Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Արաղչի․ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերին ցանկացած արտաքին միջամտություն միայն կհետաձգի դրա լիակատար բացումը Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է
29
Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Ոչ լեգիտիմ խորհրդարանը ընտրելու է ոչ լեգիտիմ վարչապետ Մինչ Սահմանադրական դատարանը քննում է ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումները, ՔՊ-ում պաշտոնակռիվ է Զրպարտության գործով դատարանը Ստեփան Ասատրյանի վրա է դրել ապացուցման բեռը Ազատություն Արմեն Աշոտյանին. Օրվա լուսանկար Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Ավետիք Չալաբյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Մանրամասներ՝ Արարատի ողբերգական վթարից. հայտնաբերվել է 4-րդ կիuամnխրաgած մшրմինը «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Պարտքի սպասարկման բեռն անգամներով ավելացել է Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել են 3 կիuամnխրացած մшրմիններ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Իշխանության ներկայացուցիչները չեն պատժվում անմեղության կանխավարկածը խախտելու համար ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Փաստաբան․ Փաշինյանի համախոհները ստիպված են նրա ագրեսիվ արտահայտությունները արդարացնել «քաղաքական հայտարարություններով» Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող տասը իրանական ռազմական օբյեկտների Արաղչի․ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերին ցանկացած արտաքին միջամտություն միայն կհետաձգի դրա լիակատար բացումը «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը «Սուխոյ ատկազ». ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ. Վահագն Հովակիմյան

Կռուտիտներ․ Փաշինյանը գերազանցեց ինքն իրեն.«Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ը «Կարճ ասած» հաղորդաշարի այս թողարմամբ անդրադարձել է Փաշինյանի վերջին հարցազրույցին ու մասնավորապես նշել. «Պատկերացնում եմ այսպես․ հենց Նիկոլ Փաշինյանը մի նոր կռուտիտ է մտածում, թե ոնց իր հանձնած հողերը ուրիշի հաշվին գրի, անմիջապես զանգում է Պետրոսին, նա էլ կամերաները հավաքում գալիս է ու էդ մի նախադասության խաթր մեկ ժամ եթերային չգիտեմ ինչ են նկարում։ Տպավորությունս էր, որ երեկ նա սկսում էր նախադասություն՝ անձամբ չիմանալով, թե ոնց է ավարտելու, ու մի տևական ժամանակ նախադասությունը տանում էր, հետո հաղորդավարին հարցնում, թե հասկացա՞վ իր խառը միտքը։
Նիկոլի ասուլիս-զրույցները վաղուց ազդեցություն չունեն, անգամ որպես օրվա լրահոս հետին թվում են։ Շատերն են ասում, որ իրեն երբեք չեն լսում ուղիղ եթերում․ այլ՝ եթե որևէ հետաքրքրություն առաջանում է, արագացված են նայում, որովհետև էդպես ավելի շուտ է վերջանում։ Բացի այդ՝ արագացված ժամանակ գոնե ծիծաղելի է, այլ ոչ նյարդայնացնող։
Նախ սովորական դարձած ստերն էին՝ Մադրիդյան սկզբունքներ, Մեղրի, Ստամբուլյան խարտիա, 96 թիվ, 2016 թիվ։ Իմ կարծիքն այն է, որ եթե ինքը չի հոգնում ստելուց, նրան արձագանքելուց էլ չպիտի հոգնեն, որովհետև եթե չարձագանքես, ասես դե մեկ ա ոչ մեկ բանի տեղ չի դնելու, բանը հասնելու է նրան, որ մի քանի տարի անց էլ հայտարարի՝ նոյեմբերի 9-ի ժամանակ ես ո՞ւր էի, էդ կապիտուլյացիան Ալիևն ու Պուտինն են ստորագրել, հենա նայեք՝ ես չկամ էլ։ Ու հավատացողներ կլինեն, մի մոռացեք, որ ժողովրդի հավաքական հիշողությունը շատ կարճ է։
Երբ Փաշինյանն ասում է, թե Ստամբուլյան խարտիայով ճանաչվել է Արցախն Ադրբեջանի կազմում, պետք է նրան նվիրել Ստամբուլի խարտիայի բնօրինակը, որ կարդա, որ, օրինակ, ըստ դրա՝ Կոսովոն մտնում է Հարավսլավիայի տարածքային ամբողջականության մեջ, Հարավային Օսիան ու Աբխազիան՝ Վրաստանի, Մերձնդնեստրը Մոլդովայի, իսկ Ղարաբաղի մասին, առանձին կետ կա, որ միայն ողջունում է երկխոսությունը ու խաղաղություն կլինի ու ուշադրություն՝ մեկ անգամ էլ, գեթ մի բառ չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։ 
Երբ ասում է՝ Մադրիդյան սկզբունքներով հարցը կարգավորվում է Ադրբեջանի օգտին, պետք է նրան նվիրել Մադրիդյան սկզբունքների մասին փաստաթուղթը, որովհետև, ըստ էության, նա չունի դա։ Նա ոչ թե փաստաթուղթն է կարդացել, այլ փաստաթղթի՝ իր ճաշակով մեկնաբանությունը, օրինակ Հայկական Ժամանակի իր գրած հոդվածներից մեկը։ Չէ՞ որ, ինքն էլ նույն հարցազրույցում ասում է՝ շատ բաներ ոչ թե փաստերն է ասում, էդքան ժամանակ չկա, այլ՝ փաստերի մասին իր եզրահանգումները։ Դե ապրես, թող Պետրոսն էլ քեզ հավատա, քո եզրահանգումներին։ Ոնց ուզում՝ հասկանում է, էդպես էլ կներկայացնի, ի՞նչ է եղել որ։ Իսկ իրականությունն այն է, որ 2007 թվականին որպես բանակցությունների հիմք ընդունված Մադրիդյան սկզբունքները ճիշտ հակառակի մասին են եղել․ այն առաջին փաստաթուղթն է, որտեղ ամրագրվում է Արցախի ինքնորոշման իրավունքը, այն էլ առաջին կետով, մնացած կետերից առաջ։ Մադրիդյան սկզբունքներով փաստաթուղթը հնարավորություն էր տալիս, որ Միջազգային հանրություն կոչվածը ընդունելու է՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս անկախ պետության կարգավիճչակ կունենա։ 
Երբ Նիկոլն ասում է, թե 1999 թվականին Քոչարյանը Մեղրին փոխանակում էր Ղարաբաղի հետ, պետք է նրանից պահանջել փաստական հիմք։ Չի կարողանա գտնել մեկ փաստաթուղթ, որ այդ հարցը քննարկման առարկա դարձած լինի բանակցություններում, բացի էլի ասեմ, իր թերթում իր կողմից գրած հոդվածները, այսինքն իր եզրահանգումները։ Բայց անգամ բամբասանքների մակարդակով Նիկոլն իրավունք կունենա Մեղրին հանձնելուց խոսել էն ժամանակ, երբ իր նստավայրը տեղափոխի Շուշի ու ասի՝ ժողովուրդ, ես Շուշին պահեցի, հետ բերեցի, իսկ Քոչարյանը Մեղրին հանձնում էր։ Գիտե՞ս որ հենց հիմա Սյունիք կտրելու ճանապարհին ես, մի երկու հանդիպում Ալիևի հետ ու Մեղրու մասին կխոսենք էն տոնով, ինչով խոսում ենք հանձնած Ստեփանակերտի մասին։ Ապշելու բան է, լուրջ եմ ասում։
Դու թող Ղարաբաղի հարցը լուծեիր Մադրիդյան սկզբունքներով, լուծեիր Ստամբուլի խարտիայով, թող լուծեիր մինչ քո գալը եղած որևէ փաստաթղթով, որովեհտև որով էլ լուծեիր, տասնապատիկ լավն էր լինելու, քան այն ինչ վիճակում ենք։ Չէ, ասում է, բոլոր փաստաթղթերով էլ երկար ճանապարհ էր, ինքը գնաց ամենակարճ լուծումով՝ կապիտուլյացիա, հանձնում, ռուսի ասած՝ «с потрохами», ինչո՞ւ չարչարվեր, ուղեղ ու էներգիա դներ, մի 30 տարի էլ ինքը բանակցեր, Արցախն էլ այդ ընթացքում զարգանար։ Հանձնում ու պըրծ։ Չկա Արցախ, չկա խնդիր։ Հետևից էլ, թե էd սաղ դուք եք մեղավոր, մանտռայով հարցազրույցներ կտա։
Բայց հիմա հարց ունեմ իրեն՝ Տիգրանաշենը ո՞ր փաստաթղթով ես հանձնում, Մադրիդյան սկզբունքների՞։ Հայ-վրացական մայրուղին Մադրիդյան սկզբունքներո՞վ ես հանձնում։ Սև լիճը Ստամբուլի խարտիայով ե՞ս զիջել։ Նախկինների ստորագրած ո՞ր մի փաստաթղթով ես տվել Հայաստանից 200 քառակուսի կիլոմետր տարածք։ Էդ 30 տարի նախկինները տալիս էին, Ադրբեջանը չէր վերցնում, դու եկար սկսիր չտալ, Ադրբեջանը վերցրե՞ց։ Այ մարդ, սրա տրամաբանությունը ո՞րն ա։
Գիտե՞ք որն է ուշագրավ, Ադրբեջանը երբեք էս թեզերը սենց ուղիղ չի ասել։ Նիկոլի թեզերով նախկինում երբեք Ադրբեջանը բանակցության չի գնացել․ երևի վախեցել է ծաղրի առարկա դառնալ։ Իսկ Նիկոլը խայտառակվելուց չի վախենում։ Ասում է այն, ինչ թշնամին կերազեր, որ ասի մեր երկրի որևէ ղեկավար, երբևէ։
Ասում է՝ Հայաստանի կառավարութունն ամենինչ արել է, որ չհայաթափվի Արցախը․ այ մարդ, սուտ ես ասում․ ամեն ինչ անելը ենթադրում էր, որ պետք է պաշտպանեիր, որ ստիպված, մահվան սպառնալիքի տակ չգաղթեին, իսկ դու ասացիր՝ վատ բան ա տեղի ունենում, բայց մենք կլինենք որպես դիտորդ։ Դրա ամենինչ անելը ո՞րն էր։
Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում երկու հրեշավոր միտք ասաց։ Մեկը այն էր, թե՝ մենք ՀՀ ռեսուրսների 70-80 տոկոսը դրել ենք Ղարաբաղի հարցի վրա։ Աշխարհի ցանկացած այլ երկրում եթե ղեկավարն ասի մենք մեր հայրենիքի վրա իզուր ռեսուրս ենք ծախսել, երևի նրան քառատեն։ Վաղը Նիկոլը կարող է ասել մենք Գյումրու վրա անիմաստ ռեսուրս ենք դրել։ Պետության, հայրենիքի, հողի, որևէ մասը այդ պետության զավակն ա․ ասում է՝ ժողովուրդ, որ քո երեխային պահում, մեծացնում ես, անքուն գիշեր ես անցկացնում, իզուր ա, որովհետև չգիտես հետո ինչ կլինի իր հետ։ Է պարզ ա, բոլորիս ա պարզ, որ երբ երեխայիդ կյանքին ընտելացնում ես, իր համար պատասխանատու ես, պարտավոր ես, ոչ միայն իրեն կերակրել, ուսման տալ, մեծացնել, այլ նաև իր անվտանգության պատասխանատուն ես, պետք է պատրաստ լինես, որ կարող է անգամ քեզանից ուժեղը գա իրեն նեղացնելու, դու իրավունք չունես չէ՞, ասելու՝ դե ինձնից ուժեղն ա գալիս, ես հո ինքս ինձ վտանգի մեջ չեմ դնելու, ինչ ա էրեխուս փրկեմ։ Աբսուրդ ա չէ՞, նորմալ, առողջ մարդու, ծնողի համար աբսուրդ ա, միանշանակ։ Բա սա դա է ասում, ու սա լսող ու ընկալողներ կա՞ն։ Ընդունողներ կա՞ն։ Էս ինչա՞։ Նիկոլն ասում է՝ ծնողներ, որ ձեր որդիները Եռաբլուրում են, նշանակում է՝ իզուր եք նրանց պահել, մեծացրել, փայփայել, որովհետև մի օր կարողա սպանվեին։ Նիկոլը չի մտածում էն ուղղությամբ, որ պետք է էդ երեխան մեծանար, թափ հավաքեր, հզորանար, չէ նայում է հանձնելու, զոհելու տեսանկյունից։ Ասում է՝ զարմանում եմ երբ ես ասացի էս ամենը կարող էր առանց զոհերի լինել, ինչի՞ աղմուկ եղավ։ Այո, զարմացավ և ներողություն՝ իրավունք ունի զարմանալու․ որովհետև այլանդակ վատ հայտարարություն արեց ու մարսեց, ասաց՝ կարող էի ձեր տղերքին գերեզման չտանել, բայց տարա, ու պատկերացրեք, մարսեց էդ հայտարարությունը։ Կարող էր, անգամ զարմանալ, թե ինչու բավարարվեց 5 հազարով, ոչ թե, ասենք, 10 հազար։ Մեկ է՝ մարսելու էր։
Փաշինյանը մի ուշագրավ բացահայտում արեց․ ասում է ես եկա, հետո հասկացա, որ Ղարաբաղը չեմ կարող պահել։ Հարցնում է հարցերը կարդացողը՝ բա ինչի՞ չես ասել ժողովրդին։ Պատասխանում է՝ եթե ասեի, ուրեմն պետք է առաջարկ անեի․ այ դրա համար չի ասել։ Իսկ եթե ժողովրդին ասեր, ի՞նչ էր լինելու պատասխանը․ ասելու էին՝ չես կարողանում, հել գնա։ Ու որպեսզի բանը դրան չհասնի, այսինքն, ոչմեկ հանկարծ իր էդ անտեր եղած աթոռին վտանգ չներկայացնի, գերադասել է այս տարբերակը՝ հանձնել, կոտորելու տանել, խաբել, բայց մնալ։ Հարցնում է հաղորդավարը՝ բա թող նախկինների հետ քննարկեիր։ Լղոզում է հարցը․ ո՞նց քննարկեր, եթե նախագահ էր նստացնում, որ հեշտ հանձներ։
Հարցնում է՝ բա ինչի՞ ես գրել նախընտրական ծրագրում, որ Շուշին ու Հադրությոը հետ կբերես, պատասխանում է՝ խոսքը վերաբերում է էնտեղ եղած բնակչությանը էնտեղ տանելու մասին։ Ստում ես, ծրագրում գրել ես դեօկուպացիա։ Մի խոսքով, ծաղր կլիներ, եթե այսքան աղետալի չլիներ այս ամենը։
Լավ, իսկ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասելիքը ո՞րն էր։ Ինչո՞ւ էր հարցազրույց տվել․ ինչ ասել էր, համարյա սաղ նախկինում էլ էր ասել։ Նիկոլ Փաշինյանը մեկ ասելիք ուներ՝ արցախահայերը Արցախ չեն վերադառնալու։ Որովհետև, ասում է, հենց այդ հարցը բարձրացնում եմ, Ալիևն ասում է՝ պետք է ադրբեջանցիներն էլ գան Հայաստան։ Նա Արցախի էջը մաքուր փակում է։ Ինչ կլինի ինձնից հետո չգիտի, իր օրոք փակում է։
Կարճ ասած՝ ես Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից հասկացա, որ իր իշխանության օրոք բազմաթիվ անգամներ դրվել է Հայաստանը լուծարելու խնդիր ու էլի դրվելու է, քանի ինքն է։ Ու ինքը որպես վարչապետ չգիտի ինչ ասի, չգիտի ոնց կասեցնի դա, դրա համար էլ ամեն աղետից ոչ թե առաջ է զգուշացնում, այլ հետո արդարանում է։
Այդ մարդու ելույթները, կարծում եմ, լուրջ չեն ընդունում, չեն ստանում պատշաճ արձագանք, հանրության մոտ չեն քննարկվում։ Դրանք ուղղակի արխիվային նյութեր են, որոնք շուտով, վստահ եմ, պետք են գալու դատախազությանը՝ նրա նկատմամբ մեղադրանք կազմելիս»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>