ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
15
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Անվերջ «կռուտիտների» բացառիկ «արվեստը»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն, ինչպես հայտնի է, հերթական ինքնահարցազրույցն է արել: Սկզբունքորեն, կարելի էր և անուշադրության մատնել ինչպես այդ ինքնահարցազրույցի փաստը, այնպես էլ եթերից հնչած երկարաշունչ ճառի բովանդակությունը: Բայց... այստեղ երկու «բայց» կա: Առաջին «բայց»-ն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, ուզենք թե չուզենք, շարունակում է զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը, ուստի, էլի՝ ուզածչուզած, պետք է գոնե տեղյակ լինել, թե ինչ կամ ինչեր է խոսում: Երկրորդ «բայց»-ն ավելի ծանրակշիռ է. երբ ստերին չես հակադարձում, դրանց հեղինակին սկսում է թվալ, որ իսկապես էլ այդ ստերը ճշմարտության տեղ անցան, և որ բոլորը հալած յուղի տեղ ընդունեցին այդ ամենը: Նա չի հոգնում մանիպուլ յացիաներից, իրողությունները խեղաթյուրելուց, ձեռքի հետ էլ՝ նոր «հեքիաթներ» հորինելուց: Իսկ ի՞նչ էր այս անգամ ասում Արցախն ու Հայաստանն աղետած Նիկոլ Փաշինյանը, ո՞րն էր, եթե կարելի է այդպես ասել, նրա քարոզչական «փորացավը»: Ոչ մի նոր բան, եթե՝ հակիրճ:
Վերջին հարցազրույցը գործնականում ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ինքնաարդարացումների, իսկ եթե ավելի հստակ բնորոշենք՝ «կռուտիտների» յուրօրինակ ժողովածու էր: Ավելի վաղ հնչեցված դատողությունների մի փոքր հղկած («շկուռկա արած») նույն շարանը, որը, թե՛ ամբողջապես, թե՛ առանձին կտորներով վերցրած, չի դիմանում որևէ քննադատության: Առանցքային տպավորությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ արդեն լիովին մարսել է Արցախի հանձնումը, ներառյալ՝ իր արկածախնդրական հայտարարություններով բանակցային գործընթացը փակուղի մտցնելն ու ադրբեջանաթուրքական տանդեմի ռազմատենչ մղումները լեգիտիմացնելը, պատերազմի պարտվողական կառավարումը, հաջորդող կապիտուլ յացիոն հայտարարությունը, Ալիևի հետ «պասերով» խաղն ու Ռուսաստանի հետ պայմանավորվածություններից «թռնելը», Արցախի ուրացումն ու այն ադրբեջանական ճանաչելը, Արցախի հայաթափումն ու մնացած ամեն ինչը, իսկ հիմա այդ «ամեն ինչը», պատկերավոր ասած, պարզաջրելու իսկական ժամանակն է:
Ավելին, պարտության, մահվան, աղետի, կործանման ինքնատիպ խորհրդանիշ դարձած Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե իր կերպարը, իր, այսպես ասած, իմիջը սպիտակեցնելու, ժավելաջրելու ամենից հարմար պահն է: Ի վերջո, պատահական չեն հերթական արտահերթ ընտրությունների գնալու մասին խոսակցությունները: Նիկոլ Փաշինյանի ասածը հանգում էր նրան, որ գրեթե 30 տարի, առնվազն 1991ից (եթե ոչ՝ 1988-ից սկսած) մինչև 2018 թվականը, այսինքն՝ 27-30 տարի, Արցախի հիմնախնդրի հետ կապված բոլորը «թիթեռ էին նկարում», այդ հիմնախնդրից բացարձակապես ոչ մի բան չէին հասկանում, դրա լուծման ոչ մի տարբերակ չէին կարողանում գտնել ու չէին էլ փնտրում: Իսկ, այ, 2018-ին եկավ ինքը՝ ամենից իմաստո՜ւն, բոլորից սրտացա՜վ, ամենահայրենասե՜ր և այլն Նիկոլ Փաշինյանն ու «կակոյ-նիբուձ» մի երկու տարվա մեջ բոլոր հարցերը լուծեց: Բա ո՞նց չասես՝ փառք...
Մյուս պարզունակությունը. կատարվածի համար մեղավոր են բոլորը, բացի իրենից, ինքը սուրբ է, անմեղ, տեղ-տեղ՝ «խեղճ ու միամիտ»... Ավելին, ըստ Նիկոլ Փաշինյանի նենգախեղած ներկայացման, Արցախի հիմնախնդիրը հայանպաստ լուծում չուներ, ինչ էլ արվեր, միևնույնն է, վերջում լինելու էր այն, ինչ ինքն արեց, պարզապես դա լինելու էր առանց զոհերի, իսկ ինքը դա արեց հազարավոր զոհերով: Նրա՝ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, եթե Արցախի ու Հայաստանի աղետման վերաբերյալ իրեն ու իր իշխանությանն ուղղված մեղադրանք լինի էլ, ապա այն պետք է լինի ուրիշ բանի մասին, այսինքն՝ այն մասին, որ «...մենք ժողովրդի հետ չենք խոսել, եթե շատ կոպիտ ասեմ, Լեռնային Ղարաբաղի հարցում մեր պատկերացումների, նկատի ունեմ՝ հայկական պատկերացումների և ցանկությունների իրականացման անհնարինության մասին»: Չնայած նախապես որոշել էինք ոչ մի մեջբերում չանել նրա դեմագոգիկ ասուլիսից, բայց այս մի նմուշն, այնուամենայնիվ, արժե մեջբերել:
Ասում է. «Լավ, այն, ինչ տեղի ունեցավ, իմ այս թվարկածը, այդպե՞ս տեղի ունեցավ, որովհետև կառավարությունը կամ իշխանությունը կանխավարկածով դավաճանեց, փլուզեց հայկական խոսույթը և քայլեր չձեռնարկեց պաշտպանելու այն տեսլականը, որը գոյություն ունի, այսինքն՝ այդ պատճառո՞վ էր, որ այսպես ստացվեց, թե՞ ընդհակառակը, պետք է այդպես ստացվեր, դրա համար է այդպես ստացվել: Ես երբ Ազգային ժողովում ասում էի, որ կունենայինք նույնը, բայց առանց զոհերի, ես այդպես էլ չհասկացա՝ ինչո՞ւ աղմուկ բարձրացավ այդ հայտարարության վերաբերյալ, որովհետև ես սա նկատի ունեի»: Եթե իր՝ Փաշինյանի ոճով արձագանքեինք, ապա պիտի ասեինք՝ «տո, լավ, է՜...»: Բայց չտրվենք այդ գայթակղությանը և փորձենք մեր ոճին հավատարիմ մնալ, ինչքան էլ դժվար է:Մի կողմ թողնենք, որ այս բառակույտից միտք հանելը սարսափելի դժվար բան է: Այդուամենայնիվ, ստացվում է՝ այն, որ իր վարած քաղաքականության հետևանքով մի ամբողջ սերնդի կարողունակ երիտասարդություն է հազարներով կոտորածի մատնվել, էլ ավելի հազարներով՝ հաշմվել, դա այնպե՜ս, դատարկ բան է անձամբ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի ներկայացուցիչների համար:
Ինչ վերաբերում է «հայկական պատկերացումների անհնարինությանը», ապա հազարավոր հակափաստարկների փոխարեն կարելի է միայն թեթևակի հիշեցնել, որ Իլհամ Ալիևն ընդամենը մի քանի տարի առաջ՝ 2016-ի հոկտեմբերին («Ապրիլ յան պատերազմից» հետո, հասկանալի է), իր կառավարության նիստում խոստովանեց, որ «միջազգային հանրությունը» փակ դռների ետևում իրեն ճնշում է, ստիպում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը... Սա արդեն ինքնին խոսուն է, եթե այլ բաներ չասենք ու չհիշեցնենք: Մի խոսքով, տպավորությունն այն է, որ Փաշինյանն ուզում է միայն ստելու և կեղծելու համար պատասխանատվության ենթարկվել: Բայց գիտե՞ք ինչ. շարունակ «կռուտիտ լինել», միգուցե և կարող է ստացվել, բայց պատասխանատվությունից անվերջ «պլստալու» դեպք, ոնց որ թե, պատմության մեջ ինչ-որ չենք հիշում»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>