ԼՂ-ում արձանագրվել է հրադադարի խախտման երկու դեպք, վիրավորվել է ԼՂ մեկ զինծառայող․ ՌԴ ՊՆ
Արձանագրվել է հրադադարի խախտման երկու դեպք, Մարտակերտի շրջանում՝ տուժածներ չկան, Մարտունու շրջանում՝ հրետակոծության հետևանքով վիրավորվել է «Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորման մեկ զինծառայող»։
Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրում։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարութծյունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։ Պարեկություն է իրականացվել Մարտակերտի (երկու), Մարտունու շրջանների և Լաչինի միջանցքի չորս երթուղիներով»,- նշվում է տեղեկագրում։

