Պայթյուն՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում. կա զոհ
Այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում, պայթյուն է որոտացել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության «Շիրվան-Արազ» գործարան ՍՊԸ-ում։ Այս մասին Azeri Daily-ին հայտնել է նախարարության մամուլի ծառայության ղեկավար Յաշար Իսակովը։ Նշվում է, որ մեկ մարդ մահացել է, մյուսը՝ ձեռքից վիրավորվել։
Ներկայումս կատարվում է հետաքննություն։

