Երկու տեղամասերի արդյունքների չեղարկումից հետո ԲՀԿ-ն հանրահավաք է հրավիրել ԿԸՀ-ի մոտ Արեգնազ Մանուկյանի տուն ներխուժած «իրավապահները» գնացել են, Մանուկյանը գնալու է քննչական բաժին Առավոտյան ուղիղ ժամը 7:30-ին ներխուուժել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան
12
Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Այսօր, ժամը 13-ին հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ. ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա Որոշո’ւմը ցույց տվեք. փաշինյանական ռեժիմին սպասարկող «քկ»-ն մտել է Արեգնազ Մանուկյանի բնակարան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Ոչ լեգիտիմ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ. Թևանյանի գործը' լակմուսի թուղթ 21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Պատերազմ Արցախում
Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երկու տեղամասերի արդյունքների չեղարկումից հետո ԲՀԿ-ն հանրահավաք է հրավիրել ԿԸՀ-ի մոտ Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Հրատապ. Արեգնազ Մանուկյանը քննչական բաժնում է «Ուժեղ Հայաստանը» պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները (ուղիղ) Այսօր, ժամը 13-ին հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ. ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա Արեգնազ Մանուկյանի տուն ներխուժած «իրավապահները» գնացել են, Մանուկյանը գնալու է քննչական բաժին Ընդունված որոշումները անհապաղ ենթակա են դատական բողոքարկման ամենաքիչը՝ ԲՀԿ կողմից. փաստաբան Որոշո’ւմը ցույց տվեք. փաշինյանական ռեժիմին սպասարկող «քկ»-ն մտել է Արեգնազ Մանուկյանի բնակարան Առավոտյան ուղիղ ժամը 7:30-ին ներխուուժել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Փաշինյանը կրակեց ինքն իր ոտքին․ «Կարճ ասած» ՌԴ-ն վաղվանից uահմանափակում է ՀՀ-ից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը և տարանցումը Կեցցե՜ն Նիկոլն ու ՔՊ-ն. կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը. Կառավարությունը բարձրացնում է ակցիզային հարկի դրույքաչափը Կայծակի հարվածից կամրջի փլուզում Երևան-Սևան ավտոճանապարհին. ՓԾ Ոչ լեգիտիմ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ. Թևանյանի գործը' լակմուսի թուղթ ԱՄՆ խելագարված նախագահը պատկերացնում է, թե ռումբերը կարող են իրեն դուրս բերել ճահճից. Խամենեիի ռազմական խորհրդական Մեր ժողովրդի 51%-ը մերժել է իրենց, իսկ թե ինչպես են ձեռք բերել 49 %-ը, կպարզվի. Բագրատ սրբազան Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Վաղը դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրությունների արդյունքները. Նարեկ Կարապետյան 21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Ես սա համարում եմ հանցագործություն, թալան, բյուջեի հանցավոր մսխում հանուն սեփական քմահաճույքների, հանուն թուրքական ստրկության» Գյումրիում, ուժեղ կարկուտից ու անձրևից հետո, միշտ այս կամրջի տակ նման վիճակ է ստեղծվում Ու այս մասին առանց ամոթի ու պատասխանատվության ասում է մի մարդ, որը 8 տարի նստած է վարչապետի աթոռին Քվեների վերահաշվարհը դեռ չավարտված՝ Կառավարությունը որոշել է մտնել քաղաքացու գրպանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադիկ» Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում

Մակրոնը կրկին ակտիվ է՝ այս անգամ ի՞նչ են կորցնելու Հայաստանն ու հայ ժողովուրդը (տեսանյութ)

Ի՞նչ սպասել Փաշինյանի Փարիզ կատարած հերթական այցից հետո:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․ «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ Ելիսեյան պալատում ընդունել է Նիկոլ Փաշինյանին։ Հանդիպումից առաջ երկու երկրների ղեկավարները մամուլի համար հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին և զենք տրամադրել ՀՀ-ին «պատասխանատվության ոգով և առանց լարվածության սրման ցանկության»։ Ավելին, մանրակրկիտ ուսումնասիրելով հայկական էմոցիոնալության առանձնահատկությունները՝ Մակրոնը նույնիսկ Փաշինյանի հետ հանդիպումից հետո «X»-ի իր միկրոբլոգում հայերենով հայտարարեց Հայաստանին աջակցելու մասին։

Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարեց՝ պաշտոնական Փարիզը ցանկանում է, որ «Կենտրոնական Ասիայի Հարավային Կովկասի և ԵՄ-ի միջև հաղորդակցական կապերը զարգանան»։

Անցյալ տարեվերջին մի շարք փորձագետներ նշել էին, որ Նիգերում իշխանափոխությունից հետո պաշտոնական Նիամեյը դադարեցրել է ուրանի ու ոսկու արտահանումը Ֆրանսիա։ Եվ սա այն իրավիճակում, երբ, ըստ ֆրանսիական լրատվամիջոցների, նիգերիական ուրանը սնուցել է ֆրանսիական ատոմակայաններում էլեկտրաէներգիա արտադրելու համար անհրաժեշտ ուրանի մինչև 17%-ը։

Պաշտոնական Փարիզը սկսեց փնտրել նիգերական ուրանի այլընտրանքներ և, ըստ երևույթին, գտավ այն Կենտրոնական Ասիայում: 2023 թվականի նոյեմբերին Մակրոնը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել են ռազմավարական հռչակագիր՝ օգտակար հանածոների ոլորտում համագործակցության մասին, որը ներառում է նաև ուրան։ Ահա թե ինչու Փարիզին անհրաժեշտ է հաղորդակցական կապ Հարավային Կովկասի և ԵՄ-ի միջև: Սա հետաքրքիր դրվագ է այն թեմայի շուրջ, թե իրականում ում է պետք «Զանգեզուրի միջանցքը»։

Ինչ վերաբերում է Մակրոնի «Հայաստանին, նրա տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը աջակցելու» մասին հայտարարություններին, ապա պարզապես հիշենք, որ 2021 թվականի հունիսին, շնորհավորելով Փաշինյանին արտահերթ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ պաշտոնական Փարիզը «որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, հավատարիմ է եղել ու կմնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանը», բայց ի վերջո ի՞նչ ստացանք։

2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Արցախը Ադրբեջանին ամբողջությամբ հանձնելու «քաղաքական կնքահայրերից» մեկն անձամբ Մակրոնն էր։ Հենց այս պատճառով է, որ մեզ մոտ լեգիտիմ հարց է առաջանում՝ ի՞նչ են կորցնելու Հայաստանն ու հայ ժողովուրդն այս անգամ Մակրոնի ակտիվության ֆոնին։

Ինչ վերաբերում է «ՀՀ իշխանությունների աշխարհաքաղաքական ընտրությանը», արդյոք նրանք ճի՞շտ են անում՝ փորձելով երկրի անվտանգությունը կապել Ֆրանսիայի և նրա ռազմավարական հնարավորությունների հետ։ Ինչո՞ւ ենք մենք տալիս այս հարցը: Մի պարզ պատճառով՝ ամերիկյան Bloomberg-ի տեղեկություններով, ֆրանսիական իշխանությունների համար դժվար է միջոցներ գտնել անգամ Ուկրաինային խոստացված 3 միլիարդ եվրոյի չափով օգնությունը ֆինանսավորելու համար: Պաշտոնական Երևանը վստա՞հ է, որ Ֆրանսիան, որն ունի տնտեսական ու էներգիայի արտադրության հետ կապված խնդիրներն, ի վիճակի է Հայաստանին օգնություն ցուցաբերել հենց այն չափով, ինչը թույլ կտա մեր երկրին խուսափել փլուզումից:

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>