Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Պատերազմ Արցախում
Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի

Մաքրման և խղճի հանգստության ամենաուղիղ ու կարճ ճանապարհն ինքնակամ հրաժարականն է․ Վարդան Օսկանյան

Հայաստանի՝ ռազմաքաղաքական նվազագույն հմտություններից զուրկ որևէ ղեկավար չէր կարող հաջողություն ունենալ. Փաշինյանը չուներ և հիմա էլ չունի այդ հմտությունները, այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ներքուստ զգաց և գիտակցեց զոհերի և կորուստների իր մեղքն ու պատասխանատվությունը, նրա մոտ միանգամից ի հայտ եկավ պատասխանատվությունից խուսափելու, ինքնամաքրման, խղճի հանգստության մարդկային բնազդը։ Որքան ժամանակն անցավ ու հայ ժողովուրդն ավելի շատ սկսեց գիտակցել կորուստների չափը, խորությունն ու հետևանքները, այնքան կատարելագործվեցին և նոր դրսևորումներ ստացան Փաշինյանի արդարացման և ինքնամաքրման ջանքերը։

Մարդկային բնազդներն ու զգացումները, սակայն, տեղ չունեն պետական և միջազգային հարաբերություններում։ Կա Սահմանադրություն, կան օրենքներ, իսկ միջազգային հարաբերություններում կան գրված և չգրված նորմեր։

Այն, ինչ կատարվեց Հայաստանում և նրա շուրջ 2018-ի ապրիլից հետո, երկրի առաջին դեմքի, նրա՝ գլխավոր հրամանատարի և արտաքին քաղաքականության միանձնյա պատասխանատուի ձախողումն է՝ անկախ ամեն ինչից։ Փաշինյանն այսօր խոսելու, արդարանալու, առավել ևս՝ նախկիններին մեղադրելու տեղ պարզապես չունի։

Եթե այսօր նա հասած լիներ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բացած լիներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանը, առանց պատերազմի ու զոհերի պահած լիներ Արցախը՝ ԼՂԻՄ-ի սահմաններով ու միջանցքով, միայն այդ ժամանակ իրավունք կունենար մեղադրել նախկիններին այդ ամենը երեսուն տարի անել չկարողանալու համար։

 

Փաշինյանի դիլեման այն է, ինչը և ավելի է ծանրացնում ու խորացնում նրա պատասխանատվությունն ու մեղքը, որ նախկին երեք նախագահներից նա ստացել էր այնպիսի ժառանգություն, որ 2018-ից սկսած կարող էր անել այն, ինչ ես նկարագրեցի վերևում՝ հաշվի առնելով նաև նրա հանրային լայն աջակցությունը 2018-ի իշխանափոխությունից հետո։ Նա, սակայն, փոշիացրեց այդ ամենը։

Իրոք, եթե Փաշինյանն ունենար դիվանագիտական նվազագույն հմտություն, նախ կխուսափեինք պատերազմից և այսօր կունենայինք Արցախ՝ ԼՂԻՄ-ի ամբողջական տարածքով, 20 կմ Լաչինի միջանցքով՝ ճանաչված Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային հանրության կողմից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից երաշխավորված միջանկյալ կարգավիճակով, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բաց սահմաններով։ Այս ամենը սևը սպիտակի վրա նկարագրված է Մադրիդյան փաստաթղթում։

Հայաստանի՝ ռազմաքաղաքական նվազագույն հմտություններից զուրկ որևէ ղեկավար չէր կարող հաջողություն ունենալ։ Փաշինյանը չուներ և հիմա էլ չունի այդ հմտությունները։

Այսօր կա խաղաղ և դիվանագիտական այլընտրանք այն ամենին, ինչ արվում է։ Միջազգային հանրությանը հետաքրքրում է հարցի լուծումը, այլ ոչ թե լուծման բովանդակությունը։ Նրանք, հատկապես՝ Արևմուտքը, այսօր մեծ կորովով աջակցում են Փաշինյանին, որովհետև ի դեմս նրա տեսել են մարդու, որն իրենց հարցի լուծման ամենահեշտ ու կարճ ճանապարհի հնարավորություն է ընձեռել։ Այն պահին, երբ Հայաստանը կարողանա հմուտ ու տրամաբանված նոր ձևակերպում տալ հարցի լուծման իր մոտեցումներին, նրանց մոտ միանշանակ դիրքորոշումների փոփոխություն կլինի։

Մի խոսքով, 2018-ից ի վեր՝ Հայաստանի նման երկրի առաջնորդությունը Փաշինյանի հագով չէր։ Առավել ևս՝ նրա հագով չէ այսօր։ Մաքրման և խղճի հանգստության ամենաուղիղ ու կարճ ճանապարհը նրա ինքնակամ հրաժարականն է և երկրի ղեկավարման հանձնումը ռազմաքաղաքական և դիվանագիտական հարցերում ձեռնհաս մարդու», - գրել է Օսկանյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>