Բաքուն պարգևատրել է թուրք ոստիկանին Թուրքիա-Հայաստան խաղին ադրբեջանական դրոշը հարգելու համար
Դիտել նաև
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված
Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր
Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը պարգևատրել է թուրք ոստիկան Ռամազան Շահինին՝ Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականների խաղից առաջ երկրպագուներին ստուգելիս ադրբեջանական դրոշը հարգելու համար։
Սեպտեմբերի 8-ին Էսքիշեհիր քաղաքում կայացած հանդիպմանը արգելվել էր ադրբեջանական դրոշ տանել մարզադաշտ։ Երկրպագուներին ստուգելու ժամանակ ոստիկան Շահինը նրանցից մեկի մոտ ադրբեջանական դրոշ էր հայտնաբերել, մինչ առգրավելը նա այն խնամքով ծալել էր, համբուրել ու հպել ճակատին։
Ադրբեջանում այդ ժեստը համարել են հարգանքի նշան և թուրք ոստիկանին պարգևատրել «Միջազգային համագործակցության համար» մեդալով ու նվերներ հանձնել, հաղորդում է Anadolu գործակալությունը։
Աղբյուրը՝ tert.am

