Պատերազմ չստանալու ամենակարևոր պայմանը ոչ թե դրանից վախենալն է, այլ հավանական այդ պատերազմին պատրաստ լինելը
Դիտել նաև
«Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան
«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար դատարան կրկին շտապօգնություն են կանչել. փաստաբան
Պատերազմ չստանալու ամենակարևոր պայմանը ոչ թե դրանից վախենալն է, այլ հավանական այդ պատերազմին պատրաստ լինելը։
Ընդ որում, ժամանակակից հիբրիդային պատերազմին պատրաստ լինելը չի նշանակում միայն Կալաշնիկովի ինքնաձիգով դաշտային պարապմունքների անցկացում, այլ ենթադրում է պետության ու ազգի բոլոր ներքին և արտաքին ռեսուրսների մոբլիզացիա՝ սկսած ներազգային համերաշխության հաստատումից, վերջացրած թշնամական երկրում պառակտման ու վախի մթնոլորտի սերմանմամբ և հարյուրավոր այլ գործողություններով, որոնք պետք է ներդաշնակված լինեն մեկ ընդհանուր ծրագրային փաթեթում և դրանից բխող ճանապարհային քարտեզում։
Հակառակ դեպքում, պատերազմ չստանալու միակ հույսն Աստված է, իսկ Աստված օգնում է ոչ թե հանձնվողին, այլ պայքարողին։

