Ադրբեջանցիները կրակել են Սոթքի ուղղությամբ, ունենք վիրավոր և զոհ․ ՊՆ
Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ բացած կրակի հետևանքով վիրավորված զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է. հայտնում է ՊՆ-ն։
Վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
***
Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող:
Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը:

