Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան «Հրապարակ». Հասարակության զգալի մասը Նիկոլ Փաշինյանին չի համարում լեգիտիմ Ռուսական շուկայի փակված դռներին բախված հայ վարորդների ահազանգը՝ Լարսից. «Armat Media»
17
Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան Փաստերով. Փաշինյանն իրականում ինչքան ձայն է հավաքել. խայտառակ մանրամասներ ընտրակաշառքներից Ի՞նչ կատարվեց Հայաստանում հունիսի 7–ին, և ինչպե՞ս Փաշինյանին հաջողվեց վերարտադրել իր իշխանությունը Ի՞նչ են պայմանավորվել ԱՄՆ–ն ու Իրանը, և ինչո՞ւ է համարվում, որ Թրամփը պարտվեց Խոմենեիին Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Պատերազմ Արցախում
Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Իմ նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի արդյունք է. Դավիթ Ղազինյան Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում. Սուրենյանց Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին «Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից Փամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները «Ընտրողի ձայնը չի կարող պարզապես «վերանալ» վարչական որոշման հետևանքով» Անհամբեր սպասում ենք ՔՊ-ի ձայնագրություններին․ «Կարճ ասած» Կարևոր չէ, թե ով և ում է ընտրում, կարևորը, թե ո՞վ է արդյունքները հաշվում. Արա Պողոսյան Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով, այսինքն ամերիկյան զորքերին բերում է Արաքս գետ և հայ-իրանական սահման․ Սուրենյանց Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը ԿԸՀ-ն կքննի վաղը` ժամը 15:00-ին Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան «Հրապարակ». Հասարակության զգալի մասը Նիկոլ Փաշինյանին չի համարում լեգիտիմ Ռուս սահմանապահները սրտիկ են ցույց տալիս Ռուսական շուկայի փակված դռներին բախված հայ վարորդների ահազանգը՝ Լարսից. «Armat Media» Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի Իշխող ուժը չունի բավարար մանդատներ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե՝ Ալիևի պահանջով․ Նարեկ Կարապետյան Փաստերով. Փաշինյանն իրականում ինչքան ձայն է հավաքել. խայտառակ մանրամասներ ընտրակաշառքներից ԿԸՀ-ի մեկնաբանությունը ոչ թե պարզապես սխալ է, այլ վտանգավոր նախադեպ է ստեղծում. Իրավագիտության թեկնածու Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը, 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով «Գտեք իմ երեխեքին, ուրիշ բան չեմ ուզում»․ Փամբակ գետն ընկած երեխաների մայր. Տեսանյութ Ի՞նչ կատարվեց Հայաստանում հունիսի 7–ին, և ինչպե՞ս Փաշինյանին հաջողվեց վերարտադրել իր իշխանությունը Հայաստանը հիմա աննախադեպ խոր ազգային ճգնաժամի մեջ է. Վահե Հովհաննիսյան

Պարոն Փաշինյա՜ն, մի օր հաստատ հանդիպելու եք ճակատագրին ու այս հարցերի պատասխանները շատ ցավոտ են լինելու. Լիլիթ Գալստյան. Տեսանյութ

Ներկայացնում ենք ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը ԱԺ–ում։ Այս իրականության մեջ, երբ շարունակվում է Հայաստանի օկուպացիան, երբ կորուստներն ամենօրյա են՝ մարդկային կյանքերի և նույնքան էլ թանկ՝ հայրենիքի տեսքով, երբ Հայաստանի ինքնիշխանությունը երբեք այսքան խոցված չի եղել և նրա ապագան այսքան հարցականի տակ, կատարողական բառը մի տեսակ կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում։

Նախանձել կարելի է այն մարդու ինքնավստահությանը, ով կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում այսպիսի հաստատումներ է ամրագրել․ «2022 թ․ եղել է լայնածավալ բարեփոխումների տարի: ՀՀ կառավարությունը որդեգրել է անվտանգային մարտահրավերներին լայնածավալ բարեփոխումներով, պետական ինստիտուտների կայացմամբ և զարգացմամբ արձագանքելու քաղաքականություն»:

Ավելին՝ պարզվում է «շարունակվել են ինստիտուցիոնալ բարեփոխումները զինված ուժերի, արտաքին և ներքին անվտանգության, կրթության և գիտության, առողջապահության, բնապահպանության, հակակոռուպցիոն քաղաքականության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, դատաիրավական և այլ համակարգերում»: Ոչ, սա կատակ չէ, այլ՝ ուղիղ մեջբերում զեկույցից։ Իսկ իրականությունը բոլորովին այլ է․ Freedom House-ի զեկույցի համաձայն Հայաստանը 55 միավորով, ինչպես և նախկինների ժամանակ, շարունակում է մնալ «մասնակի ազատ» երկիր։ Արձանագրվել են լրագրողների նկատմամբ 20-ից ավել բռնության դեպքեր, բողոքի ակցիաների ժամանակ բռնությունների են ենթարկվել հասարակական գործիչներ, քաղաքացիներ և լրագրողներ։

2022-ին քաղաքական նկատառումներով կալանավորվել, ձերբակալվել և խոշտանգվել են ՀՀ տասյնակ այլախոհ և ընդդիմադիր քաղաքացիներ, հրապարակայնորեն անհամաչափ ուժ է կիրառվել ՀՀ պատգամավորների, զոհվածների ծնողների նկատմամբ, բայց այդպես էլ ոչ մի ոստիկան խոշտանգման կամ սուտ ցուցմունքի հիմքով չի կալանավորվել։ ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների մասին 2022-ի զեկույցը նույնպես առանձնացրել է՝ «անվտանգության աշխատակիցների կողմից խոշտանգումները, բանտային ծանր պայմանները, կամայական ձերբակալություններն ու կալանավորումները, դատական համակարգի անկախության հետ կապված լուրջ խնդիրները, խոսքի ազատության սահմանափակումը, քաղհասարակության գործիչների նկատմամբ սպառնալիքները։

Զեկույցը շեշտում է, որ դատական համակարգում առկա է համակարգային կոռուպցիան, իսկ ոստիկանական բաժանմունքներում շարունակական են խոշտանգումների մասին հաղորդումները”։ Նախկին իրավապաշտպան և ակտիվիստ ՔՊ-ական պատգամավորներին ուզում եմ հարցնել՝ ձեզանից քանիսը գնաց ոստիկանական բաժանմունքներ կամ քրեակատարողական հիմնարկներ՝ պարզապես տեսնելու ձերբակալված ՀՀ քաղաքացիներին, պաշտպանելու նրանց իրավունքները։ Ասեմ, որ բացարձակապես չկիսելով մարտի մեկի դեպքերի առիթով ձերբակալվածների գաղափարական արժեքները, նաև հստակ տեսնելով սադրանքների ողջ սցենարը, պարզապես իրավունքի կոնտեքստում այցելել եմ ձեր թիմակիցներին, իմ և իմ գործընկերների երաշխավորությամբ ոմանք ազատության մեջ են հայտնվել։ Իսկ դուք մնացիք անդրդվելի անգամ Արմեն Գրիգորյանի խոշտանգումից հետո․․․

Կարծեմ ձեզանից ոմանք բնապահպան էին, Մաշտոցի պուրակի, Թռչկանի, Ամուլսարի համար էին պայքարում, իսկ ես ու Վահան Հովհաննիսյանը ոստիկանական բաժիններից ձեզ դուրս էինք բերում, նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ քննարկում կազմակերպում։ Հիմա դուք լուռ եք․ Երևանի ծառերի ջարդը, Հրապարակի վանդալիզմը, կամ Ամուլսարը ձեզ չեն հետաքրքրում․․․ ԱՄՆ-ում առանձնատների առջև այսպիսի նախանձելի մի գրառում աչքովս ընկավ՝ «Մենք աղոթում ենք մեր ոստիկանների համար և հարկեր վճարում»։ Հա, մենք էլ ենք հարկեր վճարում և հակառակը չենք աղոթում, մեր հարկերը պարգրավճարներ են դառնում, բայց չգիտես ինչու մեր ոստիկանի մահակը խաղաղ ցուցարարի գլխին է իջնում, Կապանում ազատորեն զվռնող և հայ սպանող թուրք լամուկներին քաղաքացիներն են վնասազերծում, իսկ անբավարար կրթությամբ պարեկները պարզապես փորձանք են դարձել։ Ո՞վ պետք է պետական մարմինների ապօրինություններից պաշտպանի ՀՀ քաղաքացուն, նրա ազատություններն ու իրավունքները։ Ընտրովի արդարադատություն իրականացնող ու երկրում ոստիկանապետությունը քաջալերող դատախազությո՞ւնը։ Իհարկե՝ ոչ։ Ո՞վ պիտի պաշտպանի սահմանամերձ գյուղերի մեր հայրենակիցներին, երբ թշնամին արդեն լուսամուտից է նրանց տները մտնում և հպարտանում ՀՀ տարածքում տեղադրվող հենակետերով։

«Ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, ժողովրդավարության բաստիոն էլ կառուցված» հայտարարում եք դուք։ Դուք եկաք «քաղաքացիական վրեժի, ընդդիմադիրներին լռեցնելու և դուբինկեքի տակ թողնելու կոչերով»։ Այդպես շարունակում եք․․․ Ես խոսում եմ և համոզված չեմ, որ այս դահլիճում նստած ժողովրդավարության ճարտարապետներից մեկը թքելու գայթակղություն չի ունենա, մյուսը՝ լեզու կտրելու, կամ ձախ ամֆիթատրոնից խանդավառ գլատիատորների/աշխուժակների/ եռյակը չի իջնի արենա։ Freedom House-ն արձանագրել է նաև, որ «Օրենսդրական փոփոխության արդյունքում իշխանությունն իրավունք ստացավ պետական բուհերի կառավարման խորհուրդներում «մարդ նշանակել», որպեսզի ռեկտորների ընտրության հարցում ունենա որոշիչ ազդեցություն»: Բուհերը ապաքաղաքականացնելու խոստումով եկած իշխանությունը բառիս բուն իմաստով զավթեց բուհական խորհուրդները՝ Ավինյան, Խաչատրյան, Պապիկյան, Համբարձումյան։ Ընթացքի մեջ է Բրյուսով օպերացիան։ Ուսանողության և դասախոսների ընդվզման արդյունքում կասեցվեց Բրյուսովից, Ֆիզկուլտինստիտուտից ու Մանկավարժական համալսարանից անհասկանալի մի խառնարան ստանալու իշխանությունների ծրագիրը։ Պոստ ֆակտում Դումանյանը խոստովանեց, որ տվյալ բուհերի միացման հիմնավորում գոյություն չունի։ Հակառակ ամեն տեսակի ճնշումների՝ Բրյուսովի ռեկտոր ընտրվեց իշխանության անցանկալի թեկնածուն։ Այս ձախողված օպերացիան թանկ նստեց խորհրդի նախագահ փոխվարչապետ Հ․ Մաթևոսյանի և նախարար Դումանյանի վրա։ Նրանք ազատվեցին աշխատանքից, ընտրությունների արդյունքներն չստորագրվեց, և նվազագույն ձայներ ստացած իշխանահաճո թեկնածուն նշանակվեց պաշտոնակատար։ Ես առանձնապես զարմացած չեմ, սա ամենաթողության շղթայի օղակներից մեկն է ընդամենը։

Խոսում եք Ակադեմիական քաղաքի, բուհական և գիտական համակարգերի արդիականացման մասին, գրեթե իբրև անշրջելի իրողություն մատուցում հասարակությանը։ Նոյեմբերին վարչապետի հրամանով, Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ ստեղծվել է բուհական ուղղությունների ցանկը և բովանդակությունը մշակող աշխատանքային խումբ, որը մինչև 2022 թ․ նոյեմբերի 30-ը պետք է ներկայացներ համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծություն՝ ներառելով ակադեմիական քաղաքում բուհերի տեղակայման և միավորվող գիտահետազոտական ինստիտուտների վերաբերյալ առաջարկություններ։ Փորձեցի այն ստանալ նախարարությունից։ Տեղեկանքը կա, բայց այս փուլում չի նախատեսվում հրապարակել, այսպիսին էր նախարարի պատասխանը։ Կառավարությունից խոստացան, որ առձեռն կփոխանցեն, բայց այդպես էլ չփոխանցեցին․․ Որովհետև՝ պարզապես չկա ընթացիկ վիճակի հանգամանալից վերլուծություն, գնահատական, ռազմավարական պլանավորում․․․ հետևաբար չակերտավոր ծրագրերն էլ անչափելի խոստումներ են, որոնց պակասը այս հինգ տարիների ընթացքում չի եղել գրեթե բոլոր ոլորտներում։ Իսկ իրականում՝ առանց լուրջ հիմնավորումների և ուսունասիությունների, գաղտնիության ռեժիմում, նաև ոչ պրոֆեսիոնալների ձեռքով վերաձևվվում և կազմաքանդվում է Հայաստանի կրթական և գիտական համակարգը, տասնամյակների մեր ազգային հարստությունը։

Մեր հասարակության թիվ մեկ խնդիրն անվտանգային խնդիրն է: Աշխարհաքաղաքական այս ծանր միջավայրում մեր նվաստացումները, գոյաբանական մարտահրավերները, արժեքային և բարոյական անկումները հաղթահարելու ռեալ ճանապարհները նաև կրթությունն ու մշակույթն են։ Մեր թշնամի պետության ղեկավարը թուրքալեզու պետությունների գագաթաժողովում հայտարարեց, որ իրենք հաղթեցին, որովհետև հայրենասերներ էին դաստիարակում։ Մեր ԿԳՄՍ նախարարը հայտարարում է․ «Հայրենասիրության կոնցեպցիան փուչիկ է և վտանգավոր գաղափար»։ Հենց այս ապազգային, օտարահաճ համոզումներով հանրակրթական չափորոշիչներում վերաձևվվեցին մեր ժառանգության և պատմության կարևորագույն դրվագներ։ Եվ որևէ մեկը չի կարող ինձ համոզել, որ «ԳՈՅ» թատրոնը չի փակվում Գարեգին Նժդեհ բեմադրելու համար։ Այս իրականության մեջ անհնար է ակնկալել, որ քաղաքականություն մշակող պետական պաշտոնյաների ընկալումներում կկարողանանք սերմանել ազգային մշակույթի և հայրենասիրական կրթության ռազմավարական պոտենցիալի գիտակցումը։ Արցախի ինքնորոշման իրավունքի խոստումով իշխանության եկած վարչակարգը հրապարակայնորեն խոստովանում է, որ «խաղաղության» գործընթացը ձախողված է, այս ամենից ցեղասպանության տպավորություն է ստացվում»։ Պրն, Փաշինյան, լսում էի հայրենիքի, պետության և խաղաղության մասին ձեր անհստակ և վտանգավոր մտածումները․ ավելի ճիշտ՝ ինքնաարդարացումի պատկերացումները։ Պատերազմ, թե խաղաղություն ընտրանքն այլընտրանք չունի, բայց ունի գին․ առանց հաղթանակի և ուժի խաղաղությունն չի լինում։

Դուք պարտության առաջնորդն եք։ Ձեր խաղաղությունը վերջնագրի և հանձնվողի խաղաղությունն է։ Դուք հորդորում եք հրաժարվել հայրենիքի երազանքից։ Մի կողմ թողնելով ընտրողների ընդհանուր թվի ընդամենը 26%-ի շահարկումը, երբևէ ձեզ հարց տվել ե՞ք. Արդյոք դուք ունեք մեր բոլորի, Արցախցու համար և անունից որոշումներ կայացնելու կարողություն և մեր պետականության գոյությունը ճակատագիրը խավարի դատապարտելու իրավունք։ Մի օր հաստատ հանդիպելու եք ճակատագրին ու այս հարցերի պատասխանները շատ ցավոտ են լինելու։ Ո՞վ, եթե ոչ դուք պետք է պատասխան տաք այս կործանված խոստումների, մեր հավաքական իրավունքներին տեր կանգնելու կամքի բացակայության համար, իրականում հայրենազրկումի քաղաքականություն համար։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>