Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

Բերձորում «էկոակտիվիստներին» փոխարինել են ադրբեջանական ոստիկանությունն ու ուժային կառույցների ներկայացուցիչները. Մեծ Շենի գյուղապետ

Ապրիլի 23-ից ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը և այնտեղ տեղադրել մաքսակետեր՝ հսկողություն սահմանելով ճանապարհով երթևեկողների նկատմամբ։

Ապրիլի 28-ին էլ ադրբեջանական «էկոակտիվիստները» հայտարարեցին, որ ժամանակավոր բացում է Բերձորի միջանցքը, որն ապօրինաբար փակել էին դեկտեմբերի 12-ից։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ «էկոակտիվիստներ»-ը Շուշիի շրջանում հանդիպել էին Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ, որի ժամանակ վերջիններս ասել էին, որ «ապրիլի 23-ից պետական սահմանային ծառայության ստորաբաժանումներն անցակետ են տեղադրել Հայաստանի հետ սահմանին, ուստի մասնակիցներին ևս մեկ անգամ առաջարկվել է դադարեցնել ակցիան»։

Ապրիլի 23-ից Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունների արդյունքում Արցախի Հանրապետության Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն գյուղերը և Եղցահող համայնքն իր գյուղերով գտնվում են տոտալ շրջափակման մեջ, կտրվել է կապը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Արցախի:

168.am-ի հետ զրույցում Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանն ասաց, որ գյուղի 6 բնակիչները, որոնք ապրիլի 23-ից գնացել էին Գորիս առևտուր անելու, սակայն վերադարձին ճանապարհի փակ լինելու պատճառով մնացել էին Տեղ համայնքում՝ մեկ օր հետո ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել են գյուղ։

«Եթե ադրբեջանական «էկոակտիվիստները» գնացել են, դա չի նշանակում, որ միջանցքը բացվեց, «էկոակտիվիստներին» փոխարինել են ադրբեջանական ոստիկանությունն ու ուժային կառույցների ներկայացուցիչները։ Հիմա էլ Լաչինի միջանցքը նրանք են փակ պահում»,-նշեց Դավիթ Դավթյանը։

Ըստ նրա, գյուղում վիճակը նորմալ է, մարդիկ խուճապի չեն մատնվում, սակայն, եթե իրականում խորությամբ հասկանանք իրավիճակը, ապա այն շատ վատ է։

«Ինչպես պիտի լինի մի գյուղի ու բնակչի վիճակը, որը երկկողմանի շրջափակման մեջ է, ո՛չ Ստեփանակերտի հետ կապ ունենք, ո՛չ, լեզուս էլ չի պտտվում ասեմ՝ մեզ չուզող Հայաստանի հետ։ ՀՀ իշխանությունն ասում է, Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է, չեն ուզում Արցախը, լքել են մեզ։ Արցախն էլ, Հայաստանն էլ մեր հայրենիքն են, բայց մեր հայրենիքում այնպիսի մարդիկ են ստեղծվել, որոնց համար հայրենիքը, ազգը ոչ մի արժեք չունեն։

Ճիշտ է, ասում ենք՝ լավ ենք, ուժեղ ենք, դիմանում ենք, բայց երբ խորը մտածում ենք՝ մեր վեց գյուղերի վիճակը շատ անտանելի է, շատ վատ վիճակ է»,-եզրափակեց Դավիթ Դավթյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>