«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակած տավուշցիների հետ (տեսանյութ) Օկուպացիոն ռեժիմը բարոյալքված է. Ստեփան Դանիելյան Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թևանյան
22
Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար) 2018-ից այս կողմ Եվրամիությունը շարունակաբար լռում է. Դավիթ Ֆիդանյան Ինչ է կատարվում Ոսկեպարում. ուղիղ ԱԱԾ հատուկ ջոկատայիններ են տարվել Ոսկեպարի եկեղեցուն հարակից տարածք Լարված վիճակ Ոսկեպարում. ժողովուրդը վազում է դեպի եկեղեցի՝ թույլ չտալով ականազերծման աշխատանքներ կատարել (լուսանկարներ Կարո Փայլանին վռնդել են հայկական եկեղեցուց (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետին, ոստիկանապետին, ՊՆ նախարարին Փաշինյանի գրպանում են նաև միջանցքի ու ադբեջանցիների վերաբնակեցման քարտեզները. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակած տավուշցիների հետ (տեսանյութ) Իսկակական հայրենասիրությունը հենց սա է Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար) 2018-ից այս կողմ Եվրամիությունը շարունակաբար լռում է. Դավիթ Ֆիդանյան Ինչ է կատարվում Ոսկեպարում. ուղիղ Երևանի մետրոն ապրիլի 24-ին կաշխատի արտակարգ ռեժիմով Բավրայում փակվել է նաև ՀՀ ելքի 2-րդ ճանապարհը «Իրանը չի ընդունի օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս»․ Քանանի «Պուտինի և Փաշինյանի շփումը կարող է տեղի ունենալ կարճաժամկետ հեռանկարում»․ Պեսկով Օկուպացիոն ռեժիմը բարոյալքված է. Ստեփան Դանիելյան 7 անձ է ձերբակալվել․ ՔԿ Փաշինյանի այցն ուղղակի մղձավանջ է դարձել Գետավանի բնակիչների համար Հանձնման, միակողմանի զիջումների փորձերը որևէ երաշխիք չեն պարունակում Խոշոր հրդեհ՝ Մալաթիայի տոնավաճառում. Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ ԱԱԾ հատուկ ջոկատայիններ են տարվել Ոսկեպարի եկեղեցուն հարակից տարածք Լարված վիճակ Ոսկեպարում. ժողովուրդը վազում է դեպի եկեղեցի՝ թույլ չտալով ականազերծման աշխատանքներ կատարել (լուսանկարներ «Ալիևը չի կարողանա այնպես փայլուն պաշտպանել Ադրբեջանի շահերը, ինչպես Նիկոլը». Վրթանեսյան Մենք քիչ թե շատ գործոն էինք, քանի դեռ կար հայկական Արցախը․ Վահե Դավթյան Մեզ ասում են գործակալ, շատ հանգիստ եմ տանում. Բագրատ Սրբազան ՀՀ իշխանությունները վարում են վտանգավոր և անհեռանկար քաղաքականություն․ Սամվել Հակոբյանի ելույթը Բըրբանքում Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ (տեսանյութ) Կարո Փայլանին վռնդել են հայկական եկեղեցուց (տեսանյութ)

507 միլիոն դրամ․ որտեղի՞ց ՔՊ-ին. «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Օրերս անդրադարձա կոռուպցիոն աղմկահարույց բացահայտումների, որոնցից մեկը կառավարության մասին էր, մյուսը՝ կառավարող թիմի։ Բացահայտվել է ոչ միայն աղմկահարույց, այլև աննախադեպ կոռուպցիոն կասկածներով դեպք։ Նիկոլն աննախադեպ բառը սիրում է․ այ սա աննախադեպ է․ 1885 թվականից ի վեր, երբ ստեղծվեց առաջին հայկական կուսակցությունը, էդ անցած 140 տարում էսպիսի բան չէր եղել, որ կուսակցության, այն էլ՝ իշխող կուսակցության մեջ սենց բոյի կոռուպցիոն սխեմա բացահայտվի։ 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ՔՊ-ն դրամահավաք է անում և հավաքում է կես միլիարդ դրամ։ Այն ժամանակ ոչ մեկ էդպես շատ չզարմացավ, ասին դե իշխանություն են, սաղն էլ փող ունեն, տվել են, օրենքի մասով հաստատ պահած կլինեն ամեն բան։ Հիմա հետաքննող լրագրողները պարզում են, որ դա հավաքվել է խայտառակ կասկածելի սխեմայի միջոցով։ Այսպես, համաձայն օրենքի, մեկ հոգին, նման դեպքերում, 2,5 միլիոն դրամից ավելի իրավունք չունի փոխանցել։ Ու ՔՊ-ն դիմել է իր սիրելի ժողովրդի օգնությանը, բայց՝ ինչպես միշտ, էդ ժողովրդից թաքուն, անգամ նրանց կամքին հակառակ։ Քաղաքացիները ոչ թե նվիրատվություներ են արել ՔՊ-ին իրենց միջոցներից, այլ, ըստ երևույթին, եղել է նախապես մուծված, ինչ-որ ճանապարհով ձեռք բերված, գուցե օլիգարխի նվիրած գումար, և քաղաքացիներից, առանց իրենց իմացության, անձնագրերը վերցրել են, գուցե վերցրել են բանկային հաշիվները ու գումար փոխանցել։ «Ինֆոքոմը» հետաքննության ընթացքում ուսումնասիրել և նույնականացրել է 1 մլն դրամը գերազանցող նվիրատվություն կատարած գրեթե բոլոր անձանց և պարզել, որ ՔՊ նախընտրական քարոզարշավի նվիրատվությունները կասկածելի են, իսկ նվիրաբերված ֆինանսների մեծ մասը՝ անհայտ ծագում ունեն։

Երեկ Նիկոլն ասում էր՝ ուրեմն մենք թափանցիկ ենք, որ էդքան բան հնարավոր է եղել բացահայտել։ Բոլորովին ոչ․ մամուլը դիմում է ՔՊ-ին և խնդրում տրամադրել այն 987 մարդու տվյալները, որոնք 507 մլն դրամ են փոխանցել ՔՊ-ին։ ՔՊ-ն մերժում է, թաքցնում է, թափանցիկ չէ, Նիկոլ․ տեղեկատվության ազատության կենտրոնը դիմում է դատարան, որից հետո միայն ՔՊ-ն տրամադրում է ցանկը։ Օրինակ չի բացառվում վաղը պարզվի, որ ես, որ սաղ օրը իրենց ինչ ասես ասում եմ, պարզվի, որ իմ անունից էլ է գումար փոխանցվել ՔՊ-ին կամ Աննա Հակոբյանի հիմնադրամին, չէ՞ որ էնտեղ էլ են թաքցնում «նվիրատուների» անունները։

Մեծ գումարներ են նվիրաբերել բիզնես գործունեությամբ զբաղվող խոշոր ընկերություններին փոխկապակցված անձինք, պաշտոնյաները, ավագանու թեկնածուները ու հետաքրքրում է՝ որ մեկն է իր կամքով, որ մեկը՝ ստիպված, որ մեկը՝ շանտաժով։ Մարդ կա, որի եկամուտը տարեկան կազմել է 700 հազար դրամ, բայց իր անվան դիմաց գրված է, որ 2,5 միլիոն է փոխանցել ՔՊ-ին։ Ավելին, այդ մարդուն որ հարցնում են, ասում է՝ դու որ էդքան փող ունենայիր ՔՊ-ին կտայի՞ր։ Բայց փաստացի իր անունից փոխանցել են ՔՊ-ի, այսինքն՝ Տիգրան Ավինյանին քաղաքապետ կարգելու քարոզարշավին։ Այսինքն, փողը եղել է, մնում էր ինչ-որ մարդկանց անուններով մուտք անել իրենց հաշվին, որ ֆորմալ օրենքը պահեն։ Ես էլ հարցնում եմ, Նիկոլ, Տիգրան, էդ փողը որտեղի՞ց, որտեղի՞ց եք էդ փողը տվել էդ կյանքում տենց փող չտեսած մարդուն, դա ասեք։ Չեն ասում։

Մի բան էլ՝ նվիրատվություն արած ընկերությունների մեջ ման գալով՝ չգտանք էս քանի օրը աղմուկ հանած նշանավոր «Սիներջի» ընկերության անունը։ Հիշեցնեմ, որ փետրվարի 1-ին կալանավորվեց ընկերության տնօրենը, նախկին աշխատակից Անի Գևորգյանը, որը ԱԺ նախագահի եղբոր կինն է։ ԱԱԾ-ն, քննչականը մտան էկոնոմիկայի նախարարություն, ասացին, որ մրցույթ է եղել, ու մասնակիցներիցներին կարողացել են ինչ-ինչ մեթոդներով դուրս թողնել և նրանց փոխարեն հաղթել է 3 անգամ ավելի շատ արժեք ներկայացրած ընկերությունը։

Նիկոլ Փաշինյանի օրոք կոռուպցիոն դեպքերը բացահայտելու պատճառը, որոնց մեջ գումար կա, ինչպես նախորդ անգամ նշեցի, շատերս համարում ենք, որ պատճառն այն է, որ կամ այնքան է ուռած, որ ուղղակի անհնար է չբացահայտելը, կամ էլ չեն մուծվել, օրինակ՝ ամենավերևներում, հասկացաք երևի, թե ովքեր են էդ ամենավերևները։

Հիմա ես նայում եմ ՔՊ-ին մուծված ընկերությունների ցանկը, այնտեղ չկա «Սիներջի»-ի անունը։ Իսկ միգուցե այդ կոռուպցիոն բացահայտումը եղավ հենց չմուծվելո՞ւ պատճառով։ Էդ մրցույթից ովքե՞ր էին օգտվելու՝ ընկերությունը, երևի Ալեն Սիմոնյանի եղբոր ընտանիքը․ օգուտը արել են, չեն մուծվել, դե գնացեք բանտ։ Վաստակ ունեցող մարդը, բազմամիլիոնանոց հիմնարկի ղեկավարը, որի մասին գիրք էլ են գրել, որպես հանցագործ նստած է, անունն էլ չկա ՔՊ-ին դրամ հանգանակածների ցանկում, ես ի՞նչ մտածեմ։

Այսպիսի խարդախության մեջ թաղված լինելու մեջ կասկածվող կուսակցությունը պետություն է ղեկավարում, պետական բյուջեն է տնօրինում միանձնյա, մենք ի՞նչ մտածենք։ Հայաստանում հանքերի մի քանիսը իրենց մասնաբաժնից նվիրեցին կառավարությանը։ Էլի մամուլը պարզում է, որ Լիդիան ընկերության նվիրատվությունը եղել է առանց ընկերության հնարավոր պարտքերի և պարտավորությունների մասով ֆինանսական աուդիտ անցկացնելու, կառավարությունն անգամ չի պարզել նվիրատվություն ստացած բաժնետոմսերի շուկայական արժեքը։ Լավ, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն էլ էդքան բաժնետոմս ու գումար նվիրեց, ո՞ւր է, ո՞ւր է գնացել, ՔՊ-ի մյուս դրամահավաքների՞ն։

Նիկոլ Փաշինյանին հարց են ուղղում իր կուսակցության կոռուպցիայից, պատասխանում է՝ դե դրա համար էլ ասում ենք, որ երկրում պետք է պետական ինստիտուտների կայացում տեղի ունենա, որ մի պաշտոնյան միանձնյա և ամեն ինչում չէ, որ կկարողանա թափանցիկություն ապահովել։ Ես արդար եմ, մնացածը սաղ կոռուպցիոներ, մենակ ես եմ պայքարում կոռուպցիայի դեմ, բայց իմ ղեկավարած կուսակցություը կարող ա և կոռուպցիա է անում․ սա էր ասում Նիկոլը, կանգնած իր կուսակիների առաջ։

Հայաստանը որ ունենար անկախ գլխավոր դատախազություն, անկախ ոստիկանություն, անկախ քննչական կոմիտե, անկախ հակակոռուպցիոն կոմիտե, անկախ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Փաշինյանի երեկվա ելույթից հետո սենց լուռ կլինե՞ր։ Ավելին՝ հունվարի 30-ին բացահայտումը եղել է, էսօր փետրվարի 8-ն է, մի ծպտուն լսել ե՞ք։ Հլը թող մի ընդդիմադիր կուսակցության 2000 դրամ փոխանցեին ինչ-որ մեկի կողմից ու նա տեղյակ չլիներ, պատկերացնու՞մ եք։ Մի ընդդիմադիր մի երկու հոգու հետը միտինգի էր բերել, ընկաք հետևից բռնեցիք, թե՝ նյութապես շահագրգռել ա․ բա էս ի՞նչ եք անում։ Ո՞ւր ա դատախազությունը․ թե՞ Նիկոլն ասել ա մեկ հոգի է պայքարում կոռուպցիայի դեմ, սպասում եք, որ էդ մի հոգին ցուցումը տա։ Դուք էլ ե՞ք կոռուպցիայի մեջ իշխանության հետ, դրա համար էլ սպասում եք ցուցումների։

Էս մարդիկ երկիր են ղեկավարում, մեր փողերը, հարկատուի փողերը սրանց տրամադրության տակ են։ Բա ի՞նչ իմանանք էդ փողերը ուր են գնում, ՔՊ-ի ճոխ գրասենյակները Երևանի թանկարժեք փողոցներում ո՞ւմ հաշվին են։ Համահայկական հիմնադրամը փող էր հանգանակել, 100 մլն դրամ մտցրին բյուջե, վստահ ե՞ք, որ էդ փողը չի գնացել 2021 թվականին ՔՊ-ի քարոզարշավին․ եթե սրանք մարդ են գտնում, որի անունից իրենց փող փոխանցեն, բացառվում է՞, որ Համահայկական հիմնադրամի փողերն էլ կփոխանցեն ու կհամարեն համազգային նիրատվություն ՔՊ-ին։ Ոնցոր ինչքան շատ մարդ է հիասթափվում, էնքան շատ մարդու անունից են իրենք իրենց պարգևատրում։ Քաղաքացու հաշիվը վերցրել եք, վրան ձեր փողը գցել ու ձեզ փող փոխանցել իրենից թաքուն։ Չեմ հասկանում, չէ՞ր կարելի ավելի համեստ քարոզարշավ անել․ դե հիմա չեն տալիս ձեզ փող, չեն տալիս, դուք էլ եղածով անեիք։ Բայց ո՛չ, Ավինյանը ուզեցել է ցույց տալ, որ հանուն իր քաղաքապետ դառնալու, մարդիկ հերթ են կանգնել ու քրտինքով աշխատած 2,5 միլիոնները ուզում են նվիրաբերել հանուն իրեն։

Իհարկե՝ ՔՊ-ն ստիպված է դիմել նման քայլի․ հլը պատկերացրեք, մի հատ ՔՊ-ն անի դրամահավաք ու ոչ մի գործարարի չպարտադրեն, ոչ մի օլիգարխի չպարտադրեն, իշխանականի չպարտադրեն, այլ ասեն ժողովուրդ, եկեք ձեր սրտի ուզածի չափով նվիրատվություն արեք ձեր սիրելի ՔՊ-ին, տեսնենք քա՞նի հոգի փող կտա։

Կարճ ասած՝ ԱԺ ամբիոնից ՔՊ-ական պատգամավորները շարունակում են խոսել նախկինում կոռուպցիայից, ընդ որում՝ առանց փաստի, էսօր էլ էր այդպես։ Հարգելի տղաներ և աղջիկներ, հենց հիմա թաղված եք ՀՀ կուսակցական, քաղաքական պատմության մեջ ամենամեծ կոռուպցիոն կասկածելի գործի մեջ՝ փողը կար, մարդիկ եք գտել, որ մուտք անեն։ Որտեղի՞ց էդ փողը։

Հա, ի դեպ, մեկը կար, ասում էր երկու ձեռքերը կկտրի, բայց կոռուպցիա չի անի․ ուշադիր եղեք չկտրի, իր ասած վախտերն ա ոնց որ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan