Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն արդեն երկրորդ օրն է բանակցում են
Դիտել նաև
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված
Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն արդեն երկրորդ օրն է՝ Վաշինգտոնում քննարկում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, «Ազատություն» ռադիոեկայանին հայտնել էԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Բանակցություններն, ըստ ամերիկյան կողմի, մի քանի օր են տևելու։ Վաշինգտոնում Միրզոյանին ու Բայրամովին հյուրընկալած Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Երևանի ու Բաքվի միջև երկխոսությունն առանցքային է համարել՝ Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու համար։
Երեկ Պետքարտուղարության ճեպազրույցի ընթացքում բանակցություններին ծանոթ դիվանագետներից մեկը հայ-ադրբեջանական քննարկումները «կառուցողական» էր որակել։

