Կիսում ենք ադրբեջանցիների վիշտը՝ հիշելով Խոջալուի ողբերգությունը. Ֆրանսիայի դեսպանատուն
Բաքվում Ֆրանսիայի դեսպանատունը ցավակցական ուղերձ է հղել Ադրբեջանին՝ այսպես կոչված «Խոջալուի ողբերգության» կապակցությամբ:
«Այսօր մենք կիսում ենք ողջ ադրբեջանական ժողովրդի վիշտը՝ հիշելով Խոջալուի ողբերգությունը։ Պետք է աշխատել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, որպեսզի նման վայրագություններ չկրկնվեն»,- ասված է ուղերձում։

