Ողջունում ենք Freedom House-ի անդրադարձն Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակմանը․ Արցախի ՄԻՊ
Դիտել նաև
Այսօր ՀՀ իշխանության համար վտանգ է ոչ թե թշնամին, այլ հայրենասերը․ Մետաքսե Հակոբյան
Արամ Զավենիչի «եվրոպական» արժեքները ցայտուն կերպով երևացին Նոր Նորքի թաղապետարանում
«ԱՐՑԱԽԻ ԹԵՄԱՆ ՓԱԿՎԱԾ ՉԷ»․ «Մայր Հայաստանի» նախաձեռնած քննարկումը՝ նվիրված Արցախի Հանրապետության օրվան (ուղիղ)
Ի՞նչ կապ ունի Արցախի հանձնումը Ռուսաստանում ահաբեկչության հետ. «Կարճ ասած» (տեսանյութ)
Արցախի հարցը փակելը՝ կնշանակի Հայաստանի հարցը փակել․ մերժել Փաշինյանին ու պոռոտախոսությունը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Ողջունում ենք Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության անդրադարձն Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակմանը, որով կազմակերպությունը արձանագրում է, որ վատթարացող մարդասիրական իրավիճակը խաղաղ բնակիչներին զրկում է դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության ապրանքներից:
«Մենք կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմեղ քաղաքացիների կանխամտածված սովամահությանը վերջ տալու համար»,-նշված է հայտարարության մեջ։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից նման հայտարարություններն ու իրավիճակի հասցեականն գնահատականները պետք է հիմք հանդիսանան միջազգային հարթակում որոշում կայացնողների համար՝ Ադրբեջանի նկատմամբ զսպիչ և պատժիչ գործողություններ ձեռնարկելու համար։
Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

