«Լաչինի ճանապարհը կարող է բացվել 24 ժամվա ընթացքում». Հիքմեթ Հաջիև
Աղդամից Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո 24 ժամվա ընթացքում կբացվի նաև Լաչինի ճանապարհը, BBC-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Որքան շատ ճանապարհներ, այնքան լավ բոլորի համար», - ասել է նա։
Հիշեցնենք, որ ադրբեջանական «մարդասիրական բեռն» Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի մուտքի մոտ։ Ռուս խաղաղապահները փշալարեր են ձգել և ցցեր տեղադրել՝ չարտոնված մուտքը կանխելու համար։ Ադրբեջանցիները գիշերել են անցակետի մոտ տեղադրված վրաններում։
Zham.am

