Այսօր ստորագրեցի Հայաքվեի նախաձառնության համար
Դիտել նաև
Դա Սահմանադրական կարգի տապալման գործընթաց է. Ստեփան Դանիելյան
Կարգալույծ Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը և խոչընդոտում է քահանաների մուտքը եկեղեցի․ «Փաստինֆո»
«Մոնտաժել են այն կտորը, որտեղ Տեր Արամը խոսում է զոհվածների ընտանիքների մասին»․ Ստեփան Դանիելյան
«Իհարկե, նրանց չենք տեսնի Ջերմուկի շրջակայքում բողոքի ցույց կազմակերպելիս»․ Ստեփան Դանիելյան
Եթե պայմաններն Ադրբեջանին թելադրվեին, ապա առաջին հանդիպումը խանի հետ կլիներ. Ստեփան Դանիելյան
Գործող կառավարությունն իշխանության գալուց հայտարարել էր ուղիղ ժողովրդավարության մասին, որ,
- Արցախի հարցում ժողովրդից թաքուն ոչինչ չի ստորագրելու,
- իշխանությունը ժողովրդին է և ժողովուրդն իր կամքը արտահայտելու է հանրաքվեների միջոցով,
- որ կառավարության դուռը ժողովրդի դուռն է ու ժողովուրդն ինչ ուզի, այն էլ կանի այդ դռան հետ,
- որ ժողովուրդը կարող է շրջափակել դատարաններն ու ծեծել դատավորներին, փոխել ԱԴ կազմը, նաև՝ ԱԺ և կառավարության շենքը, փակել ճանապարհներն, օդանավակայանը ....,
- բանակն էլ է ժողովուրդինն ու բանակը կարող է դուրս գալ փողոց և միանալ ցույցերին ու երթերին:
Այս ցուցակը կարելի է շարունակել, սակայն 50 000 ստորագրություն հավաքելու ու ընդամենն ԱԺ-ում հարցադրում ներկայացնելն արդեն սարասափեցրել է «թավշյա ժողովրդավարներին»: Սարսափեցրել է, որովհետև սա կարող է նախադեպ դառնալ իրական ուղիղ ժողովրդավարության համար:
-----
Ես հենց այդ նախադեպի համար եմ իմ ստորագրությունը դրել Հայաքվեի նախաձեռնության տակ: Տարոսը մյուս, ավելի զանգվածային ու ավելի համարձակ նախաձեռնություններին:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

