Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Դիտել նաև
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված
Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր
Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության
Ադրբեջանական բանակի Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիեւը պաշտոնական այցով Թուրքիայում է։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով պաշտպանության նախարարությանը։
«Այցի շրջանակում, որը կատարվում է Թուրքայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Մեթին Գյուրաքի հրավերով, տեղի կունենան ադրբեջանական բանակի Գլխավոր շտաբի պետի մի շարք հանդիպումներ Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ։ Այցի ընթացքում կքննարկվեն համագործակցության հարցեր ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական եւ մի շարք այլ ոլորտներում»,- մեջբերել են ԶԼՄ-ները

