Փողի կամ պաշտոնի դիմաց զավակի հիշատակը չվաճառած, դավաճաններին ու աղետաբերներին չներող այս տեսակն է, որ անտանելի է դարձնում ոչնչությունների գոյությունը
Դիտել նաև
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
«Նորագույն» տեխնոլոգիաները՝ փոսալցման աշխատանքներում (տեսանյութ)
Պետք էր զարկ տալ ազգային-եկեղեցական միությանը․ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան
Բոլորին թվում է, թե այդ հաղթանակները լինելու են արագ, մինիմալ նեղություններով ու միանշանակ.
Սեպտեմբերի 29-ին Էջմիածնի Սուրբ Տաճարը կրկին կբացի իր դռները. Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան
Այս երկրին իր զավակին տված տիկին Գայանեի դեմ ֆեյքային արշավին միացած իրական ոչնչություններին եմ ցանկանում անդրադառնալ։
Նրանք ալիքի տակ ընկածներ չեն, նրանք անգամ նիկոլականներ չեն (իշխանազրկումից հետո ամենաինտենսիվը նրանք են նիկոլ գզելու), նրանք պարզ ոչնչություններ են, որոնք չեն սիրում գիտակցել, որ այդպիսին են։
Իսկ տիկին Գայանեն ու նրա նմանները շանս չեն թողնում ոչնչություններին խուսափել սեփական էության գիտակցումից։ Հայրենիքին զավակ տված, չվախեցող, սեփական դիրքորոշումն ունեցող, փողի կամ պաշտոնի դիմաց զավակի հիշատակը չվաճառած, դավաճաններին ու աղետաբերներին չներող այս տեսակն է, որ անտանելի է դարձնում ոչնչությունների գոյությունը։
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից