«Դրամը կրկին արժեզրկվում է». Արթուր Խաչատրյան
Դիտել նաև
Ի՞նչ է կատարվում Իրանի ներքաղաքական կյանքում և ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ Հայաստանի վրա՝ անվտանգության տեսանկյունից
507 միլիոն դրամ․ որտեղի՞ց ՔՊ-ին. «Կարճ ասած»
Տրանսպորտն ուզում են թանկացնել․ Թևանյան
ՆԳՆ-ն 750 հազար դրամ արժողությամբ գինիներ եւ կոնյակներ է գնել
Պետականության նշաձողի իջեցո՞ւմ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեպտեմբերի վերջին դրամն էականորեն արժեզրկվեց: Կենտրոնական բանկը միջամտեց և մեղմեց խուճապը: Դրամն էլի արժեզրկվում է: Պարզ ինտերվենցիաներով խնդիրը չի լուծվի: Լուրջ քաղաքական և տնտեսական փոփոխություններ են անհրաժեշտ: Տնտեսական քաղաքականություն, տնտեսական զարգացման լուրջ և իրատեսական հայեցակարգ չկա: Քաղաքական առումով իրավիճակը շատ ավելի ծանր է: Կառավարությունը կորցրել է ներքին ու արտաքին վստահությունը և նրանց ամեն նոր քայլ ավելի է խորացնում ճգնաժամը և թանձրացնում մեր գլխին կախված ամպերը»:

