Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում
2
Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Պատերազմ Արցախում
Որքա՞ն կթանկանա բենզինը Հայաստանում Ռուսաստանի արգելքից հետո. Փորձագետ Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Դիմողների կողմից ներկայացված փաստարկներն առավել քան համոզիչ են․ Վարդևանյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան Իրանի գերագույն առաջնորդի սպանության կազմակերպիչներն ու կատարողները չեն խուսափի պատժից. Զոլկադր ԵՀ ղեկավարն Ալիևին անվանել է Հայաստանի հետ «պատմական խաղաղության համաձայնագրի» «նախաձեռնող» Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք» Արծրուն Հովհաննիսյանը Փաշինյանից պաշտոն է ստացել Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության

8 չկատարած խոստում՝ դուխով խաբվածներին. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ը «Կարճ ասած» հաղորդաշարի այս թողարկման մեջ նշում է. «Երբ մարդկանց հարց ես տալիս, թե ամենաշատը ինչը տանել չեք կարողանում, պատասխանում են՝ սուտը, երբ ինձ խաբում են։ Բայց իրականում եթե անգամ չեն սիրում, ապա հանդուրժում են։ Կամ գուցե խաբել արտահայտությունը տարբեր ընկալում ունի։ Այլապես մենք ամեն օր հրապարակում ենք փաստեր, թե ինչպես է մարդկանց, յուրաքանչյուրին Նիկոլ Փաշինյանը տվել խոստումներ ու խաբել, բայց փաստորեն՝ հանդուրժում են։ Վերջին մեկ ամսում արդեն ավելի քան 100 սուտ խոստում ենք հրապարակել, որ տվել է Փաշինյանը՝ հեղափոխությունից ի վեր։ Այս թողարկմանը կամփոփեմ դրանց մի փոքր մասը, ամբողջականը կարող եք գտնել Yerevan.Today կայքում։ Ու այդ բոլոր դեպքերը հլը որ մարսում է, չնայած որ էլ ոչ ոք չի հավատում։
Եվ այսպես, 2014 թվականից ժողովուրդը պայքարում էր Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ։ Նիկոլ Փաշինյանն էլ էր բողոքում ու ասում էր՝ իրենից կախված ամեն ինչ կանի պարտադիր կուտակային համակարգը չեղարկելու համար։ 2018 թվականին, երբ եկավ իշխանության, համակարգը ամբողջությամբ չէր մտել ուժի մեջ և փաստացի՝ հենց մենակ իրենից էր կախված դրա մնալ-չմնալը։ Իշխանության գալուց մեկ ամիս անց կառավարության անդամներին ստիպեց կողմ քվեարկել պարտադիր կուտակայինին, և 2018թ․ հուլիսի 1-ից մտավ ուժի մեջ։ Խաբեց նրանց, ովքեր հավատում էին, թե չեղարկելու է։ Իսկ ո՞ւմ խաբեց․ բոլոր նրանց, ովքեր ծնվել են 1974 թվականից սկսած, որովհետև այդ ժամանակ ծնվածներից ի վեր պարտադիր փող են դուրս տալիս՝ մեզ անհայտ կազմակերպություններին ու անհեռանկար։
2018թ․ ապրիլի 13-ին Ազատության հրապարակում հայտարարում է՝ Էլեկտրաէներգիայի գինը պետք է 20 տոկոսով իջնի: Պատկերացրեք քանի հոգի ոգևորված դուրս եկավ փողոց, քանի որ հոսանքի գինը վերաբերում է բոլորին․ դրանից բոլորն էլ օգտվում են։ Իսկ արդեն սեպտեմբեր ամսին, երբ վարչապետ էր, ասաց՝ ոչ թե գները կիջեցնենք, այլ էնպես անենք, որ մարդկանց եկամուտները բարձրանան։ Եկամուտները, իհարկե, ոչ էլ բարձրացան, բացի ՔՊ-ական պաշտոնյաների եկամուտներից, իսկ հոսանքի գինը, որ խոստանում էր իջեցնել 10 դրամով, մի բան էլ 5 դրամով թանկացավ։ Էն մարդիկ, որ ասում էին չենք հանդուրժում սուտը, լավ էլ հանդուրժեցին։
Գազի գինն էլ էր ասում պետք է իջնի։ 2018 թվականի սեպտեմբերին գնացել էր Մոսկվա եկել էր ու ասում էր՝ Պուտինը զարմացավ, թե գազի գինը Հայաստանում ինչու է այսքան թանկ․ իր ասելով, Պուտինը նույնիսկ հիշել էր, որ երբ Գյումրիում տեսել էր աղքատ մարդկանց, հրահանգել էր Հայաստանին էժան գազ տալ։ Փաշինյանն էլ ասել էր Պուտին ջան, խնդիրը դու չես, խնդիրը մեր երկրի ներսում է, դու էժան ես տալիս, ներսում է թանկ։ Այս ելույթից 3 ամիս անց սահմանին գազի գինը 150 դոլարից դարձավ 165 դոլար։ Թանկացավ նաև բնակիչներին տրվող գազը։ Եթե, օրինակ, 2005 թվականին գազի համար վճարում էիք մեկ խորանարդ մետրը 59 դրամ, հիմա վճարում եք 144 դրամ։ Որ գազը ավելի էժան էր, Փաշինյանն ասում էր՝ տնաքանդություն է, գազը թանկ է, որովհետև գումարը հոսում է որոշ գրպաններ։ Հիմա ավելի թանկ է, հիմա՞ ում գրպանն է հոսում։ Այդպես էլ անհայտ մնաց՝ Պուտինի հետ իրո՞ք խոսել էր, թե էլի ստում էր։

Եվս մեկ սուտ, որը, արդեն, մարդկային կյանքեր է արժենում․ 2018թ․ մայիսին ՊՆ-ում ելույթ է ունենում, ասում է՝ Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի զինվորի զոհվելու մասին լուրը հանրության համար դառնա լրահոսի հերթական վերնագիր: Յուրաքանչյուր դեպքից պետք է արվի լրջագույն հետևություն, որպեսզի նվազագույնի հասցնենք նման դեպքերը: 2018 թվականին խոստացել է, 2024 թվականին մեկ շաբաթում 4 զոհ ենք ունենում։ 2018 թվականին ոչ մարտական կորուստները եղել են 63, 2023-ին՝ 83, այսինքն՝ ավելացել են 20-ով, ի՞նչն ես կանխարգելել։ Ոչ միայն չես կանխարգելել , այլև լրահոսի թեմա դառնալուց մեկ օր հետո մոռացվում է այդ մասին։ Էսօր մեկ տարին է Վարդենիսի զորանոցում հրդեհից զոհված մեր 15 տղու․ ո՞վ է հիշում։ Նիկոլը նշանակեց մեղավոր, իր վարկածն ասաց, ու քննությունը գնում է այդ ուղղությամբ։

Ամենաչարչրկված խոստումներից մեկը պետական պարտքն է, 2018 թվականի հուլիսին, երբ նոր էր վարչապետ, չէր պատկերացնում երկրի կառավարումը (մթոմ հիմա պատկերացնում է), ասում է՝ մենք պետք է ընդհանրապես պետական պարտքը չավեալացնենք, այլ միջոցները խնայելու ենք, ենթակառուցվածքները զարգացնենք։ Էդ օրից մինչև 2023 թվականի սեպտեմբեր 5 մլրդ դոլար ավելացրել է պարտքը։ Էն վախտ ասում էր՝ Հայաստանին պարտք տվողները Սերժ Սարգսյանի հետ փայ են մտնում։ Բա հիմա ավելի է շատացել, քեզ հետ ե՞ն փայ մտնում, քո տրամաբանությամբ։ Առնվազն ստել է։

Հայկական ասացվածք կա չէ՞, տղամարդը պետք է իր կյանքում տուն կառուցի, ծառ տնկի, երեխա մեծացնի։ Նիկոլ Փաշինյանը 2020թ․ օգոստոսի 27-ին ասաց, որ ոչ թե տուն, այլ՝ ամբողջ գյուղ կկառուցի։ Ու հայտարարեց, թե 3-րդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ զրոյից գյուղ ենք կառուցելու։ Խոսքը Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի մասին է, որը պետք է տեղափոխվի Կապսի ջրամբարի կառուցման արդյունքում։ Խոստացավ 2026 թվականին ավարտել։ Իհարկե՝ խիստ կասկածում եմ, որ կավարտեն, որովհետև փորձը ցուց տվեց, որ 3 տարում 13 տուն չկարողացան կառուցել, ուր մնաց 2 տարում 74 հատ կառուցեն։ Այն, որ հնարավոր է առաջին անգամ Հայաստանում գյուղ կառուցեն, ընդամենը խոստում է, բայց փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնվել ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ, Դավիթ Բեկ, Որոտան գյուղերի մի մասը, Հայաստանից ևս 8 գյուղ պատրաստվում է տալ անկլավ կոչվածի շրջանակներում։ Իսկ 2020 թվականի պատերազմից սկսած՝ մինչ օրս հանձնել է Ադրբեջանին շուրջ 400 գյուղ ու քաղաք։ 400-ը հանձնել է, բայց մեկը խոստանում է կառուցել, այն էլ՝ խիստ կասկածելի է։

Այնպես չէ, թե քաղաքացիների ուշքը գնում է Ազգային ժողովի այգում կամ նախագահական նստավայրի բակում զբոսնելու համար, ընդհակառակը, դա շատ վատ ասոցիացիաներ է առաջացնում, որովհետև ամեն անգամ այդ շենքերի մոտով անցնելիս իրենք հիշում են, թե ոնց է պետությունը քանդվում ու հարկերը լցվում իշխանավորների, անիմաստ աշխատող պաշտոնյաների գրպանները։ Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը 2019թ․ մայիսին հպարտորեն հայտարարեց, որ ԱԺ-ի և նախագահական նստավայրի դռները բաց են հանրության առաջ և այլևս ՀՀ քաղաքացիների առաջ փակ դուռ չի լինելու։ Հետո, արդեն, վատ կառավարման արդյունքում եղան բողոքի ցույցեր, պատերազմում պարտություն տանելուց հետո՝ ավելի մեծամասշտաբ ցույցեր, և այդ դարպասները ոչ միայն փակվեցին, այլև ավելացրեցին ճաղավանդակները, մի քանի անգամ սվարկեցին, մի քանի մետր բարձրացրեցին ու վերջում էլ փշալարերով պատեցին։

Այս շարքից ևս մեկ սուտ կար, որը ևս, բանակում զոհերի մասին խոստումների պես, ողբերգական ավարտ ունեցավ։ 2019թ, մայիսի 8-ին մամուլի ասուլիսում հայտարարում է՝ «Վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ՝ բացառությամբ հատուկ դեպքերի, և քաղաքացիներին զիջում է ճանապարհը հետիոտնային անցումների վրա»։ 2020 թվականի պատերազմից ի վեր ոչ միայն չի զիջում, այլ տասնյակ փողոցներ են փակվում իր տեղաշարժի ժամանակ։ Դե իհարկե՝ հատուկ դեպք է, երբ այդքանից հետո մնացել է դեռ վարչապետ։ Իսկ 2022 թվականի ապրիլի 26-ին ողբերգություն տեղի ունեցավ՝ Նիկոլ Փաշինյանի շարասյունը՝ ինքն էլ մեջը, Երևանում վրաերթի ենթարկեց ու սպանեց 28-ամյա Սոնա Մնացականյանին, ով գտնվում էր հղիության 8-րդ ամսում։ Արագ հեռացան դեպքի վայրից՝ թողնելով, որ մահանա։ Իսկ պատասխանատվություն կրող այդպես էլ չեղավ։ Իսկ ի՞նչ է լինում դրանից հետո․ Նիկոլ Փաշինյանի տեղաշարժի ժամանակ հետիոտնային անցումների երկու կողմերում մի շարք ոստիկաններ են կանգնում՝ արգելելու համար քաղաքացիների անցուդարձը։ Քանի անգամ ականատես եմ եղել։

Կարճ ասած՝ 2018 թվականի ապրիլի 10-ին, հլը քայլարշավի ընթացքում, որ սաղ մայրուղիներին խոստումներ բաժանելով գալիս էր, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ քաղաքացիները կասկածներ ունեն, ուզում են հասկանալ՝ ես իրենց որտեղ եմ քցում։ Ու ինքն էլ պատասխանում է՝ «Սիրելի հայրենակիցներ, ես ձեզ ոչ մի տեղ չեմ քցում»։

Սիրելի հայրենակից, էսքանից հետո հիմա դու որոշի՝ դու քցվե՞լ ես, թե՞ չես քցվել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>