Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
19
Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Պատերազմ Արցախում
Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի

Փաշինյանը կարող էր և պետք է առաջ քաշեր ԼՂ ինքնորոշման մասին դիրքորոշումը. Լեպեխին

Նիկոլ Փաշինյանը կարող էր և պետք է առաջ քաշեր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման անհրաժեշտության դիրքորոշումը։ Այս մասին հունիսի 21-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն, ռուս քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը։

Նա կարծում է, որ Փաշինյանն իշխանության գալով կարող էր կանխատեսել, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսելու։

«Ինչո՞ւ է Փաշինյանը կռվից հետո բռունցքները թափահարում, եթե ի սկզբանե ԼՂ ինքնորոշման վերաբերյալ դիրքորոշում չի ունեցել, չի պնդել, հենց այս ինքնորոշման համար մի քանի տարբերակ չի առաջարկել։ Հիմա ո՞վ կգնա նրան ընդառաջ։ Ոչ ոք։

Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը լրջորեն չի քննարկվել։ Ինչո՞ւ։ Որովհետև հայկական կողմը, որպես 1992-1994 թվականների պատերազմում հաղթող, չի պնդել, որ դա քննարկվի։ Հայկական կողմին հարմար էր, որ Լեռնային Ղարաբաղն իր վերահսկողության տակ է։ Եթե ​​Հայաստանի ղեկավարությունը կոշտ հարց դներ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջ, ապա դա կքննարկվեր»,-նշեց Լեպեխինը։

Նրա խոսքով՝ Հայաստանը, որպես հաղթող կողմ, ձևացնում էր, թե բանակցում է, իսկ Ադրբեջանն այլ հարցեր էր առաջ քաշում։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցող գործընթացներին՝ քաղաքագետը պարզաբանեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը նշանակություն չունի, առաջին հերթին կարևոր է Հայաստանի դիրքորոշումը՝ որքանով է այն հետևողական։

«Եթե Փաշինյանը որևէ դիրքորոշում է ընդունում, ապա ԵԱՀԿ Մինսկի խումբը գնում է նրան և Ալիևին ընդառաջ՝ չհայտնելով իր միանշանակ դիրքորոշումը, հատկապես, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում միասնություն չկա»,-ընդգծեց նա։

Ըստ նրա՝ Փաշինյանը խաղում է մի խաղ, որը հայտնի է միայն իրեն, ու, հնարավոր է, նաեւ իր արեւմտյան հովանավորներին։

«ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ թե խնդիրներ լուծելու գործիք է, այլ լեգիտիմացնելու այն, ինչ ներկայացնում են Հայաստանն ու Ադրբեջանը։ ԵԱՀԿ Մինսկի խումբը միայն լեգիտիմացնում է կողմերի փոխզիջումները կամ պայմանավորվածությունները։ Այնպես չէ, որ իրենք (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները - խմբ.) 2020 թվականի աշնանային իրադարձություններից հետո ինչ-որ գաղափար են մշակել, պարտադրել և հետևողականորեն իրականացնել Փաշինյանի և Ալիևի հետ հարաբերություններում։ Չկա այդպիսի բան։

Ընդհանուր առմամբ, սա ընդամենը հարթակ է, որտեղ բանակցող կողմերը գալիս են և ցույց տալիս, որ ինչ-որ բան պայմանավորվել են»,-եզրափակել է Լեպեխինը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>