«Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսը Գյումրիում «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում ՔՊ-ի «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտի վիճակը (տեսանյութ)
7
Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է (տեսանյութ) Ինչ է մեզ սպասվում հունիսի 7 ից հետո Անտրամաբանական հարցում էր. իրականում ընդդիմությունը հաղթելու է. սոցիոլոգ (տեսանյութ) Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Պատերազմ Արցախում
Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է (տեսանյութ) «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսը Գյումրիում Փաշինյանի ջղային արձագանքը քաղաքացու՝ Արցախի ու Կաթողիկոսի մասին հարցերին Գորբաչով-Փաշինյան տրանզիտ (տեսանյութ) Շիրակի մարզպետարանը ՔՊ-ի պահե՞ստ Ինչ է մեզ սպասվում հունիսի 7 ից հետո Ցեղասպանության թանգարանի տնօրենը համարձակվել է Վենսի հետ Արցախից խոսել, նրան որոշել են ազատել պաշտոնից. «Հրապարակ» Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում․ «Հրապարակ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Նիկոլին տաշել են արևմտյան ուժային կենտրոններում․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում Անտրամաբանական հարցում էր. իրականում ընդդիմությունը հաղթելու է. սոցիոլոգ (տեսանյութ) ՔՊ-ի «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտի վիճակը (տեսանյութ) Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արսեն Թորոսյանը եւ Տիգրան Ավինյանը անվայելուչ պահվածք են դրսևորել Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել Ինչ-որ մեկը «մոլոտով-կոկտեյլ» է նետել ԱԱԾ շենքի վրա Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Մեկի գործի մեջ քոփի-փաստ կա լրիվ ուրիշ մարդու գործից, այդ կարգի փնթի գործերով ուզում են ժողովրդին խաբել ու ասել՝ մեզ քվե տվեք. Քրիստինե Վարդանյան «Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1330-ը Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» ՔՊ-ի վարկանիշային ինքնախաբեությունը (տեսանյութ) Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել «Դաչա 2»-ի սոցհարցումները

Ալիևը Վաշինգտոնում պարտության է մատնել Հայաստանին՝ 10:0 հաշվով, Փաշինյանի օգնությամբ

Համաշխարհային փորձագիտական հանրությունը, և ոչ միայն Հարավային Կովկասից, շարունակում է մանրամասն վերլուծել Վաշինգտոնի մեծ դիվանագիտության փուլի արդյունքները։

Ընդ որում, գրեթե բոլորի միահամուր կարծիքն այն է, որ այնտեղ Ադրբեջանը Հայաստանին պարտության է մատնել գրեթե բոլոր կետերով:

Առաջին

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ  Բայրամովն ու  Միրզոյանը նախաստորագրեցին «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագիծը, որտեղ ընդգրկվել էին, գրեթե բոլոր ադրբեջանական պայմանները

Երկրորդ

Նախաստորագրումը կարևոր քայլ է փաստաթղթի ստորագրման ուղղությամբ, բայց դա ստորագրում չէ՝որպես այդպիսին։ Եվ այստեղ կան շատ կարևոր հանգամանքներ։ Նախաստորագրման ընտրությունը անմիջական ստորագրման փոխարեն արտացոլում է Ադրբեջանի դիրքորոշման հետևողականությունն ու սկզբունքային բնույթը։ Ադրբեջանը պնդում էր  Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, որոնցից պետք է հանվեն Ղարաբաղի նկատմամբ տարածքային պահանջները և դա ընդունվել է ամենաբարձր մակարդակով բոլորի կողմից:

Ավելին, պատահական չէ, որ Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո ստորագրված և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությամբ վավերացված համատեղ հռչակագիրը հաստատեց համաձայնագրի ստորագրման և վավերացման համար լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությունը: Ադրբեջանը հետևողականորեն և գեղեցիկ պաշտպանեց իր դիրքորոշումը: Պատահական չէ, որ, այժմ համաձայնագիրը ստորագրելու համար Հայաստանը պետք է կատարի իր «տնային աշխատանքը»՝ համապատասխան փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ: Այժմ սա միայն Ադրբեջանի պահանջը չէ. լրացուցիչ միջոցառումների մասին նշված է Իլհամ Ալիևի, Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված փաստաթղթում:

Երրորդ

Կողմերը  հաստատեցին, որ հարգում են միմյանց  ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև՝տարածքային պահանջներից հրաժարումը  հիմա և ապագայում:  Եվ ամենակարևորը՝ 1-ին հոդվածում կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ ժամանակ միութենական հանրապետությունների միջև վարչական գծերին համապատասխանող սահմաններում: Սա վերջնականապես հաստատում է այն փաստը, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին:

Չորրորդ

Հոդված 2-ում տարածքային պահանջներից հրաժարվելը կապված է նշված նորմի հետ, որը բացառում է Հայաստանի կողմից ապագայում Ղարաբաղի նկատմամբ ցանկացած պահանջ։ Բացի այդ, հոդվածի երկրորդ մասն ամրագրում է Հայաստանի միջազգային իրավական պարտավորությունը՝ կանխելու իր տարածքում Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած գործողություն։ Թարգմանաբար՝ այլևս հնարավոր չի լինի բարձրաձայնել պահանջներ Ղարաբաղի նկատմամբ:

Ավելին, Փաշինյանը պարտավորվել է փակել Արցախի բոլոր կառույցները Հայաստանի տարածքում և հետապնդել բոլոր այն կառույցները, որոնք հանդես կգան իրենց ծրագրերում Արցախի պահանջատիրությամբ:

Դա նշանակում է, որ Փաշինյանը պիտի նաև ձգտի սահմանափակել մի շարք քաղաքական ուժերի գործնեությունը և չեզոքացնել եկեղեցու քայլերը՝ուղղված Արցախում հայկական պահմա-մշակութային ժառանգության հուշարձանների, օջախների պաշտպանության համար:

Հինգերորդ

Համաձայնագրի նախագիծը նաև նախատեսում է կողմերի պարտավորությունը՝ չկիրառել ուժ և չտրամադրել իրենց տարածքները երրորդ պետություններին՝մյուս կողմի դեմ ագրեսիայի համար։ Սա հատկապես նշանակալից է Հայաստանում ռուսական  ռազմական ներկայության և Ադրբեջանում նման ներկայության բացակայության ֆոնին։

Դա լայն հնարավորություն է տալու հետագայում պահանջել, որպեսզի Հայաստանում վերացվի ռուսական ռազմական ներկայությունը՝բոլոր տեսակներով:

Վեցերորդ

Մեկ այլ կարևոր ասպեկտ։ 7-րդ հոդվածը արգելում է սահմանի մոտ երրորդ կողմի ուժերի տեղակայումը, որը նախկինում վիճելի հարցերից մեկն էր։ Սա վերաբերում է, մասնավորապես, Հայաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելությանը, որը, ըստ նախագծի, Երևանն այժմ պետք է դադարեցնի։ Այն նաև սահմանում է սահմանի սահմանազատման և սահմանագծման սկզբունքը մասնագիտացված հանձնաժողովների և առանձին համաձայնագրի կողմից, որը արտացոլում է Ադրբեջանի դիրքորոշումը և մերժում է նախապես ընտրված քարտեզների պարտադրումը։ Այստեղից երևում է, որ Փաշինյանընոր տարածքային զիջումների է գնալու Ադրբեջանին, որի մասին նա, փաստացի «ավետեց»օրեր առաջ:

Յոթերորդ

Ադրբեջանի համար մեկ այլ կարևոր դիվանագիտական հաջողություն էր, այսպես կոչված՝  «անհետ կորած անձանց մասին»համաձայնագրի տեքստում հոդվածի ներառումը, որը նախատեսում է տեղեկատվության փոխանակում և արդարադատության ապահովում: Ըստ Ադրբեջանի՝իննսունականների սկզբի ռազմական գործողությունների ժամանակ անհետ կորածների թիվը, իբր,հասնում է    մոտ 4000-ի, որոնց  ճակատագիրը, իբր,  դեռևս պարզված չէ:

Այս կետով Ադրբեջանը իրավունք է ստանալու տեղեկատվական տեռորը շարունակել բոլոր միջազգային ատյաններում, իսկ հայկական կողմը, ճիշտ հակառակը՝պիտի լռի և որևէ պահանջով հանդես չգա:

Թե ինչ վտանգներ է պարունակում այս կետը, նույնիսկ իմաստ չունի ներկայացնել: Միջազգային ատյաններում, Ադրբեջանը միշտ մեղադրելու է Հայաստանին, իսկ վերջինս պաշտպանվելու հնարավորություն չի ունենալու:

Բացի այդ, այս կետով Ադրբեջանը պահանջելու է միջազգային դատարան ուղարկել հայ այն գործիչներին, ովքեր, իբր մեղսակից են եղել առաջին պատերազմի ժամանակ:

Այսօր, Ադրբեջանը ունի 300 հոգու ցուցակ, որըգլխավորում են նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:

Ութերորդ

Հոդված 12-ը բացառում է համաձայնագրի չկատարման համար ներպետական օրենսդրությունը որպես հիմք կիրառելու հնարավորությունը։

Ավելին, պարզվում է նաև, որ վեճերի լուծման հարցերը փոխանցվում են երկկողմ հանձնաժողովին, ինչը կանխում է երրորդ կողմերի միջամտությունը և համապատասխանում է Ադրբեջանի դիրքորոշմանը։

Այս կետով, Ադրբեջանը կարող է ցանկացած զիջում ստանալ Հայաստանից, քանի որ այդպես է պայմանավորվել Հայաստանը:

Սա ուղղակի խայտառակություն է.նման կետ ընդունելը Հայաստանի կողմից: Քանի որ Հայաստանը ինքնակամ ընդունում է, որ Ադրբեջանը պիտի թելադրի մեզ գրեթե բոլոր վիճելի հարցերում:

Իներորդ

Վերջապես, 15-րդ հոդվածը նախատեսում է կողմերին միջազգային իրավական ձևաչափերով փոխադարձ պահանջներից հրաժարվելու հնարավորություն, ինչը բացառում է Հայաստանի կամ երրորդ կողմերի կողմից Ադրբեջանին Ղարաբաղի վերաբերյալ պահանջներ ներկայացնելու հնարավորությունը: Եվ ամենակարևորը՝այս դրույթը կանխում է ՀԿ-ների կամ այլ կառույցների միջոցով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու փորձերը՝ «հայերի վերադարձի», «սեփականության իրավունքի» կամ «մշակութային ժառանգության» հարցերի պատրվակով:

Այս հարցում էլ, օրինակ Հայաստանը պիտի կանխի բոլոր նման պահանջները, մինչդեռ Ադրբեջանում գործող, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի»պահանջատերները կարող են նույն գործը կատարել, օրինակ Թուրքիայի տարածքում:

Հասկանալի է, որ Հայաստանը նման հնարավորություն չի ունենա:

Տասներորդ

Վերջապես,Ադրբեջանը ստանում «անչոխընդոտ ճանապարհ»  Հայաստանի Սյունքի տարածքով, դրա դիմաց չզիջելով Հայաստանին ոչինչ:

Նման խայտառակ համաձայնագրերնույնիսկ կապիտուլյացիաների ժամանակ չէին կնքվում:

Եվ եթե  այս ամենից հետո Փաշինյանըկարող է առանց ամոթի խոսել, ինչ-որ «հաջողությունների»  մասին, ապա դա կնշանակի, որ Հայաստանի ողջ քաղաքական վերնախավին պիտի ուղարկել քաղաքական հավերժ արձակուրդի, որոնք սովխոզի և կոլխոզի նախագահների մակարդակի են, մտածելով, որ այս աշխարհաքաղաքական պայմաններում, քաղաքական գործընթացները հնարավոր է կյանքի կոչել ապաքաղաքական մեթոդներով:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>