Ալիևը դողում է, սպառնում է, հեգնում է. նա Շուշի է տարել 50 երկրի 200 լրագրողի. Տեսանյութ
Դիտել նաև
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված
Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր
Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
Առաջիկայում Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Այսօր Շուշիում հայտնել է Ադրբեջանի նախագահը: Մոտ երկու ժամ անց տեղեկությունը հաստատել է մեր արտգործնախարարության խոսնակը: Հայոց հնագույն բերդաքաղաքում 50 երկրի 200 լրագրողի առաջ Ալիևը Հայաստանի իշխանությունից կրկին պահանջել է ստորագրել «Ղարաբաղն Ադրբեջան է» հայտարարության տակ և վերջ՝ պատրաստ է խաղաղության պայմանագիրը:
Այլ դժգոհություն Հայաստանի իշխանությունից, կարծես թե, չի հայտնել Ալիևը: Նա դժգոհել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից, որը, իր բառերով, գերության մեջ է պահում Արցախի ժողովրդին ու չի թողնում Ադրբեջանը տեր կանգնի իր բնակիչներին:

