«Ղարաբաղի խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն նախագահ կոչող տարրը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները թողնեն իրենց պաշտոնները». Ալիև
Դիտել նաև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ վերջին շրջանում միջազգային կազմակերպությունները փաստացի լիովին համաձայն են Ղարաբաղի հարցում Բաքվի դիրքորոշման հետ։
Ալիևը նաև մի շարք պահանջներ է հնչեցրել Արցախի իշխանություններին. «Բոլորը քաջ գիտակցում են, որ այսօր մենք բոլոր հնարավորություններն ունենք այս տարածաշրջանում (Ղարաբաղ-խմբ.) իրականացնելու ցանկացած գործողություն, ուստի խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն նախագահ կոչող տարրը պետք է հանձնվի, բոլոր նախարարները պատգամավորները և մյուսները պետք է լքեն իրենց պաշտոնները: Միայն այս դեպքում նրանց կարելի է զիջումներ տալ: Միայն այս դեպքում կարելի է խոսել ինչ-որ համաներման մասին»,-ասաց նա։
Zham.am

