Եռակողմ համաձայնագրերը միակ հիմքն են Ղարաբաղի հարցի լուծման համար. Պեսկով
Դիտել նաև
Այսօր ՀՀ իշխանության համար վտանգ է ոչ թե թշնամին, այլ հայրենասերը․ Մետաքսե Հակոբյան
Արամ Զավենիչի «եվրոպական» արժեքները ցայտուն կերպով երևացին Նոր Նորքի թաղապետարանում
«ԱՐՑԱԽԻ ԹԵՄԱՆ ՓԱԿՎԱԾ ՉԷ»․ «Մայր Հայաստանի» նախաձեռնած քննարկումը՝ նվիրված Արցախի Հանրապետության օրվան (ուղիղ)
Ի՞նչ կապ ունի Արցախի հանձնումը Ռուսաստանում ահաբեկչության հետ. «Կարճ ասած» (տեսանյութ)
Արցախի հարցը փակելը՝ կնշանակի Հայաստանի հարցը փակել․ մերժել Փաշինյանին ու պոռոտախոսությունը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Կրեմլը համարում է Մոսկվայի, Բաքվի և Երևանի պայմանավորվածությունները Ղարաբաղի վերաբերյալ իրական և անվիճելի, դրանք պետք է իրականացվեն։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։
«Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել լարվածության թուլացմանը և կնպաստի ռուս-ադրբեջանա-հայկական եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հետագա առաջընթացին», -ասաց Պեսկովը։
«Այս եռակողմ համաձայնագրերն այժմ կարգավորման միակ իրական, իրատեսական հիմքն են, ուստի մենք առաջընթացը բոլոր դրույթների իրականացման ուղղությամբ համարում ենք անվիճելի և անհրաժեշտ բոլորի համար»,-հավելեց Պեսկովը։
Zham.am