Երեւանյան բնակարանում դիակ է հայտնաբերվել
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 2-ին, ժամը 20.39-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում գտնվող տարեց քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1935 թ. ծնված Լ. Մ.-ի դին:

