուժերի պետնախարար Ջեյմս Հիփին հայտարարել է, թե Մեծ Բրիտանիան «կաշխատի եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Հայաստանին՝ Ռուսաստանի պատասխան սպառնալիքների դեպքում»:

Չէ, սա «բրիտանացի գիտնականները պարզել են» շարքի հերթական կատակ չէ, այլ իրականություն: Համենայն դեպս, լրատվամիջոցները հաղորդում են, որ բրիտանացի խորհրդարանականներն իրենց զինված ուժերի նախարարից հետաքրքրվել են, թե՝ «ինչպես է նա գնահատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալու դեպքում Միացյալ Թագավորության պաշտպանական արդյունաբերության հնարավոր օգուտները»: Նկատեցի՞ք հարցի ենթատեքստը. մարդիկ իրենց օգուտի, շահի մասին են մտածում, բնականաբար:

Ջեյմս Հիփին էլ, նշելով, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության «սառեցումը» դեռ կազմակերպությունից պաշտոնական ելք չի նշանակում, արտաբերել է Ռուսաստանի պատասխան սպառնալիքների դեպքում Հայաստանին ՆԱՏՕ-ի դաշնակիցներով աջակցելու մասին:

Պարզվում է՝ կան շրջանակներ, որ նմանօրինակ թեզերը լուրջ-լուրջ դեմքերով տարածում կամ քարոզում են զանազան իշխանական քարոզչահարթակներում: Բավականին պարզունակ քարոզչություն է, պարզունակ բովանդակությամբ, բայց մեր հայրենակիցների մի մասի վրա ազդում է: Խեղդվողի մոտեցմամբ, ոմանք ձեռքները նման փրփուրներին են նետում, թե՝ «տեսա՜ք, Բրիտանիան ասաց, որ մեզ կպաշտպանի... ռուսներից» և նմանօրինակ այլ՝ իրականության հետ որևէ աղերս չունեցող ընկալումներ են ունենում...

Ըստ ամենայնի, բրիտանական նավերն էլի որոշել են բարձրանալ Հայաստանի լեռները: Բայց քիչ թե շատ սեփական պատմությունից տեղյակ հայրենակիցները գիտեն. փորձը ցույց է տալիս, որ «բրիտանական նավերը» մեր լեռները բարձրացողը չեն: Իսկ նման նայիվ «կտերին» հավատալը հանգեցնում է նրան, որ Հայաստանը հայտնվում է երկու սալի արանքում ու կորցնում, կորցնում, կորցնում: Հարցն այն է, որ արդեն կորցնելու բան էլ չի մնացել՝ մի փոքր հատված, բուն Հայաստանի հազիվ 1/10-րդ մասը, որի կորստից հետո կկատարվի Մեծ Բրիտանիայի ու իր սրտամոտ դաշնակից Թուրքիայի և Ադրբեջանի վաղեմի երազանքը, այն է՝ «Հայաստան» բառն առհավետ կջնջվի քարտեզից: Չշեղվենք, սակայն:

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարարն իր խոսքում հստակ ակնարկում է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ կա որոշում, որն այս պահին «անդամակցության սառեցման» վրա է կանգ առել: Այդ էր պակաս, որ Մեծ Բրիտանիայի նշված նախարարը տեղյակ չլիներ: Ի վերջո, բրիտանական հետախուզության շեֆը՝ Մուրը, հո հենց այնպե՞ս չի հանդիպում Փաշինյանի, նրա իշխանության այլ ներկայացուցիչների հետ: Տալիս է հանձնարարականները, և հիմա կղզիաբնակները սպասում են այդ հանձնարարականների ամբողջական կատարմանը: Դե, Փաշինյանն էլ ամեն կերպ ձգտում է ցույց տալ, որ այդ սև «գործի» վրա է:

Համենայն դեպս, արդեն արածներից ու հայտարարածներից հետո, թերևս, մնում է ևս մեկ քայլ, այն, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարի Մոսկվայի հետ բոլոր հարաբերությունների խզման մասին: Այդ դեպքում, ուրեմն, Հիփին խոստանում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցների հետ (ՆԱՏՕ-ի, էլի) կաջակցեն Հայաստանին՝ Ռուսաստանի պատասխան սպառնալիքների դեպքում:

Չէ, դուք լսո՞ւմ եք, Անգլիան... կաջակցի Հայաստանին... Ռուսաստանից: Ավելի ցինիկ ու սյուրռեալիստական վիճակ հազիվ թե կարելի էր պատկերացնել:

Բայց մեկ րոպե, եկեք մի փոքր խորհենք: Մեծ Բրիտանիան Հայաստանին չի աջակցել ադրբեջանական ագրեսիայի դեպքում: Մեծ Բրիտանիան, մեղմ ասած, ոչինչ չի արել, ոչ մի կերպ «իրար չի եկել», երբ Ադրբեջանը իրականացնում էր Արցախի հայաթափումը: Մեծ Բրիտանիան նույնիսկ հոնքը չի շարժել, երբ Ադրբեջանը, ահա արդեն 4 տարի է, ինչ «կրծոտելով» զավթում է բուն ՀՀ տարածքները:

Բայց հանկարծ («հանկար՜ծ», էլի) որոշել է, որ կաջակցի Հայաստանին... «ռուսական սպառնալիքի» դեպքում: Սա այն Մեծ Բրիտանիան է, որը Ադրբեջանի, Ալիևի ու Էրդողանի ուղիղ դաշնակիցն է:

Սա այն Մեծ Բրիտանիան է, որը ադրբեջանական նավթի համաշահագործողն է, Ադրբեջանին նավթադոլարների հիմնական մատակարարներից մեկը, Ադրբեջանին մեր դեմ զինվելու և հայությանը կոտորելու հիմնական ֆինանսավորողն է: Սա այն Մեծ Բրիտանիան է, որ, այդպիսով, փաստորեն, մեր թշնամու բարեկամն է:

Սա այն Մեծ Բրիտանիան է, որը ներկայացնող ընկերությունները նյութական շահեր ունեն օկուպացված Արցախի տարածքում՝ ի դեմս որոշակի ոսկեբեր հանքերի:

Հա, ու չէր խանգարի մի փոքր էլ մտածել այն մասին, թե ՆԱՏՕ-ի գծով Մեծ Բրիտանիայի դաշնակիցը մեր տարածաշրջանում այդ որ երկիրն է: Ճի՛շտ է, Թուրքիան է: Այսինքն, Հիփին ասում է, որ Թուրքիան կաջակցի Հայաստանին... Ռուսաստանի դեմ: Իհարկե, այնպես «կաջակցի», որ Հայաստանից բան չի մնա: Ա՛յ թե ինչ է մեզ խոստանում Մեծ Բրիտանիան՝ իր զինված ուժերի նախարարի շուրթերով: Նրանց ուզածը փաստացի այն է, որ Հայաստանից «Ուկրաինա-2» ստանան: Ըստ որում, բոլորը տեսան, թե ինչպես ոգևորեցին Ուկրաինային, արեցին ամեն ինչ, որպեսզի այնտեղ դեպքերը պատերազմական զարգացում ստանան, որից հետո, այսինքն՝ հիմա արդեն, բանակցությունների մասին են կմկմում, իսկ Ուկրաինային էլ մեն-մենակ են թողել Ռուսաստանի ու սեփական խնդիրների և ավերակների հետ:

Նրանց առանցքային փորացավը Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելն է: Իսկ թե այդ ընթացքում ի՞նչ կկատարվի Հայաստանի հետ, կներեք, Մեծ Բրիտանիային, Հիփիին կամ այդ փաղանգից որևէ մեկին բացարձակապես չի հետաքրքրում:

Նրանց իրենց բրիտանական առևտրի, նեոգաղութատիրության հարցերն են հետաքրքրում: Կամ այն, որ եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա, մեկին՝ տասը գնով ինչ հնոտի «զրահափոխադրիչ» կկարողանան «նաղդել» դյուրահավատ հայերի վրա:

Առհասարակ, նորմալ է, որ Մեծ Բրիտանիային Հայաստանի ճակատագիրը չի հետաքրքրում: Բայց բացարձակապես աննորմալ է, երբ դա արդեն չի հետաքրքրում Հայաստանի ժողովրդին, քաղաքական ուժերին, հայերին: Եթե հետաքրքրեր, փաշինյանական մահաբեր «հոսանքին» տրված, աղետային ալիքների վրա տարուբերվելով՝ դեպի վերջնական աղետ չէինք ընթանա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>