Վաղը Էրդողանը կքննարկի Ադրբեջանն ու Հայաստանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 7-ին կգլխավորի նախագահական կաբինետի նիստը։ Օրակարգում ընդգրկված են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Հարավային Կովկասի ընդհանուր իրավիճակը։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ներքին և արտաքին քաղաքականության գործընթացները, իսկ առաջնահերթ թեմաներից են լինելու տնտեսությունը և ահաբեկչական կազմակերպությունների անդամների գործողությունները արևմտյան որոշ երկրներում։ Բացի այդ, արտաքին քաղաքականության առաջատար թեմաներից մեկը կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվող այցը Թուրքիա։

