«Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին
3
Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Պատերազմ Արցախում
Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին. Տեսանյութ Շարժումը սկսված է, լուծումը կառավարության շենքի առջև է. Աղվան Վարդանյան (տեսանյութ) Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա. Վարդան Ոսկանյան Վանաձորցիները պետք է դուրս գան Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանացնելու պայքարի․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մեր պետության համար․ Ռուբեն Հակոբյան Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին Ուժի միջոցով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ. դա աքսիոմա է ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Ճանապարհից երեւում են նշաձողերը Ամենամեծ սուտը, որ հիմա հնչում է՝ «մենք պետական սահման ենք գծում». Արամ Օրբելյան (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ) ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ) «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) «Մայր Հայաստանը» պայքարի կոչնակ է հնչեցնում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ) Փաշինյանական ոստիկանությունը ցինիկաբար ծաղրում է հայերին Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին

Սա դեռ վերջը չէ․ սպասեք նոր թանկացումների. «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Էս մեր, ՔՊ-ականները երևի Արցախը հանձնելուց էսքան կրուտիտ չեղան, որքան Երևանում տրանսպորտը թանկացնելուց։ Տրանսպորտը թանկանում է մինչև 250 դրամով։ Մի հատ բանաձև են ներկայացրել, որից քչերն են գլուխ անում, բայց մեկ է՝ խոստովանում են, որ թանկանալու է։ Ճակատագրի հեգնանքով, թանկացնում են նույն մարդիկ, որոնք բողոքում էին նախկինում 100-ը 150 դրամ դարձնելու որոշման դեմ։ Իրենց վերաբերյալ բումերանգը մշտապես անխափան գործում է․ սրանք նույն մարդիկ են, որ նռերը ձեռքներին նկարվել էին, թե այ նախկիններ՝ Աղդամը մեր հայրենիքն է, չանցած 2 տարի՝ հանձնեցին. սրանք էն մարդիկ են, որ ամեն օր նախկինների կոռուպցիայից են խոսում, բայց իրենց՝ անդադար թաթախված լինելու մասին ենք լսում․ էլ չեմ ասում որ հենց իրենց տան անդամն է կոռուպցիայի համար հենց հիմա նստած։

Էս սոցիալական վիճակում տրանսպորտը թանկացնելը անխղճություն է, եթե այլ բառ ման չգամ։ Քաղաքացիները հիշեցնում են, որ դուք տրանսպորտի թանկացման խոստում չեք տվել ընտրություններում․ ասել եք՝ ժողովուրդ, մենք բերել ենք թազա ավտոբուսներ, խնդիրը տրանսպորտի լուծում ենք, մեզ ընտրեք, բայց հիմա պարզվում է՝ էդ ավտոբուսները քաղաքապետարանը միայն բերել ա, իսկ փողը, պտի տա ժողովուրդը, իր գրպանից․ որովհետև վարկի փողը իհարկե մուծելու է ժողովուրդը, ինչպես որ իրենց համար ծառայողական ավտո են առնում, ուրախ ուրախ քշում, բայց փողը տալիս ա ժողովուրդը։ Բայց ինձ հետաքրքրում է՝ ինչի՞ եք վարկով բերել, ինչո՞ւ քաղաքապետարանի հավաքած հարկերի, տուրքերի, վճարների հաշվին չեք բերել։ Մի քանի տասնյակ միլիոնավոր դրամ տալիս եք քաղաքապետի երդվելուն, մի քանի հարյուր միլիոն դրամ՝ տոնածառ շոուին, հլը մի բան էլ կենսական կարևորության տրանսպորտը էլի բերում եք իմ հաշվին։ Էն որ ասում ենք արտաքին պարտքը մեծանում է ու դա ժողովրդի վզին է, նաև սա է։

Ասում ենք դուք տրանսպորտի թանկացման խոստում չեք տվել, ասում են՝ մենք ասել ենք կլուծենք տրանսպորտի հարցը, մենք սենց ենք լուծում։ Ասում ենք դուք չեք խոստացել կարմիր գծերի թանկացում, պատասխանում են՝ մենք ասել ենք կբեռնաթափենք, տենց ենք բեռնաթափում։ Ասում ենք՝ դուք չեք ասել կգանք Արցախը կհանձնենք, ասում են՝ մենք ասել ենք խնդիրը կկարգավորենք, մենք սենց ենք կարգավորում։ Էս մարդկանց՝ հարցերը լուծելու մեթոդներն էսպիսին են, ամեն բան մեր հաշվին, ժողովրդի հաշվին, երկրի հաշվին։ Նույն ժողովրդի հաշվին է, որ բարձրանում է ՔՊ-ականների կենսամակարդակը, ՔՊ-ականների աշխատավարձը, Կարմիր գծերի վճարները և տրանսպորտի գինը, մեկ էլ գներն, հարկերն ու տուրքերը։

Հայաստանում տնտեսական աճը դանդաղել է ու առաջիկայում լավ բան չի սպասվում։ Տնտեսական աճի թիվ 1 պայմանը հո իրենց աշխատանքը չէր․ պամանավորված էր ռուս-ուկրաինական պատերազմով, որի արդյունքում ռուսներ էին գալիս, բիզնես բացում, Հայաստանը տարանցիկ երկիր էր դարձել․ ռուսների հոսքը կտրուկ նվազել է։ Մի քանի տուրիստական ընկերությունների հետ եմ խոսել՝ նոր տարում ռուսների երես չեն տեսել, անգամ բանկետներ կային, որ չեղարկել են․ պատճառը սարսափելի գներն են, պատճառը կառավարությունների միջև հարաբերություններն են, հայերի՝ շատ փող աշխատելու մոլուցքը և այլն։ Եթե 2022 թվականին Հայաստանում 7300 ռուսական իրավաբանական անձ է գրանցվել, 2023 թվականին՝ դրա կեսից էլ քիչը՝ 3400-ը, իսկ Վրաստանում՝ ընդհակառակը, շատացել են, հասել 13 հազարի։ Ռուսները գնում են, փողը պակասում է․ բայց ՔՊ-ական կառավարությունը սովորել է լավ ապրելուն, քեշ փողին, պարգևավճարներին, ճամփորդություն դարձած շռայլ գործուղումներին, տներ առնելուն, ուզում են դադար չտալ․ իսկ ո՞ւմ հաշվին․ դե իհարկե՝ սիրելի ժողովրդի, հպարտ քաղաքացիների, որոնց համար մեռնում են։ Ու սկսում է թանկացումների շքերթը։

Թանկացնում են կարմիր գծերը․ ասում են՝ այդպես ենք անում, որ ժովուրդը երթևեկի տարնսպորտով, իսկ մեկ ամիս անց ասում են՝ թանկացնում ենք նաև տրանսպորտը։ Ու մունաթ են գալիս՝ բա չե՞ք ուզում ունենանք նորմալ տրանսպորտ․ է ուզում են, բայց հարցրել ե՞ք, ուզում էր ունենար ավելի թանկ գնո՞վ․ էլ չեմ ասում, որ ձեր անելիքը պիտի լինի, ոչ թե ինչ կարելի ա թանկացնեք, որ դրա հաշվին անեք, այլ ուրիշ ինչ-որ միջոցներով արեք, սուբսիդավորեք, եթե պետք ա․ արեք՝ նոր գլուխ գովացեք։ Օրինակներ են բերում, թե միջազգային փորձ, միջազգային չափանիշների տրանսպորտ։ Միջազգային փորձից ես էլ գիտեմ, որ Ֆրանսիայի 30 քաղաքներում տրանսպորտը անճար է ու շատ հարմարավետ ավտոբուսներ են։ Անցել են անվճար համակարգի, դրա արդյունքում վարորդները թողել են իրենց մեքենաները, անցել են տրանսպորտի, խցանումները վերացել են, օդի աղտոտվածությունը պակասել է կտրուկ։ Եթե միջազգային օրինակներ եք բերում, ապա Լյուքսեմբուրգում ու Տալինում էլ է անվճար տրանսպորտը, իրենց օրինակները բերեք։ Ասում եք միջազգային չափանիշների համապատասխան տրանսպորտ․ իսկ քաղաքի կառավարումը միջազգային չափանիշներին համապատասխան է՞․ իմ ավտոմեքենաների անվադողերը երեկ Բագրևանդ թաղամասում՝ Պաշտպանության նախարարության հարևանությամբ, ուղղակի տրաքվեցին փոսերի պատճառով․ տարել եմ մասնագետի մոտ, ասում են՝ փոսերի պատճառով օրը 100 հատ ավտո ենք ընդունում։ Ինչի՞ համար եք էդ աշխատավարձերը ստանում, որ էլի փող քերեք էս խեղճ ժողովրդից ու դրա հաշվին ավտոբուս առնե՞ք։ Տենց, բառացի, տատիկս էլ կարող է անել։  

Էս մարդիկ, կրկնում եմ, ամեն ինչ անում են ժողովրդի գրպանի հաշվին ու ներկայացնում լավություն։ Ոչ եղբայր, դա լավություն չէ, ոչ էլ նորմալ է, դա սրիկայություն է, երբ մի բան խոսք ես տվել, անում ես հակառակը։ Արդեն 4 թողարկում նվիրել եմ թանկացումներին, հարկերին, տուրքերին, տուգանքներին ու ամեն ամիս մի նոր թողարկման նյութեր են հավաքվում։ Սեպտեմբեր ամսից տաքսին թանկանալու է, որովհետև որոշել են արդեն ամեն ուղևորի համար տոկոս գանձել։ ՊԵԿ նախագահի տեղակալն ասում է տաքսիստների համար ենք անում, որ իմանան ինչքան փող են աշխատել։ 10 տոկոս թանկանում է ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը, այսինքն՝ այդ ապրանքատեսակները, անշարժ գույքի հարկը բարձրացել է 43%-ով։ Ասենք իշխանավորը մի սխալ բան է արել քո նկատմամբ, ուզում ես դատի տալ, անգամ դատարան դիմելու մուտքերն են բարձրացրել։ Ամեն դեպքում որոշում եք դատի տալ, նաև փաստաբանության հարկն են կտրուկ բարձրացնում։ ՊԵԿ նախագահն ասում է՝ սոցցանցերում գումարով գովազդ անողներին էլ հարկելու ենք։ Այսինքն, եթե ես իմ Տիկտոկի էջում հանկարծ դնեմ Նիկոլ Փաշինյանի քավորի թազա սարքած «Ոսկե ձկնիկ» ռեստորանը՝ ցույց տալու համար, թե ոնց հեղափոխությունից հետո դարձան հաջողակ բիզնեսմեն, ինձ ասելու են գովազդի հարկ տուր։ Հեսա ներդրում են առողջության պարտադիր ապահովագրություն, լայն բացեք գրպաններդ, թե տակը մի բան մնացած լինի։

Ծառայությունների ոլորտում տուրքերը շատացել են, ավտոներկրողների հարկերը շատացել են։  Գիտե՞ք ՔՊ-ինը որն է․ էն որ ալկաշին մի 500 դրամ է պետք, որ բժշկական սպիրտ առնի-խմի, ոչ մի տեղից չի գտնում, մեկ էլ հիշում է, որ ինչ-որ տեղ թաշկինակի մեջ փաթաթած կոպեկ ունի․ այ էդպես մանրադիտակով նայում են, թե ուր կարող են մտնել փող քերել։ Մեկ միլիարդ դոլարանոց դեֆիցիտ ունեն, բա ո՞նց պետք է լրացնեն։

Հա, սա էլ ասեմ, բայց դե իրենց կայֆերից էլ չեն հրաժարվում, հակառակը՝ որքան հատկացումներ արել են էս անցած տարիներին, ամեն տարի մի 40-50 տոկոսով բարձրացրել են, էս տարի նույնպես։

Չէ, ժողովուրդ ջան, չմտածեք, ՔՊ-ն չի ուզում, որ դուք վատ ապրեք, իրենք ուզում են, որ նախ  իրենք լավ ապրեն, մնացած բան մնա, էլի ջհանդամ․ իրենք չեն կարող էնպես անել, որ դուք լավ ապրեք, բայց կարողանում են էնպես անել, որ ձեր հաշվին իրենք լավ ապրեն։ Այսինքն, որպեսզի ՔՊ-ն ապրի էնպես, ինչպես ուզում է, դուք պետք է մուծվեք մինչև վերջին կոպեկը։ Ընդդիմադիր Նիկոլն ասում էր՝ էն փողը, որով պետք է մարդը իր երեխու համար կոշիկ առնի, հաց առնի, դրա փոխարեն վճարում է հարկեր, տուրքեր, տուգանքներ։

Քեզնից փող են քերում, որ երկիր պահեն, բայց կողքից հայտարարվում է, որ Վարդենիսում, Ճամբարակում, Մեղրիում, Շիրակում փակում են դպրոցներ, դատարանը, ՊԵԿ, կադաստրի կոմիտե, պասպորտսեղան, նոտարական գրասենյակ, անգամ հիվանդանոց ու դիահերձարան։ Լավ, բա էս հավաքած հարկ ու տուրքը ի՞նչ եք անում, որ էդ մի երկու աշխատողին էլ չեք կարողանում պահել։

Կարճ ասած՝ էս քո վճարումների գինը այն չէ, որ երկիրը երկիր դառնա, դու էդ ամենը չես վճարում, որ արժանապատիվ, ամուր, պաշտպանված, զարգացող պետություն ունենաս․ եթե էդպես լիներ, կասեի հա՝ ես 300 դրամ տալու եմ տրանսպորտին՝ 100 դրամի փոխարեն, բայց ինձ զգում եմ արդեն հզոր երկրի քաղաքացի․ ընդհակառակը, դրանք վճարում ես ու պարզվում է՝ գյուղեր են տալիս, անկլավների անվան տակ, ճանապարհներ են տալիս թշնամուն, ասելով դե իրենցն է, գնում են դեմները կզում են, ինչոր թուղթ են մուրում։ Ու ամենից կարևորը, իրանք քո հարկերը, ապրելու փողը վերցնում են, բայց զուգահեռ երկրի սահմանները փոքրացնում են»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan