Փաշինյանն Արցախի պահպանմանը նախընտրեց «Զանգեզուրի միջանցքի» բացումը» Այսօր հայրենիք ունենալու–չունենալու խնդիր է. Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ենք. Արթուր Սարգսյան (տեսանյութ) Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանի հնարավորությունից․ ի՞նչ սպասել (տեսանյութ)
8
Մեղադրանքի դրվագների հետ համաձայն չեմ, չեմ ընդունել, ցուցմունք չեմ տվել․ Սեյրան Օհանյան Նիկոլը հարձակվել է․ Սամվել Կարապետյանը հենց հիմա ունի 2 ճանապարհ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանում պատերազմ է․ Իվանիշվիլի՞, թե՞ Պատարկացիշվիլի Այս պահի դրությամբ «վտանգ» ներկայացնող երկու իր առգրավվել է խուզարկության շրջանակներում. երկու գլխարկ. փաստաբանը՝ Նարեկ Կարապետյանի տան խուզարկության մասին (տեսանյութ) Ամենայն հավանականությամբ կձերբակալեն, բայց չգիտեմ ինչի համար. բոլոր քայլերը պարզ են. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Հարձակվեցին Արթուր Սարգսյանի վրա, ինչին հաջորդեց ՔՊ-ական ոհմակի լայնամասշտաբ գրոհը. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Ռեպրեսիաները շարունակվում են․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) ՔՊ-ականները կանխամտածված, խմբակային նման հարձակվեցին ԱԺ ընդդիմադիր պատգամավորների վրա Փաշինյանի «մասկի-նինձյաները»՝ ՀԷՑ-ում Փաշինյանը հայտարարել է, որ անձամբ է գլխավորելու Վեհարանի վրա հարձակումը Պատերազմ Արցախում
Լրագրողները հանուն «Հրապարակի» բոյկոտեցին Ռուբեն Ռուբինյանին Մեղադրանքի դրվագների հետ համաձայն չեմ, չեմ ընդունել, ցուցմունք չեմ տվել․ Սեյրան Օհանյան Ճակատին դաջված շշի հետքը կմաքրվի, բայց խարանը՝ երբեք ՊՆ զորավարժադաշտում ականանետային պայթյունի հետևանքով կան տուժածներ․ ընթանում է քննություն «Կալանքից մեկ ժամ առաջ». Արթուր Սարգսյանն ընտանիքի անդամների հետ լուսանկար է հրապարակել Հարցաքննության է կանչվել նաև Արծվիկ Մինասյանը Արթուր Սարգսյանն իմ ընկերն է՝ ամուր արժեհամակարգով, նվիրված, պայքարող ընկերը, ում հետ միասին ճանապարհ ենք անցել ու դեռ անցնելու ենք Խուզարկությունն ու կալանքը թարգի, վտանգը ուրիշ տեղ է․ «Կարճ ասած» Փաշինյանը ցանկանում է վարկաբեկել Հայ Եկեղեցին որպես ինստիտուտ. Զատուլին Փաշինյանն Արցախի պահպանմանը նախընտրեց «Զանգեզուրի միջանցքի» բացումը» ՀԾԿՀ-ն մերժեց ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի 2025 թվականի մասով առաջարկվող փոփոխությունները Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել. Նա հրաժարվել է ցուցմունք տալուց Ներկայիս իշխանության լեզվաշարժությունը հղի է աղետալի հետևանքներով. Ռուբեն վարդապետ Զարգարյան Չեմ բացառում` վաղը կեղծ մահափորձի սցենար բեմադրվի. Արծվիկ Մինասյան Ընդդիմադիր բոլոր պատգամավորները հստակ գիտակցում են ՔՊ-ականների մտադրությունները և այդ գիտակցմամբ պատրաստ են անցնել ցանկացած փորձության միջով. Լևոն Քոչարյանի օգնական Այսօր հայրենիք ունենալու–չունենալու խնդիր է. Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ենք. Արթուր Սարգսյան (տեսանյութ) Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանի հնարավորությունից․ ի՞նչ սպասել (տեսանյութ) Խոստացել եմ, որ միշտ հորս կողքին եմ լինելու և ինչ պետք է, անելու եմ, Արթուր Սարգսյանի որդին ևս ՔԿ-ի մոտ է (տեսանյութ) «Սրանք ապացույցներ են, որ երկրում հաստատված է կուսակցապետություն եւ անձիշխանություն»,- Արման Թաթոյան Փաշինյանը շանս չունի, եթե եկեղեցին չնահանջի. Երվանդ Վարոսյան Անտարբերությունը հավասարազոր է լինելու չարի հետ համագործակցության Արթուր Սարգսյանը զրկվեց անձեռնմխելիությունից ԵՀԽ-ն խորը մտահոգություն է հայտնում ՀԱԵ-ի հետ կապված վերջին զարգացումների վերաբերյալ Նիկոլը հարձակվել է․ Սամվել Կարապետյանը հենց հիմա ունի 2 ճանապարհ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ձերբակալվել է ՀԷՑ-ի Մուսալեռի մասնաճյուղի գլխավոր ինժեները «Նիկոլ, դու ոչ միայն թրքաբարո վիժվածք ես, նաև հոգեխանգարված իշխանատենչ սրիկա ես»,-Ռուբեն Հակոբյան «Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը դառնում է քննարկման թեմա միջազգային հարթակներում․ Թահիր Միրկիշիլի «Ձեր սիրով միշտ ուժ եք տալիս ինձ». Անդրեն ծննդյան օրը ներկայացրել է նոր տեսահոլովակ Նիկոլը բոլորին հարվածում է, բացի իրեն հեռացնելու «միակ ճիշտ ճանապարհն իմացող խմբից»․ Երվանդ Վարոսյան Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ»

Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ի՞նչ «փաթեթավորմամբ» են իշխանական քարոզչությունն ու հաստիքային արևմտամետ «մեկնիչները» հանրությանը հրամցնում Արցախի կործանման, Հայաստանը կտորկտոր ոխերիմ թշնամուն նվիրելու երկրավեր ու տնաքանդ «գործընթացը»: Այդ «փաթեթավորումներից» մեկը, մասնավորաբար, ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հնարավորությունն է: Այժմ «կենացները շիկացել» են ու դրան ավելացել է...

Հայաստանին ԵՄ-ի անդամության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հարցը դիտարկելու առասպելը: Որքան էլ զարմանալի է թվում, բայց գրեթե 99 տոկոս գրագիտության նշումով հասարակության մեջ նման հեքիաթներին հավատացող չափահաս մարդկանց թիվը փոքր չէ: Կարճ ասած՝ այդ «կտերին» հավատացողներ կան: Միգուցե «եվրակտեր» են, դրա պատճառո՞վ, բայց կան: Հարկավ, իրավիճակը կարելի է ավելի դիպուկ և գեղարվեստական բնորոշել՝ ասելով՝ բարձ են դնում Հայաստանի հասարակության թևերի տակ: Կամ՝ գլխի տակ, դրանից բան չի փոխվում: Այսինքն, սին խոստումներով միամտացնում են:

Որքան էլ հասկանալի է, որ նորմալ, ադեկվատ մարդու տեսանկյունից երկրի, պետության կործանումը, տարածքային աղետաբեր զիջումները չեն կարող համեմատվել այնպիսի մի անարժեք ու չնչին բանի հետ, որն է՝ ԵՄ մուտքի վիզաների ազատականացումը, այնուամենայնիվ, արժե դիտարկել դրա, այսպես ասենք, ընթացքն ու վայրիվերումները ևս: Վստահեցնում ենք, որ «դիտարկելիքը» դրան արժե: Դրա համար եկեք մի փոքր, ընդամենը մի քանի ամիս հետ գնանք ժամանակի մեջ ու վերհիշենք, որ ընդամենը անցյալ տարվա նոյեմբերի կեսերին (կոնկրետ՝ նոյեմբերի 13ին) ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ «Խաղաղության եվրոպական հիմնադրամի» շրջանակներում, ինչպես նաև՝ վիզայի ռեժիմի ազատականացման հնարավորությունը երկրի քաղաքացիների համար:

Ժոզեպ Բորելը հայտարարել է, թե Եվրամիությանն անհրաժեշտ է, որ կնքվի խաղաղության պայմանագիր, և իրենք մտադիր են շարունակել իրենց միջնորդական դերը։ Էլի բաներ է հայտարարել, բայց այստեղ առանցքայինն ու այս պահին մեզ հետաքրքրողը եվրավիզաների ազատականացման հարցն է: Նույն այդ օրերին ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ուրախ-զվարթ հայտարարեց, թե՝ Երևանը հնարավոր է համարում, որ առաջիկա ամիսներին կսկսվեն Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները: Ավելին, ասաց, թե այդ «բանակցային գործընթացը» մեր երկրի դեպքում կարճ կտևի: Սա, կրկնենք, ընդամենը բարձ էր՝ Հայաստանի հանրության թևերի տակ:

Թեկուզ և՝ «եվրաբարձ», բայց՝ ընդամենը բարձ: Ավելին, կային տեղեկություններ, որ Եվրամիությունը Փաշինյանի իշխանությանը խոստացել է, որ այդ հարցը (վիզաների ազատականացման) կլուծեն, եթե նրանք էլ իրենց հերթին կարողանան հակառուսականությունը մինչև վերջ տանել, հավել յալ լեգիտիմություն ստանան՝ արտահերթ ընտրություններով, իսկ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն էլ արագորեն կնքեն: Բայց, ահա, այդ ոգևորված հայտարարություններից անցնում է ընդամենը 3-4 ամիս: Եվ խնդրեմ՝ ուղիղ 2 օր առաջվա նույն ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի խոսքը. «Ափսոսանքով նշեմ, որ կա մեկ ոլորտ, որտեղ դեռևս չենք հասել մեր ուզած արդյունքին։ Եթե ԵՄ հետ աշխատանքները աննախադեպ ինտենսիվ են և բոլոր ուղղություններով առաջընթաց կա, ապա մեկ հարց կա, որտեղ թե՛ ԵՄ-ի հետ, թե՛ անդամ երկրների հետ մեր հարաբերություններում իրավիճակը շատ հեռու է դրականից, այն է ՝ մուտքի արտոնագրերի հարցը։

Այստեղ աշխատանքներ էին տարվել բոլոր մակարդակներով, սակայն չեմ կարող ասել, որ կա առաջընթաց, հակառակը՝ հետընթաց է արձանագրվել։ Անգամ «Erasmus»-ի ծրագրով ԵՄ մեկնող ուսանողները, որոնց դեպքում չպետք է լինի որևէ դժվարություն, ունեն խնդիրներ, որոշ պաշտոնյաների դեպքում ևս եղել են խնդիրներ»: Ավելին, նրա խոսքով՝ ԱԳՆ-ն բազմաթիվ բողոքներ է ստացել քաղաքացիներից նույնիսկ այն դեպքերում, որտեղ բարդ էր պատկերացնել, որ կլինեն դժվարություններ: Հասկանալի՞ է, չէ՞, խոսքը «եվրավիզաների» ազատականացման հարցի մասին է: Այսինքն, այն «կոնֆետը» («կուտը», «բարձը»), որով հանրությանը մոլորության մեջ էին գցում, փուչ դուրս եկավ: Այսինքն, 3-4 ամիս «աշխատել» են, բանակցել են, և՝ ԵՄ վիզաների հարցով վիճակն ավելի են վատացրել, քան թե կար դրանից առաջ: Հետընթաց են արձանագրել: Անգամ այն խմբերը, որ նախկինում խնդիրներ չէին ունենում, հիմա ԵՄ երկրներ մուտքի վիզա ստանալու հարցում որոշակի դժվարությունների են բախվել ու բախվում: Տիպիկ նիկոլական «աշխատանք» և իրավիճակ:

Ինչին դիպչում են՝ փչացնում են, վատացնում, խափանում: Թե բա՝ «աշխատանքներ էին տարվել»: Այստեղ են ասել՝ ավելի լավ է՝ չտանեիք: Ի՞նչ է ցուցանում այս իրապատումը: Իսկ այն առաջին հերթին ցույց է տալիս, որ փաշինյանական իշխանությունը «հաջողացնում» է խնդիրներ հարուցել այնտեղ, որտեղ դրանք, կարծես թե, չպիտի լինեին: Կամ գոնե այնպիսին էր վիճակը, որ գոնե հետընթաց չպետք է լիներ: Այսինքն, այս իշխանությունը ոչ մի բանի համար պիտանի չէ: Նույնիսկ իրենց սիրելի Արևմուտքի հետ չեն կարողանում աշխատել: Դա՝ իր հերթին:

Մյուսը, ինչ ցույց է դալիս այս ամենը, ավելի դառը բան է: Իսկ դա այն է, որ Արևմուտքը, «քաղաքակիրթ Եվրոպան» հերթական անգամ ցույց տվեց, որ, մեծ հաշվով, թքած ունի Հայաստանի ու հայ ժողովրդի վրա: Նրանց, բնականաբար, իրենց շահերը, Ադրբեջանի ու Թուրքիայի միջնորդավորությամբ գազ ու նավթ ստանալն է հետաքրքրում, իսկ Հայաստանից ԵՄ երկրներ ազատ ելումուտն իրենց ընդհանրապես պետք չէ: Պե՞տք է, ուրեմն իրենց շահի համար այդ պահին փշի-փշի են անում, թևերի տակ բարձ դնում: Եթե դիմացինն այնքան անխելք է, որ այդ փչոցներին հավատում է, նրանց ուզածն անում, հաջորդ պահին «մոռանում» են, գործընթացը դառնում է ժամանակատար, ձգձգում են, տանում են հետընթացի:

Ինչինչ, բայց բյուրոկրատիան Եվրոպայում հի՜ն ու ամուր հիմքերի վրա է: Նույնը, բնականաբար, լինելու է նաև Եվրամիությանը Հայաստանի անդամակցության թեկնածության (անդամության էլ չէ, այլ՝ ընդամենը դրա թեկնածու համարվելու) հարցի դեպքում: Չկասկածե՛ք: Ասենք ավելին: Այդ «անդամության» սինտիպոնե բարձերը թևատակերին, Հայաստանը, բնականաբար, ԵՄ անդամ չի դառնալու, թշնամանալու է Ռուսաստանի, ձեռքի հետ՝ նաև Իրանի հետ, ու մեն-մենակ, անդաշնակից ու անպաշտպան է մնալու, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan