Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը
Դիտել նաև
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված
Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր
Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են անցկացրել:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Տեղեկության համաձայն՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ներկա վիճակը, առկա որոշ խնդիրներ և դրանց լուծումների հետ կապված հարցեր։ Այս ուղղություններով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու բանակցությունները և փոխադարձ շփումները երկու երկրների համապատասխան կառույցների միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաեւ տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։

