Թշնամու կրակոցից զինծառայող է վիրավորվել
Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ-ն։
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն

