Խոշոր հրդեհ՝ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի քիմիական գործարանում
Դիտել նաև
Ադրբեջանը սկսել է երեք նոր կամիկաձե անօդաչուների արտադրությունը
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 25 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում գործող «Ազերխիմիա» արտադրական միավորման «Էթիլեն-պրոպիլեն» գործարանում հրդեհ է բռնկվել։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«ԱԻՆ թեժ գծին տեղեկություն է ստացվել Սումգայիթի «Էթիլեն-պրոպիլեն» գործարանում բռնկված հրդեհի մասին, անմիջապես դեպքի վայր են ուղարկվել ԱԻՆ պետական հրշեջ ծառայության ուժերը»,- ասվում է Ադրբեջանի ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միջոցներ են ձեռնարկվում հրդեհի տարածումը կանխելու համար։
Հրդեհի պատճառների մասին չի դեռևս հաղորդվում։

