Ցավը խորացնող շոու. Ադրբեջանը տեքստ է թելադրել բանտում պահվող հայ գերիներին. Տեսանյութ
Մինչ Փաշինյանը Անկարայում զվարճացնում է Ալիևին, Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը հայ գերիների մասնակցությամբ տեսանյութեր է տարածում՝ տղաներին անվանելով դիվերսանտներ:
33 հաստատված գերիներից երկուսի մասին է տեսանյութը, որտեղ տղաները պատմում են իրենց բանտային կյանքի ու կարոտի մասին: Եվրոպական դատարանում նրանց շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակյանը նկատում է, որ կաշկանդված էին տղաները:

