Սիսիանում և Գորիսում բնակիչների հետ ունեցանք շատ ջերմ և անմիջական հանդիպումներ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Կորցնում է իշխանությունը, ողջ մաղձը ժողովրդի վրա է թափում․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
20
Հունիսի 7. թռիչքային զարգացում կամ թռիչքային կործանում. Երվանդ Բոզոյան Դավթաշե՜ն, միացի՜ր, որ փոխենք։ N 7 Ընտրությունը հայկական և ադրբեջանական օրակարգերի միջև է. Անդրանիկ Թևանյանի ասուլիսը (տեսանյութ) Փաշինյանը փորձում է կրկնել Հիտլերի փորձը՝ «մասկի շոու» ձևով, ինչպես նացիստները հրկիզեցին Ռեյխստագը, սակայն պատմությունը նմանակողներին չի հավատում Փաշինյանին պետք չէ ներել, ինքը լավ գիտի՝ ինչ է արել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հունիսի 7-ը հռչակենք Նիկոլ Փաշինյանին քաղաքական ապտակ հասցնելու օր․ Աջափնյակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Գորիսում է (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի արձագանքը Փաշինյանի սպառնալիքներին. 15-0՝ հօգուտ Ծառուկյանի (տեսանյութ) ԵՄ վերնախավը, ռուսական «վտանգից» պաշտպավելով, ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիային է օգնության կանչում. Մակրոնի փարիսեցիությունը բացահայտվում է Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Երբ ղեկավարը հիստերիայի մեջ է, դա վատ նշան է. Խաչիկյան Անթույլատրելի և դատապարտելի ենք նկատում հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ Եկեղեցու և եկեղեցականության թիրախավորման քայլերը Հունիսի 7. թռիչքային զարգացում կամ թռիչքային կործանում. Երվանդ Բոզոյան Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ Արձանագրվել է պաշտոնական դիրքի և վարչական ռեսուրսի չարաշահման 16 դեպք.«Արդար քվե»-ի տվյալները Ալիևը ծաղրել է Մակրոնին Փաշինյանը ընդդիմադիր չորս քաղաքական գործիչների սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով. ՔԻՀԿ Ներքին խաղաղություն չունեցող մարդը չի կարող խաղաղ խոսել. Հայր Ռուբեն 4 կուսակցության 18 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել Դավթաշե՜ն, միացի՜ր, որ փոխենք։ N 7 Սիսիանում և Գորիսում բնակիչների հետ ունեցանք շատ ջերմ և անմիջական հանդիպումներ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ապագա գյուղ․ հունիսի 7-ին ընտրի՜ր ✅7-ին (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ընտրությունը հայկական և ադրբեջանական օրակարգերի միջև է. Անդրանիկ Թևանյանի ասուլիսը (տեսանյութ) Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայորի պատիժը Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 19-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 20-ի ցերեկը նույնքան կբարձրանա Փաշինյանը փորձում է կրկնել Հիտլերի փորձը՝ «մասկի շոու» ձևով, ինչպես նացիստները հրկիզեցին Ռեյխստագը, սակայն պատմությունը նմանակողներին չի հավատում «Կա ընդամենը երեք մարդ, ում վրդովեցնում է հայերի ողջ լինելը»․ Արման Աբովյան Ոստիկանական խմբեր՝ Երևանից մինչև Լոռի «Բերանս մի՛ փակի». ինչպես զոհվածի հարազատին հեռացրին հավաքի վայրից 1 շիշ օղի, 4 տուփ պանիր, 3 հատ երշիկ․ ի՞նչ է նվիրել Մոսկվան Փաշինյանին Գրում են՝ էս գիժը դեղերը չի խմել (տեսանյութ) Նիկոլին պետք է քաղաքական թարս ապտակ տալ (տեսանյութ) Հայաստանը երբեք նման ափռ-ցփռ դուրս տվող ղեկավար չի ունեցել (տեսանյութ) Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարվածությունը չի մարում․ դասախոսները՝ թիրախում Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ Զինված ուժերում սկսել են ցուցակագրել ծառայողներին Իշխանության համար օրենք չկա. «Փաստ» Պարտության հոտը. «Փաստ»

Ջեֆրի Սաքսը բացահայտել է Փաշինյանի ընկեր Մակրոնի կեղծավոր դեմքը

Հայտնի ամերիկացի տնտեսագետ,  Կոլումբիայի համալսարանի «Երկրի ինստիտուտի» տնօրեն,  Հարվարդի համալսարանի պրոֆեսոր և  Բեռնարդ Հարմսի մրցանակի դափնեկիր Ջեֆրի Սաքսը, օրեր առաջ Ուկրաինայի հարցով միջազգային քննարկումների ժամանակ, սենսացիոն բացահայտում է արել:

Ըստ նրա՝ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի սկսվելուց անմիջապես հետո, Մակրոնը իրեն՝ Սաքսին,  Պատվո լեգեոնի շքանշան շնորհելու ժամանակ, մասնավոր զրույցի ընթացքում  նշել էր, թե «...այդ հակամարտությունը  ՆԱՏՕ-ի մեղքն է եղել։ Ավելին, նշել էր, թե սույն փաստը իրեն շատ էր զայրացրել...»:

Սաքսը փաստացի բացահայտել է Մակրոնի կեղծավոր դեմքը, որ մասնավոր զրույցում խոստովանել էր դա, իսկ այսօր բոլոր հրապարակային ելույթներում դատափետում է Ռուսաստանին և ատամներով պաշտպանում է Զելենսկուն:

Սաքսի այս բացահայտումը սենսացիոն բնույթ ունի: Եվ, եթե  Սաքսի խոսքերը  Մակրոնը չհերքի, ապա դա կնշանակի, որ ներկայիս եվրոպական երկրների ղեկավարները կեղծավորներ են և պատերազմի մեղսակիցներ:

Քանզի մասնավոր զրույցներում մեկ բան են ասում, իսկ հրապարակայնորեն արտասանում են բոլորովին այլ բան:

Սաքսի այս խոստովանությանը արձագանքել էր նաև իտալացի պրոֆեսոր Ալեսանդրո Օրսինին, ով  նշել էր, թե իր շփումները այն ժամանակ արևմտյան լիդերների հետ, ցույց էին տվել, որ մինչ այս կոնֆլիկտը, նրանք համոզված են եղել, որ Պուտինը ռիսկ չի  անի  հարձակվել Ուկրաինայի վրա, քանի որ համոզված էին, որ ռուսական բանակը պատրաստ չէր նման քայլի:

Բացի այդ, սկսած 1991 թվականից, Ռուսաստանը Արևմուտքին միշտ զիջել է, գրեթե բոլոր փուլերում: Եվ նրանք, ըստ իտալացի պրոֆեսորի,  համոզված էին, որ Ուկրիանայի հարցում, ևս Պուտնիը պիտի զիջեր:

Սակայն, ըստ պրոֆեսորի, ներկայիս եվրոպական լիդերները գրեթե կասկած չունեն, որ ռուսական բանակը կարող է մեծ հաղթանակ տանել, սակայն ռիսկ չեն անում, հրապարակայնորեն խոստովանել դա:

Սաքսի և Օրսինիի այս բացահայտումները  ցույց են  տալիս, թե ինչ սրիկայության են ունակ ներկայիս եվրոպացի լիդերները:

Հատկապես դա պետք է հետաքրքրի նաև մեզ՝ հայերիս:

Քանզի Հայաստանի «բարեկամ»   համարվող Մակրոնը, սկսած 2020 թվականից, բոլոր փուլերում աջակցում  և խրախուսում էր Փաշինյանին՝ գնալ Ադրբեջանին արվող աննախադեպ զիջումների:

Մասնավորապես,  նա էր 2022-ի հոկտեմբերի 6-ի համաձայնության գլխավոր կնքահայրերից մեկը, որի արդյունքում Փաշինյանը վիժեցրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը և ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս:

Մակրոնի համար գլխավորը ռուսներին հեռացնելն էր Արցախից և այդ պատճառով էլ նա  կողմ էր, որ   Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս, և իմաստազրկվի ռուսական զորքերի հետագա ներկայությունն Արցախում:

Բնականաբար, նույն Մակրոնը մասնավոր զրույցներում Ֆրանսիայի հայերին կարող էր այլ խոստումներ տալ, նույնիսկ՝ բողոքել Փաշինյանից:

Սակայն Սաքսի այս վերջին բացահայտումից հետո պարզ է դառնում, թե քանի քաղաքական երես ունի Մակրոնը:

Ժամանակն է, որ դրա մասին իմանա նաև  հայ հանրությունը:

Բայց դրա համար նաև Հայաստանի քաղաքական վերնախավը պիտի պատրաստ լինի հանրությանը ներկայացնել այս ամենը:

Առանց ճշմարտության բացահայտման, հայ հանրությունը միշտ մնալու է անորոշ պատկերացումների մեջ:

Իսկ ընդդիմությունն էլ բողոքելու է, թե ինչու հանրությունը չի աջակցում իրեն՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար:

Այս փակ շղթան բացելու միակ միջոցը հանրության հետ անկեղծ խոսելն է:

Դրանից հետո միայն հանրությունը կկարողանա  ճիշտ գնահատել իրավիճակը, ճանաչել իր հակառակորդներին, կեղծ բարեկամներին  և իրական  դաշնակիցներին:

Եվ միայն դրանից հետո հանրությունը կհասկանա, թե ումով պիտի փոխել Փաշինյանին, որպեսզի երկիրը կարողանա դուրս գալ այս իրավիճակից:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>