Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Պատերազմ Արցախում
Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի

Կրկես, որը ոչ թե խնդալու էր, այլ՝ սթափեցնող

Բավականին անհասկանալիորեն, շատ մարդիկ հրապարակային հայտարարում էին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեկվա նիստից մեզ համար ինչոր կարևոր արդյունքիմասին։ Քանի որ, տեսնում ենք, շատերը այդպես էլ չեն կողմնորոշվում՝ սա վատ էր, շատ վատ էր, ոչինչ էր, ինչ էր, կիսվենք մեր դիտարկումներով դիտարկումներով։

Հարգելիներս, այդտեղ տեղի ունեցավ հետևյալը․ ԱԽ մշտական ու ժամանակավոր անդամ երկրների ներկայացուցիչների 1-5 րոպե տևողությամբ ելույթներից, Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների փոխադարձ մեղադրանքներից, Ադրբեջանի ներկայացուցչի ակնհայտ սուտ տեղեկություններից, ԵՄ ներկայացուցչի ելույթից հետո ասացին՝ դե, ցտեսություն, նիստն ավարտվեց։ Բանաձև չեղավ, որ հստակեցվի՝ հիմա ի՞նչ, ոչ էլ որևէ որոշում՝ լավ թե վատ, ուղղակի՝ ոչինչ։ Էն ռուսական խոսք կա՝ «посидели, по..․дели, разбежались»։

Իսկ իրականում, ասենք ինչու էր այդպես․ քանի որ հիմնական ասելիքը, այդ թվում Ադրբեջանի ներկայացուցչի, բխում էր Պրահայում Փաշինյանի խոսք տվածից, որով հենց այդտեղ Արցախը համաձայնել էր ճանաչել Ադրբեջանի մաս, դրա համար էլ ունենում ենք ամեն անգամ նույնը։

Չէ՞ որ, ոչ ոք չխոսեց Արցախի ժողովրդի, չճանաչված, բայց միևնույն է՝ ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, դրանից «իհարկե» չխոսեց անգամ՝ ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը։ Դրա համար էլ, բոլորը ընդամենը կոչ արեցին բացել Լաչինի միջանցքը, մի քանիսը նաև այլընտրանքից խոսեցին, որը էլի Փաշինյանի հետ բանակցությունների սեղանին էր դրվել։ Խոսեցին, հիշատակեցին, թե ոչ, բայց այդպես էլ ու անգամ չեղավ բացելու պարտադրանք Ադրբեջանին։ Կոչ էր, հորդոր, որովհետև Փաշինյանը բոլոր քարտերը հանձնել է, դեռ վաղուց, դեռ մինչ բլոկադան։ Ու, գիտե՞ք, անգամ ոչ մի բառ չեղավ այն մասին, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն մի հատ էլ էր նիստ արել, որ գերագույն դատարանի չկատարված որոշում կա։

ԼՏՊ ասած էդ միջազգային հանրությունը երեկ իրար գլխի էր հավաքվել ու Ադրբեջանին մարսեցնում էր, իր արածը, իհարկե՝ Փաշինյանի պասով։ Այսօր Նիկոլ Փաշինյանը չգիտեմ թե ինչու, հպարտորեն ներկայացրեց ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքը՝ երեք կետով․

  1. Ընդգծվեց, որ Լաչինի միջանցքը փակ է (սա թիվ մեկ աբսուրդն է։ Ամբողջ աշխարհն, օր ու մեջ ընդգծում է, և ոչինչ)։
  2. Քննարկումը հաստատեց հումանիտար ճգնաժամի առկայությունը (մի բան, որը արձանագրելու համար պետք չէր հասնել Նյու-Յորք)։
  3. Ճշմարտությունը ՄԱԿ-ի բարձրագույն ատյանում բարձրաձայնված է (լավ բա, հետո՞)։

Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանը ինչո՞ւ էր հրավիրել այդ նիստը, բացարձակապես անպատրաստ ներկայացել, ո՞ւմ համար, որ Ադրբեջանն արդարանա, թե՝ Արցախում հեչ էլ սոված չեն, հարսանիք են անո՞ւմ, որ Ադրբեջանն այդ նույն բարձրագույն ատյանից բարձրաձայնի, որ Փաշինյանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում և որъ դա իրենց ներքին գործն է, ոնց ուզեն կանե՞ն, կինտեգրեն իրենց քաղաքացիների՞ն։ Որ ընդգծվի, որ արդեն Ղարաբաղի հարցում անգամ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն վիճելու թեմա չունե՞ն, ամեն բան կարգին, իր հունով գնո՞uմ է, դրա՞ համար էր։

Հետևները մի քանի ամիս է՝ ճղում են Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ, թե՝ միջազգային խաղաղապահներ պետք է բերել և այլն։ Բա էդ թեման ի՞նչ եղավ, հույս ունեիք, որ նրանց պարտադրանքով է բացվելո՞ւ, իսկի մի պարտադրող որոշում չկայացրին, էլ ուր մնաց՝ զորախմբի հարց լուծեն։

Իրականում ՄԱԿ-ի ԱԽ նիստը շատ ավելի վտանգ հաղորդեց հետագա գործընթացներին։ Ստացվում է՝ ամենահզոր այս կառույցն անգամ ի զորու չէ հարցը լուծել ու Արցախցիներին թողնում են մեկը մեկից վատ մի քանի ճանապարհ՝ ինտեգրվել, ցեղասպանվել, արտագաղթել կամ պայքարել։

Հուսահատվել պետք չէ, այս նիստը, բավականին օգտակար էր, սթափեցնող, ընտրությունն էլ շատ ավելի բյուրեղացավ։

Ադրբեջանը այնքան է շտապում, որ ամեն կերպ, գործով ցույց է տվել, որ իր հետ ինտեգրվել բացառվում է, դա վերջնականապես են հասկացել, անգամ ամենից «խաղաղասեր» արցախցիները։

Ցեղասպանվելը չեմ դիտարկում, դա ընտրություն չէ։

Արտագաղթելը, նշանակելու է ցեղասպանվելու ճակատագրին հանձնել մյուսներին, ովքեր իրենց հողին կպած են մնալու, չեն կզելու, չեն հանձնվելու որևէ դեպքում։

Մնում է, պայքարել, դիմանալ՝ հասկանալով, որ որքան էլ դժվարին է իրենց այսօրվա վիճակը, մյուս որևէ տարբերակն ընտրելու պարագայում, վաղը էլ ավելի վատ է լինելու։

Պայքարել ու դիմանալ, սա է ճանապարհը՝ հասկանալով, որ որքան էլ Ալիևը ցույց է տալիս, թե ամեն բան իր ձեռքերում է, ինչ կուզի, կանի, դա այդպես չէ։

Եթե Արցախի ժողովուրդը, որոշել է մնալ և պայքարել՝ դիմանալով, ոչ մեկ ոչինչ չի կարող անել։ Նիկոլ Փաշինյանը ինչ կարող էր՝ արդեն արել է, մեծագույն վնասը տվել է, որի պտուղները հիմա քաղում են մենք բոլորս, և մեր հայրենակիցները՝ առաջին հերթին։

Ալիևը, չի էլ կարող այս շրջափակված վիճակին լուծում չտալ, որքան հնարավոր է՝ կձգի, կպահի, կվախեցնի և այլն, բայց անվերջ չի կարող դիմադրել այն ճնշմանը, որը ստանում է ամենօրյա ռեժիմով ու որը, վստահաբար գնալով, ավելանալու է։ Այսօր, մենք տեսնում ենք, թե որքան մեծ թափով մեր Սփյուռքի հայրենակիցներն են ոտքի կանգնում, հայկական լոբբին է բավականին ակտիվացել, վստահ եմ՝ շուտով ծանրակշիռ արդյունքներ կգրանցվեն։ Հետևաբար, Ալիևը վաղ թե ուշ պետք է հումանիտար այս աղետին ընդառաջ գնա։ Չչուզենալով, զոռով, բայց գնալու է, այստեսակ ճնշմանը ոչ ոք երկար չի դիմանա։

Իսկ արցախցին այս օրերին ստանում է, պատկերացրեք, բավականին թանկ մի բան՝ Ադրբեջանի հետ ինտեգրվելու անհնարինության ամենից հզոր ապացույցը, փաստը, որը առնվազն իրավական առումով լիարժեք տեղավորվում է Ազգերի ինքնորոշման իրավունքի միջազգային նորմի մեջ։ Իսկ այդ նորմի իրավունքը, Ազգերի ինքնորոշման իրավունքը, եթե 90-ականներին հայ ազգը նվաճել էր պայքարով ու պատերազմի ելքով, այսօր այդ իրավունքը վերանվաճվում է տոկունությամբ, չհանձնվելով։

Հետևաբար, որքան թուղթ էլ ստորագրի Նիկոլ Փաշինյանը, որքան անգամ էլ ինքը կամ իր քպականներն ասեն Արցախը Ադրբեջանի մաս է, Ադրբեջանն ակամա արդեն ամեն բան արել է, որ ցույց տա դրա անհնարինությունը։

Չենք ասի, որ սա է լուծումը, մեզ նման իրավունք չենք վերապահում լուծումներ առաջարկել, շատ մասնագետներ կան, որոնք այս և այլ լուծումներ, հաստատ, կունենան, բայց մի բան հստակ է՝ ինչ-որ լուծում, այնուամենայնիվ, կա և կլինի։

Ստացվում է, որ որքան դիմանա արցախցին իր հողն ու արժանապատվությունը պահելով, այդքան անհնարին է լինելու Ալիև/Փաշինյան զույգի երազանքը։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը` yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>