«Մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում». ԵՄ դեսպան.Տեսանյութ
Դիտել նաև
Ադրբեջանը սկսել է երեք նոր կամիկաձե անօդաչուների արտադրությունը
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Բրյուսելում Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման ժամանակ զորքերի հետքաշման համատեքստում շատ հստակ նշվել է, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում, Եվրոպայի օրվան և ԵՄ-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
«Շատ հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինի։ Դա եղել է ձևակերպումը, որը օգտագործվել է Բրյուսելում»,- ասաց նա։
Լրագրողի խնդրանքին՝ հստակեցնել՝ ո՞ր կետերի կամ հատվածների մասին է խոսքը, կարո՞ղ է նա մանրամասներ ներկայացնել, Վիկտորինը պատասխանեց. «Ոչ։ Մանրամասներին ծանոթ չեմ, բայց դա ես լսել եմ բանակցություններից»։
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am

