Հարսնացուն զոհվել է, երիտասարդ տղան ծանր վիճակում է. նոր մանրամասներ՝ 11 կյանք խլած ավտովթարի մասին. Տեսանյութ
Դիտել նաև
Երևանի մի շարք հասցեներում մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ
«Ձեր սաղի դեմքը ֆիքսած ա»․ կարմիր բերետավորը՝ գյումրեցիներին
Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին
Անապատացման վիճակում գտնվող հերթական տարածքը` Պուշկին-Կողբացի խաչմերուկ (տեսանյութ)
Թուրքիան և Ադրբեջանը չեն էլ թաքցնում, որ իրենց ազդեցության գործակալների միջոցով են պայքարելու ռուսական ռազմակայանի դեմ
Երևան-Գյումրի ավտոճանապարհին մարդատար միկրոավտուբուսի ու «Զիլ» բեռնատարի բախման պահին բեռնատարը հանդիպակաց երթևեկելի գոտում է եղել: Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել ողբերգական վթարից, որի հետևանքով 11 մարդ է մահացել: Բոլոր զոհերը միկրոավտոբուսից են: Մահացել է նաև վարորդը: Բեռնատարի վարորդի վիճակը ծանր է, նա առայժմ ցուցմունք չի տվել: Միկրոավտոբուսը վերադառնալիս է եղել Արևմտյան Հայաստան տուրիստական ճամփորդությունից:

