Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Արաղչի․ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերին ցանկացած արտաքին միջամտություն միայն կհետաձգի դրա լիակատար բացումը Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է
29
ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել են 3 կիuամnխրացած մшրմիններ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Իշխանության ներկայացուցիչները չեն պատժվում անմեղության կանխավարկածը խախտելու համար ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Փաստաբան․ Փաշինյանի համախոհները ստիպված են նրա ագրեսիվ արտահայտությունները արդարացնել «քաղաքական հայտարարություններով» Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող տասը իրանական ռազմական օբյեկտների Արաղչի․ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերին ցանկացած արտաքին միջամտություն միայն կհետաձգի դրա լիակատար բացումը «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը «Սուխոյ ատկազ». ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ. Վահագն Հովակիմյան Արդարադատության նախարարի համար բացարձակապես էական չէ անմեղության կանխավարկածը. Քաղաքական վերլուծաբան Պայմանագրային զինծառայող է մահացել Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» «Կեղծ ակնկալիքներ». Եվրախորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից Նիկոլը կալանավորելու է ընդդիմության 3 լիդերներին. պետք է ձևավորել համակարգ ու դիմանալ 1.5-ից 2 տարի «Նոր ուժ» կուսակցությունը դուրս է գալիս ՍԴ-ում մեկնարկած դատական գործընթացից Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան Փամբակ գետում դի է հայտնաբերվել Հերթական անգամ խոստովանեց` Արցախը հանձնել է գիտակցաբար․ Իշխան Սաղաթելյան Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը դատապարտում է Եվրոպայի րաբբիական կենտրոնի հայտարարությունն Արցախի վերաբերյալ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը սեպտեմբերի 7-ին տարածած հայտարարությամբ իր խորն ափսոսանքն է հայտնում Եվրոպայի րաբբիական կենտրոնի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ վերջին հայտարարության կապակցությամբ և խստորեն դատապարտում այն։ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, այդ հայտարարությամբ եվրոպացի րաբբիներն իրենց վրդովմունքն են հայտնել Արցախում ստեղծված իրավիճակի համար «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման առնչությամբ։

Հայ դատի գրասենյակի հայտարարության շարունակության մեջ ասվում է․

«ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակն ընդունում է եզրույթի զգայունությունը, հատկապես Հոլոքոստի ժամանակ հրեա ժողովրդի կրած հսկայական տառապանքների լույսի ներքո և լիովին կարևորում հարգանքի տուրք մատուցելու, ինչպես նաև այդ ողբերգական իրադարձությունների հիշատակը պահպանելու կարևորությունը: Եզրույթը չի օգտագործվել որպես պատմական համեմատություն։ Ցեղասպանության միջազգային իրավական սահմանումը, որը ճանաչվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1948 թվականի համապատասխան կոնվենցիայում, ներառում է հետևյալը՝ «գործողություններ, որոնք կատարվել են ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբին ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնելու մտադրությամբ»։ Ցեղասպանության մասին կոնվենցիայի մասնակից պետությունները ստանձնել են ցեղասպանությունը կանխարգելու և պատժելու պարտականությունը: Արդարադատության միջազգային դատարանի դիրքորոշմամբ՝ «մասնակից պետությունները չպետք է «սպասեն, մինչև կսկսվի ցեղասպանության իրագործումը», և «պարտավորության ամբողջ իմաստը ցեղասպանության կանխարգելումն է կամ կանխարգելու փորձը»:

 

Տարբեր միջազգային անկախ և մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններ բազմաթիվ զեկույցների ու հայտարարությունների միջոցով ահազանգում են Արցախում Ադրբեջանի շարունակական քաղաքականության մասին, որն իր էությամբ ցեղասպանական է։ Իր վերջին զեկույցում Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն պնդում է՝ «ակնհայտ հիմքեր կան ենթադրելու, որ Ադրբեջանը ներկայումս ցեղասպանություն է իրականացնում Արցախի ժողովրդի նկատմամբ»։ Genocide Watch-ը նույնպես բազմաթիվ ահազանգեր է տարածել այս կապակցությամբ:

Արդեն ինն ամիս է՝ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակչությանը, այդ թվում՝ 30 հազար երեխաներին՝ բացահայտորեն խախտելով  հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ  հայտարարությունը։ 2023 թվականի հունիսի 15-ից ի վեր Ադրբեջանի իշխանություններն ամբողջությամբ պաշարել են Արցախը՝ արգելափակելով սննդամթերքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիությունը։ Դա տեղի է ունենում, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը, Եվրոպական միությունը, Արդարադատության միջազգային դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոչ են արել Ադրբեջանին անհապաղ վերացնել շրջափակումը: Ադրբեջանն օգտագործում է սովամահության հասցնելու և առաջին անհրաժեշտության ապրանքներից զրկելու քաղաքականություն` հայ ժողովրդին սեփական հայրենիքից հայաթափելու նպատակով:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Եվրոպայի րաբբիական կենտրոնի անդամներին կոչ է անում ճանաչել իրավիճակի սրությունը Արցախում և հավատարիմ մնալ արդարության և մարդու իրավունքների սկզբունքներին, որպես մի ազգի ներկայացուցիչներ, որը ժամանակին, հանուն արդարության, խիստ կարիք ուներ միջազգային հանրության աջակցության և կարեկցանքի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>