Պետք են լրացուցիչ միջազգային ջանքեր․ ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանի կողմից Լաչինով տեղաշարժի արգելքի մասին
Դիտել նաև
Ալիևը Վաշինգտոնում պարտության է մատնել Հայաստանին՝ 10:0 հաշվով, Փաշինյանի օգնությամբ
Կա՞ տարբերություն՝ միջանցքի անունը Թրամփի ճանապարհ կլինի, թե Զանգեզուրի միջանցք․ Արա Պողոսյան
Զանգեզուրի միջանցքի հարցում Իրանում առաջ է եկել երկու տեսակետ
Իրանի նախագահի այցն Ադրբեջան գտնվում էր Իսրայելի ուշադրության կենտրոնում
Ալիևը փորձում է Մոսկվայից ստանալ լեգիտիմ իրավունք՝ ինքնուրույն «բացել» այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը»
Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումից ի վեր՝ Ադրբեջանը, հակառակ Արդարադատության միջազգային դատարանի վճիռների, շարունակաբար արգելում է նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղաշարժը, ներառյալ՝ մարդկանց տարհանումն առողջապահական նկատառումներով: Այդ մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր և գործողություններ Լեռնային Ղարաբաղի 7-ամսյա շրջափակումը վերացնելու համար՝ էթնիկ զտումները կանխելու նպատակով»,- գրել է Բադալյանը։

