Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը Փաշինյանն այլեւս Ալիեւի պահանջները չի կարող անել. ԲՀԿ -ի ձայները իրավիճակ են փոխելու. Մանուկ Սուքիասյան
15
Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան ԲՀԿ-ն կանգնելու է ձեր կոկորդին. Սուրենյանց Ընդդիմության բողոքի ակցիան ԿԸՀ շենքի դիմաց Պատերազմ Արցախում
Այս ընտրությունն ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Օսկանյան Ակնհայտ է, որ այս քրեական գործն ունի քաղաքական բնույթ. Ալեն Ղևոնդյանը փոխանցել է իր խոսքը ԿԸՀ-ի արածը ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ և լրջագույն հարված է պետականությանը. Արսեն Թավադյան «Գյուլնազ տատի հեքիաթներն» ու... Փաշինյանի Հովակիմյան Վահագնի «արդարացող» հայտարարությունը Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործուղվում է ԱՄՆ Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ «Երեխաս վախից գոռում է՝ մամա, միլիցիան է»․ աչքերի նմանության պատրվակով խուզարկել են արցախցիների տունը Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան Հարուցվել է վարչական վարույթ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Միկոյան «Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև Վերաքվեարկություն նշանակելը հայեցողություն չէր` պարտականություն էր Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ընտրությունների կեղծված լինելը կարելի է հիմնավորել թվաբանական հաշվարկով Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան Բռնցքամարտիկ Իսրայել Հոկբկոխյանը ԿԸՀ-ի դիմաց հացադուլ հայտարարեց Ընդդիմությունը խորքային մեծամասնությունը է, իշխանությունը՝ թվային «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան Փաշինյանն այլեւս Ալիեւի պահանջները չի կարող անել. ԲՀԿ -ի ձայները իրավիճակ են փոխելու. Մանուկ Սուքիասյան ԲՀԿ-ն կանգնելու է ձեր կոկորդին. Սուրենյանց Ով ասում էր՝ ժողովո՛ւրդ, խոնարհվում եմ, սիրում եմ, պաշտում եմ՝ ընտրությունից 4 օր հետո թանկացնում է գազը, բենզինը, դիզվառելիքը. Խաչատրյան Մի շարք քաղաքական ուժեր քիչ անց հանդես են գալու կարևոր հայտարարությամբ Ռոբերտ Քոչարյանը անձնական բնույթի հարցերով եռօրյա այցով մեկնում է Հայաստանից «49 %-անոց» Փաշինյանի ռեժիմը ակտիվ շփումների մեջ է հակահայ Ալիևի ու նրա հայատյաց օգնական Հաջիևի հետ

Այսպիսով, Ռուսաստան, Չինաստան, Իրան ապագա «Անտանտան» ուրվագծվում է, ուրվագծվում է նաև հակառակ ճամբարը...

Կա հիմնավոր տեսակետ, որ Երկրորդ Աշխարհամարտն Առաջինի շարունակությունն էր: Առաջինը կիսատ էր մնացել, որովհետև Գերմանիան անվերապահ կապիտույյացիա չէր ենթարկվել, այլ պայմաններով էր հանձնվել, որովհետև բուն Գերմանայի տարածք օտար զինվոր ոտք չէր դրել: Երկրորդի ժամանակ Գերմանայի ու իր դաշնակիցների հարցն անվերապահ կերպով լուծվեց և մինչ հիմա, ըստ էության, նրանք պարտված երկրներ են համարվում:

Կա մեկ այլ հիմնավոր տեսակետ, որ իսկական առաջին աշխարհամարտը եղել է 1756-1763 թթ, դա Յոթնամյա պատերազն էր, կա նաև պնդում, որ հիմա նույնպես աշխարհամարտ է, կամ դրա նախերգանքը, թվով 3-րդը, կամ 4-րդը, նայած ոնց հաշվենք:

Եթե հիմա նույնպես աշխարհամարտ է, ըստ որոշ հեղինակավոր կարծիքների ԱՄՆ և Չինաստանի միջև, դեռևս պրոքսի՝ միջնորդավորված, ռուս-ուկրաինական պատերազմն տեսքով և, ըստ կանխատեսումների, 2025-ին, կամ 2028-ին այն կարող է վերածվել ուղղակի պատերազմի, առանց միջնորդների:

Ինչի համար եմ սա գրում: 

Ըստ վերը բերված տրամաբանության, Արցախի երկրորդ պատերազմն ընթացող երրորդ համաշխարհային պատերազմի թատերաբեմներից մեկը պետք է դիտարկենք, դա պրոքսի պատերազմ է, որտեղ մեր դեմ, տարբեր կարգավիճակներում, պատերազմում էին Ադրբեջանը, Թուրքիան, Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Պակիստանը, իսկ Ռուսաստանը միջնորդի դերակատարություն է ստանձնել: Ինչու, դա նույնպես պետք է շատ սառը կերպով դիտարկել, ելնելով այդ երկրի ընթացիկ ստրատեգիայից: 

Ֆիքսենք նաև, որ Արցախի երկրորդ պատերազմը չի ավարտվել, այն մինչ հիմա ընթանում է, որովհետև Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի կնքվել հաշտության պայմանագիր ու չի էլ կնքվելու, որովհետր Ադրբեջանի ու իր դաշնակիցների համար պատերազմը կհամարի ավարտված, եթե գրավեն Սյունիքը: Սակայն չպետք է մոռանալ, որ սա աշխարհամարտի ընդամենը մեկ թատերաբեմն է և մեր շատ խնդիրները լուծվում են մյուս թատերաբեմներ արդյունքներից ելնելով:

Տվյալ իրավիճակում Իրանն արդեն գծել է իր կարմիր գիծը՝ Զանգեզուրի միջանցք չի լինելու, Ռուսաստանը նույնպես ձևակերպելէ իր ստրատեգիան՝ Սյունիքն ինքը պետք է վերահսկի, որովհետև Հայաստանն ինքնուրույն դա չի կարող անել, նաև դա կլինի լծակ իր ձեռքին Ադրբեջանով նախատեսվող Իրան-Ռուսաստան ցամաքային կապի վրա ազդեցություն ունենալու համար: Ավելի պարզ բացատրեմ, Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Բոսֆոր-Դարդանել միջանցքին զուգահեռ Իրան-Ռուսաստան ճանապարհը ևս անցնի Թուրքիայի վերահսկողության տակ, դրա համար ինքը պետք է վերահսկի Սյունի ճանապարհը, որպես հակակշիռ Բոսֆորին ու Իրան-Ռուսաստան ճանապարհի ադրբեջանական հատվածի:

Վերադառնանք ընթացող աշխարհամարտին, որը բաղադրիչներից է նաև ռուս-ուկրաինական պատերազմը, Աֆրկայի ու Լատինական Ամերի համար մրցակցությունը, Մերձավոր Արևելքում ու Միջին Ասիայի համար ապագայում հնարավոր թեժ պայքարը: 

Այսպիսով, Ռուսաստան, Չինաստան, Իրան ապագա ՛՛Անտանտան՛՛ ուրվագծվում է, ուրվագծվում է նաև հակառակ ճամբարը և պատերազմն ուղղակի առճակատման դեռ չի հանգում զուտ միջուկային զենքի առկայության պատճառով՝ դեռ:

Թուրքիայի դիրքորոշումը հիմա հակասական է: Իրենք ունեն պատմական փորձ, երբ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ փրկվեցին կործանումից, զերծ մնալով պատերազմ մեջ մտնելու գայթակղությունից՝ պատերազմի ավարտին սիմվոլիկ պատերազմ հայտարարելով Գերմանիային: Հիմա այդ պատմական դասն է նրանց պահում կտրուկ քայլերից, սակայն Հարավային Կովկասում ավելի համարձակ են սկսել գործել:

Հիմա շարունակենք տրամաբանությունը: Այս աշխարհամարտը բաղկացած է հակամարտող կողմերից, հակամարտության ընթացքից կախված դրան ներգրավվելու պատրաստ երկրներից և չեզոքներից: Խնդիրն այն է, որ այդ խմբերից ոչ մեկի մեջ մենք չենք մտնում, այն էլ այն պարագայում, որ պատերազմը հենց մեր տարածքում է ընթանում: Դրա վառ ապացույցն էլ ՄԱԿ-ն Անվտանգության խորհրդում տեղի ունեցած գործ ու անիմաստ նիստը, որում ոչ միայն բանաձև, անգամ հայտարարություն չընդուվեց, որովհետև պարզ չէ, թե մենք որ կողմում ենք ու մեզ ինչպես վերաբերվեն: Բացի Ադրբեջանից ու Թուրքայի, մենք այնտեղ չունեինք ոչ բարեկամ, ոչ թշնամի՝ մենք ոչ մեկն ենք՝ գորշ խոռոչ:

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ սեղանի շուրջ պոկեր են են խաղում: Խաղացողները կարող են պարտվել, կարող են հաղթել, որովհետև նրանք խաղի մեջ են: Իսկ նրանք, ովքեր չեն խաղում, այլ հակառակը, սեղանի դերում են հանդես գալիս, նրանք ցանկացած պարագայում են պարտվելու: Դրա համար է Հայաստանի հանրությունը, թեկուզ բնազդորեն, զգում, որ մենք քայլ չունենք ու ապակողմնորոշված ու պարալիզացված վիճակում է:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեսյբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>