Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան
13
Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Պատերազմ Արցախում
Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան

Ադրբեջանցի դիվերսանտի կողմից սպանվածի դուստրը ցմահ ազատազրկում է պահանջում

«Hraparak.am»-ը գրում է․ «Ցավալին այն է, որ մենք այսօր մեր վիշտը, մեր սուգը թողել ենք մի կողմ կամ դրա հետ միասին փորձում ենք նաեւ այլ հարցեր կարգավորել, որը մեր իրավասության հարցը չէ, մեր լուծելու հարցը չէ»,-ասում է ապրիլի 12-ին ադրբեջանցի դիվերսանտ Հուսեյն Ախունդովի կողմից սպանված Հայրապետ Մելիքսեթյանի դուստրը՝ Անի Մելիքսեթյանը։

«Սա հենց ամենաառաջին օրվանից իշխանությունների կողմից որակվել է որպես ազգային հարց եւ ասվել է՝ դա թողեք մեզ։ Բայց արդյունքը եղավ այն, որ ոչինչ չարվեց, ու շարունակում են ոչինչ չանել։ Ապրիլի 6-ին երկու ադրբեջանցի զինծառայող հատել են ՀՀ սահմանը, ապրիլի 9-ին նրանցից մեկը Սիսիանում հայտնաբերվել է, իսկ մյուսին չեն կարողացել հայտնաբերել, եւ ապրիլի 9-12-ը փաստացի ոչինչ չի արվել՝ նրան հայտնաբերելու համար: Իմ ընտանիքի ողբերգությունը տեղի է ունեցել գործող իշխանության, պետական համակարգերի անգործության, պարալիզացված լինելու հետեւանքով, որովհետեւ ապրիլի 9-ից այդ թուրք մարդասպանը, պարզապես ճեմելով, առանց որեւէ խոչընդոտի, Սիսիանից սարերով, ձորերով հասել է Կապան, Շղարշիկ եւ կատարել է այդ ոճրագործությունը։ Որեւէ խոչընդոտի չի հանդիպել: Այսինքն՝ կատարել է այդ ոճրագործությունը եւ շարունակել է ճեմելով գնալ։ Սպանելուց հետո փորձել է գործարկել մեր սեփական մեքենան, որով հայրս աշխատանքի էր գնացել, սակայն չի կարողացել եւ վերցնելով հորս ծխախոտը, կրակայրիչն ու հեռախոսը, գնացել է»,-ասաց սպանվածի դուստրը։ Մարդասպանը նրա հոր հեռախոսով կապ է հաստատել իր ընտանիքի անդամների հետ, Ադրբեջանի անվտանգության ծառայությունների հետ, իր էջում հաղորդագրություն է տարածել եւ միջպետական ճանապարհով զբոսնելով՝ շարունակել է ճանապարհը։ Ու եթե պատահական անցորդները չհայտնաբերեին, կհատեր Աջանան գետը, որի մյուս մասում նրանց դիրքերն են։

«Կստացվեր, որ զբոսնելով եկել է՝ մարդ է սպանել ու զբոսնելով հետ է գնացել։ Սա խոսում է մի բանի մասին, որ պետական համակարգի համապատասխան օղակները չեն աշխատել, մինչդեռ Սյունիքում պետական իշխանություն ներկայացնող մարմինները պնդում են եւ լուրեր են տարածում, թե իրենք են բռնել, իրենք են ամեն ինչ արել՝ մարդասպանին գտնելու համար, այնինչ վերջինս պատահաբար է հայտնաբերվել՝ երիտասարդ տղաների կողմից»։ Անի Մելիքսեթյանը բաց նամակով դիմել է Սյունիքի մարզպետին եւ մարդու իրավունքների պաշտպանին, քանի որ Սյունիքի մարզպետը համարվում է նաեւ Սյունիքի քաղպաշտպանության պետը: Ցանկացել է պարզել, թե ինչ գործողություններ են վերջիններս ձեռնարկել՝ ադրբեջանցի մարդասպանին հայտնաբերելու ուղղությամբ։ Որպես պատասխան՝ ստացել է հոդվածների հղումներ եւ դիտարկում, թե գործողությունները, որոնք իրականացվել են, պետական գաղտնիք են պարունակում, ոչինչ չեն կարող ասել։ Անին եզրակացրել է, որ ոչինչ չի արվել` եթե որեւէ բան արված լիներ, կոնկրետ գործողություն նշված կլիներ։

«Պարզապես ուզում եմ հուսալ, որ գործող իշխանությունը, հասկանալով, որ իմ ընտանիքի ողբերգության մեջ ունի իր առյուծի բաժինը, գոնե կունենա այդ բարոյականությունը եւ արժանի պատիժ կտա այս թուրքին։ Ամսի 20-ին դատական նիստն էր, որի ժամանակ դատախազն իր խոսքում անընդհատ շեշտում էր, որ մարդասպանը հատուկ վտանգավորություն ներկայացնող անձ է, բայց, ի զարմանս մեզ, հատուկ վտանգավորություն ներկայացնող անձի համար նա դատարանին միջնորդեց 20 տարվա ազատազրկում։ Մենք հասկացանք, որ սա պետական պատվեր է։ Դատավորն էլ ընդունեց միջնորդությունը, եւ մարդասպանին 20 տարով դատապարտեցին»,-ասաց Մելիքսեթյանը։Մինչդեռ հարկավոր էր դիվերսանտին այնպես պատժել, որ դա կանխարգելիչ դեր խաղար, մեսիջ լիներ թշնամի պետությանն ու միջազգային հանրությանը, որ այլեւս որեւէ մեկը չփորձի հատել սահմանը եւ մեր քաղաքացուն սպանել։ «Հակառակը եղավ, սա մեսիջ էր, որ մենք բաց ենք, եկեք, ձեր անվտանգությունը շատ լավ կապահովենք՝ 20 տարին հարց է` կնստի, թե չի նստի, հետո մեկ ռազմագերու հետ կփոխենք, կգնաք, ձեր երկրում հերոսի կոչում կստանաք»։

Նա կարդացել է՝ մամուլում շրջանառվում է այն ենթադրությունը, որ հնարավոր է ադրբեջանցի մարդասպանին փոխարինեն ռազմագերու հետ, եւ պահանջում է, որ ադրբեջանցի դիվերսանտ մարդասպանին տարանջատեն ռազմագերուց, նրան ռազմագերու կարգավիճակ չտան։

«Ադրբեջանում մենք նման կարգավիճակ ունեցող անձ չունենք, որ իրավաչափ լինի նրա հետ փոխանակելը կամ արտահանձնելը։ Եվ հավատալով վարչապետի հրապարակային ելույթին, որ ԱԺ-ից հայտարարեց, որ արտահանձնում կամ փոխանակում կլինի միայն իրավական հիմքերի դեպքում, իսկ իրավական որեւէ հիմք այս պարագայում չկա»,-ասաց Անի Մելիքսեթյանը։

Նա՝ որպես դուստր, չի կարող հանգիստ ապրել՝ իմանալով, որ հորը սպանողը հարեւան երկրում հերոսի կարգավիճակով է ապրում։ «Ես պահանջում եմ ցմահ ազատազրկում, իսկ եթե պետությունը գտնում է, որ ինչ-ինչ պատճառներով չի կարող ցմահ ազատազրկման դատապարտել, գոնե երաշխիքներ տա, որ 20 տարի Հայաստանում կկրի պատիժը»,- ասաց Անի Մելիքսեթյանը։ «Այսօր Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում իր դասալիք զինվորների համար, ովքեր լքել են իրենց զորամասը, որ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերեն... այդ դասալիքի համար էլ է պայքարում, իսկ իմ իշխանություններն իր քաղաքացու համար ի՞նչ են անում կամ արել»,-ասում է Անի Մելիքսեթյանը։

Ընտանիքը դատախազություն հաղորդում է ներկայացրել ապրիլի 9-12-ը պետական մարմինների, ոստիկանության, պատասխանատու մարմինների անգործության վերաբերյալ եւ հույս ունի, որ քրեական վարույթ կհարուցվի ու կգտնեն մեղավորներին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>