Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ

Սոցիալիստական ինտերնացիոնալը` Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ․ հայտարարություն

ՀՅ Դաշնակցության արտաքին քարտուղարությունը ստացել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ Սոցիալիստական ինտերնացիոնալի հայտարարությունը, որն ամբողջությամբ թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.

Սոցիալիստական ինտերնացիոնալը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամով։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը պատճառ է հանդիսացել անտանելի իրավիճակի և մի քանի ամիս ձգվող շրջափակման։ Հայաստանից սննդի, դեղորայքի, գազի և էլեկտրականության մատակարարումներից զրկվածությունն արագորեն հանգեցնում է տարածաշրջանում սովի և հումանիտար աղետի իրավիճակի։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակմանն ուղղված ադրբեջանական քաղաքականությունը, 2023թ․ հունվարի 9-ից Հայաստանից Արցախը սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրագծի խափանումը, 2023թ․ մարտի 21-ից գազի մատակարարումների խափանումը և ավելին՝ 2023թ․ հունիսի 15-ից ամբողջական շրջափակումը Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ ժողովրդի կենսապայմանների վրա աղետալի ազդեցություն ունեն։

Մենք նկատի ենք առնում այն, որ 2023թ․ հունիսի 15-ից սննդի, դեղորայքի և այլ առաջնային ապրանքների մատակարարումը, ինչը նախկինում արվում էր ռուսական խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կողմից դադարեցվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման արդյունքում։ Այս շարունակական շրջափակումը խախտում է Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Լաչինի միջանցքին վերաբերող իրավականորեն պարտադիր կատարում ենթադրող որոշումները։

Սոցիալիստական ինտերնացիոնալը խորապես անհանգստացած է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ վերահաս ցեղասպանության սպառնալիքի վերաբերյալ ահազանգներից՝ բարձրացված հեղինակավոր մասնագետների և համապատասխան ինստիտուտների կողմից, ինչպիսիք են Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը և Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։

Սոցիալիստական ինտերնացիոնալն Ադրբեջանի կառավարությանը հորդորում է անհապաղ և անվերապահորեն բացել Լաչինի միջանցքն ու ապահովել մարդկանց ու ապրանքների տարանցումը երկու ուղղություններով՝ համաձայն իր միջազգային պարտավորությունների և միջազգային դատարանների կողմից պարտադիր իրավակիրառություն ենթադրող որոշումների։ Մենք նաև Հայաստանի և Ադրբեջանի մեր անդամ կուսակցություններին հորդորում ենք միասին աշխատել՝ ապահովելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն լուծումը։

Մենք միջազգային լայն հանրությանը կոչ ենք անում արագացնել ջանքերը՝ հորդորելու
Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։

Համերաշխությամբ՝ հանուն առաջընթացի։

18 օգոստոս 2023թ․

Սոցիալիստական ինտերնացիոնալը (Socialist International) սոցիալիստ-ժողովրդավարական, սոցիալիստական և աշխատավորական կուսակցություններ համախմբող համաշխարհային կառույց է, որը բոլոր մայրցամաքներից ներառում է ավելի քան 110 երկիրների շուրջ 130 քաղաքական կուսակցություններ և կազմակերպություններ։ Թուրքիայից Ժողովրդահանրապետական (CHP) և Ադրբեջանից Սոցիալ դեմոկրատական կուսակցությունները (SPDA) ևս լիիրավ անդամ են։

Աշխարհի խոշորագույն այս կազմակերպությանը Հ․Յ․ Դաշնակցությունն անդամակցում է դեռևս 1907 թվականից։ Սոցիալիստական ինտերնացիոնալում ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանը կազմակերպության փոխնախագահ է։

ՀՅԴ համապատասխան կառույցները լիիրավ անդամ են Կանանց սոցիալիստական ինտերնացիոնալին (SIW) և Սոցիալիստ երիտասարդների միջազգային միությանը (IUSY)։ ՀՅԴ Երիտասարդականի կողմից Սարինե Աբրահամյանն IUSY-ի փոխնախագահն է։ Անցած տարի Մադրիդում կայացած կազմակերպության 25-րդ Կոնգրեսին հետո՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի նախագահ ընտրվեց Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, իսկ գլխավոր քարտուղար՝ գանացի սոցիալիստ գործիչ Բենեդիկտա Լասին։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
19. 08․ 2023 թ․

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>