Չէ, ներեցեք մեզ, շարունակեք ձեր «տրապիզան», անուշ լինի, մենք կլռենք. Լուսանկար
Դիտել նաև
Այսօր ՀՀ իշխանության համար վտանգ է ոչ թե թշնամին, այլ հայրենասերը․ Մետաքսե Հակոբյան
Արամ Զավենիչի «եվրոպական» արժեքները ցայտուն կերպով երևացին Նոր Նորքի թաղապետարանում
«ԱՐՑԱԽԻ ԹԵՄԱՆ ՓԱԿՎԱԾ ՉԷ»․ «Մայր Հայաստանի» նախաձեռնած քննարկումը՝ նվիրված Արցախի Հանրապետության օրվան (ուղիղ)
Ի՞նչ կապ ունի Արցախի հանձնումը Ռուսաստանում ահաբեկչության հետ. «Կարճ ասած» (տեսանյութ)
Արցախի հարցը փակելը՝ կնշանակի Հայաստանի հարցը փակել․ մերժել Փաշինյանին ու պոռոտախոսությունը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Տեսարժան վայրեր
Ինձ թվում է ոչ մեկին սա այլևս չի հետաքրքրում։ Երևի, որովհետև անտրտունջ կրում ենք մեր չարչարանքները։ Որևէ մեկն Արցախում ամաչում է ասի գլուխս կամ սիրտս ցավում է, ճնշումս բարձր է, կամ` խիստ ցածր։ Երբ ասում են շուտով այս քիչ լույսն էլ չի լինի, անտարբեր ուսերն ենք շարժում։ Երբ ասում են կռիվ է սպասվում, ամեն գնով ձգտում ենք չվերհիշել նախորդը,այլ ջայլամի պես գլուխներս ենք թաքցնում կիսատ֊պռատ ու անկատար աղոթքներում։ Դե ինչ աղոթք, դրա ձևն էլ չգիտենք,հաճախ միայն դատարկ ու անհոգի բառեր...
Իսկ ի՞նչ է ծիրանը,խնձորը, սալորը, բալը... մի տեսակ մոռացել ենք։ Արցախի երեխաներն էլ էն իմաստնացել. մի երկու անգամ խնձոր ու ծիրան կուզեն ծնողից, հետո խելոք լռությամբ կշարունակեն խաղալ։ Չէ, կառուսելներ ու ատրակցիոններ չկան, ուղղակի բակում են խաղում, սա էլ իր դրական կողմն ունի... հետո երեկոյան ժամը 9֊ին կանջատեն լույսերը ու նրանք ծնողների հետ կպառկեն քնելու... մոմերն էլ են ավարտվել, լուցկի էլ չկա։ Չէ ասում են այս ինչ խանութում կա` 1000 դրամ։ Ի՞նչ արած,ոմանք կարողանում են հերթ կանգնել ու գնել։
3000 դրամանոց լոլիկն էլ պրծավ, որը շատերն արդեն որպես միրգ էին ուտում,ի՞նչ ուտել, մի քիչ համտեսել։
Հա էսա հայրենասերների մի խումբ, առատ սեղանի շուրջը նստած, ամոթանք կտա մեզ. «Ամոթ չի՞, դուք դեռ ուտելուց եք խոսում»։ Չէ, ներեցեք մեզ, շարունակեք ձեր «տրապիզան», անուշ լինի, մենք կլռենք։
Հավատացյալներն էլ կասեն, հանկարծ չտրտնջաք,դուք ձեր մեղքերի համար եք հատուցում։ Բան չասինք։ Մեղավոր ենք։ Քար նետեք մեզ վրա, բայց հիշեք Ավետարանական հայտնի դրվագը. ով անմեղ է նա առաջինը թող քարը նետի...
Կարծու՞մ եք բողոքելու համար եմ գրում։ Բողոքում են նրան,ումից ակնկալիք ունեն։ Ուղղակի ինքս ինձ խոսում եմ, որ չխենթանամ մարդկանց այս անճար վիճակը տեսնելով։
Իսկ Մայր Հայրենիքում դեռ ծափահարողներ կան ռեժիսյորներին ու պրոդյուսերներին։
Սոֆիա Բաբայանի ֆեյսբուքյան էջից

